Գլխավոր տեղեկություն
Номер
N 9-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 16.01.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.01.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.01.2021
Дата вступления в силу
17.01.2021

14.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 2021 թվականի N 9-Լ

 

«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-763-14.10.2020-ՎՖ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-763-14.10.2020-ՎՖ011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ հայտնում է հետևյալը:

Նախաձեռնությունն ընդհանուր առմամբ հիմնավորվում է նրանով, որ «սպառողների իրավունքների պաշտպանության համար «300.000 դրամների գանձման» ինստիտուտը ենթարկվել է փոփոխության, ըստ որի՝ միայն խախտման փաստի ուժով սպառողն այդ գումարը չի կարողանալու ստանալ, և սա բերում է ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պատասխանատվության միջոցների խստացման անհրաժեշտության»: Սակայն գտնում ենք, որ նշված հիմնավորումը չի կարող բավարար դիտարկվել սույն մասով պատասխանատվությունը բազմապատիկ խստացնելու համար: Քանզի որևէ իրավախախտման համար նախատեսված պատասխանատվության վերացումը կամ մեղմացումը ինքնին չի կարող բավարար հիմնավորում լինել այլ իրավախախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցների խստացման համար:

Այս առումով հարկ է նշել, որ տուգանքների չափերը սահմանելիս անհրաժեշտ է պահպանել համաչափության սկզբունքը, որն իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած կարևորագույն սկզբունքներից մեկն է և պետության պոզիտիվ պարտականությունը, որը պետք է իրացվի ինչպես իրավաստեղծ, այնպես էլ իրավակիրառ գործունեության ընթացքում: Մեր կողմից քննարկվող իրավիճակում առկա է թույլ տրված խախտման և դրա համար կիրառվող տուգանքի համաչափության խնդիր։ Տուգանքի սահմանման օրինական ակնկալիքը չի կարող լինել միայն սուբյեկտին պատասխանատվության ենթարկելը, այլ նաև պարտավորության պատշաճ կատարմանը հասնելը և հետագայում պարտավորության խախտման դեպքերը կանխելը: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, անդրադառնալով համաչափության սկզբունքի բովանդակությանը, նշել է. «համաչափության սկզբունքն առաջին հերթին պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև» (ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի նոյեմբերի 16-ի ՍԴՈ-924 որոշում): Նշվածից ելնելով՝ գտնում ենք, որ ցանկացած հակաիրավական արարքի համար պատասխանատվության միջոց ու չափ նախատեսելիս նախ և առաջ անհրաժեշտ է համոզվել, որ դրանք հնարավորություն են տալու հասնելու պատասխանատվության նպատակների իրականացմանը:

Վերոնշյալ նկատառումների առումով նախագիծը համաչափության սկզբունքի տեսանկյունից վերանայման կարիք ունի:

Նշված դիտարկումը վերաբերում է նաև «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին:

Միաժամանակ առաջարկում ենք.

1. «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) 1-ին հոդվածով նախատեսվող նոր խմբագրությամբ շարադրվող «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածում անհրաժեշտ է լրացնել հոդվածի վերնագիրը՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթները, որոնց համաձայն՝ oրենսդրական ակտի հոդվածներն ունենում են վերնագրեր (...):

Այս դիտողությունը վերաբերում է նաև «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի 1-ին հոդվածներին:

2. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը համարակալել՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջների:

3. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված՝ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը վերանայել:

Այս դիտողությունը վերաբերում է նաև «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին: