Գլխավոր տեղեկություն
Номер
N 496-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.04.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.04.05-2021.04.18 Պաշտոնական հրապարակման օրը 09.04.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.04.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.04.2021
Дата вступления в силу
10.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 2021 թվականի N 496-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման N 1 հավելվածի՝

1) աղյուսակի 24-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 24.1-ին և 24.2-րդ կետերով՝

    

«24.1.

տարածքային մարմիններում սոցիալական պատրոնաժի կազմակերպիչ՝ խնամակալության և հոգաբարձության մարմինների հետ (սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող առանձին գործառույթներ) աշխատանքները համակարգող

2.20

24.2.

փաստաթղթավար՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի

2.00»:

  

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

  

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

       

08.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

          

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 ապրիլի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան