ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԴԽ-24-Ն-4 2020 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2020 թվականի ապրիլի 1-ի թիվ ՆՀ-68-Ա հրամանագիրը, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի ապրիլի 2-ի թիվ ԲԴԽ-15-Ո-29 և թիվ ԲԴԽ-15-Ո-31 որոշումները՝ Բարձրագույն դատական խորհուրդը՝
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման հավելված 1-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Հավելվածի 1-ին աղյուսակի 24-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Մախմուդյան Ռուստամ Ջասմի» բառերով։
2) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 15-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Ավետիսյան Էդիկ Վարազդատի» բառերը։
3) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 22-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Ափինյան Ռուբեն Կորյունի» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Բարձրագույն դատական |
Ռ. Վարդազարյան |
2020 թ. ապրիլի 30 |