Գլխավոր տեղեկություն
Номер
N 1557-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.12.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.12.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.12.2017
Дата вступления в силу
09.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 դեկտեմբերի 2017 թվականի N 1557-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 182-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԳՈՒՅՔ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի սեպտեմբերի 5-ին ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման նպատակով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք հատկացնելու մասին» N 182-Ա որոշման 2-րդ կետում «2,53684» թիվը փոխարինել «2,28129» թվով։

2. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևանի Ծովակալ Իսակովի 50 հասցեում գտնվող շենքերի ու շինությունների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասից հետ վերցնել 0,25555 հեկտար մակերեսով հողամասը` համաձայն հավելվածի, և 38 700 000 դրամ շուկայական արժեքով ներդնել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կանոնադրական կապիտալում` ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը` համապատասխան թվով հասարակ (սովորական) բաժնետոմսերի թողարկման և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխման եղանակով։

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի առանձնացումը և, որպես առանձին գույքային միավոր, պետական գրանցման աշխատանքների իրականացումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում, հիմք ընդունելով հողամասերի չափագրման, առանձնացման և գրանցման արդյունքում ստացված մակերեսները, «Հայկական ատոմային էլեկտրակայան» և «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունների հետ կնքել 2010 թվականի ապրիլի 30-ին կնքված NN 15/0010 և 14/0010 անհատույց օգտագործման մասին պայմանագրերում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխումը և, դրանով պայմանավորված, կանոնադրության փոփոխության և գույքային իրավունքների պետական գրանցումը։

5. Սահմանել, որ կնքված պայմանագրերում փոփոխությունների կատարման, անշարժ գույքի առանձնացման և գույքային իրավունքի պետական գրանցման ապահովման համար անհրաժեշտ բոլոր ծախսերն իրականացվում են ընկերության միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. դեկտեմբերի 8

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 7-ի N 1557-Ա որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

ԵՐԵՎԱՆԻ ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ 50 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան