ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
19 ապրիլի 2022 թ. |
N 571-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ՍՊՈՐՏ ԿՈՄԻՏԵ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 25-րդ հոդվածը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Երևանի սպորտ կոմիտե» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման ամսաթիվը՝ 05.08.2010թ. համարը՝ 222.210.01251, գտնվելու վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Բուզանդի 1/3):
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ |
Հր. ՍԱՐԳՍՅԱՆ |
2022 թ. ապրիլի 19 Երևան |