Գլխավոր տեղեկություն
Номер
N 516-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.05.2017-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.05.24/32(1307) Հոդ.500
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.05.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.05.2017
Дата вступления в силу
25.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2017 թվականի N 516-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի N 342-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի N 20 արձանագրության 37-րդ կետով հաստատված ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման նպատակով ծրագրում ներկայացված գյուղատնտեսական տեխնիկայի (այսուհետ՝ գյուղատնտեսական տեխնիկա) ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2017 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 700,000.00 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝

1) գյուղատնտեսական տեխնիկան ձեռք բերել գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) գյուղատնտեսական տեխնիկան ձեռք բերելուց հետո 10-օրյա ժամկետում որպես սեփականություն անհատույց տրամադրել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին՝ «Իդաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տարաժամկետ վճարման պայմանով օտարելու նպատակով:

4. Սահմանել, որ տարաժամկետ վճարման պայմանով օտարված գյուղատնտեսական տեխնիկան գնորդին հանձնելու պահից մինչև պայմանագրի գնի ամբողջությամբ վճարումը համարվում է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մոտ գրավ դրված` ի ապահովումն գյուղատնտեսական տեխնիկայի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման:

5. Գյուղատնտեսական տեխնիկայի օտարումից ստացված ամբողջ գումարը հանդիսանում է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի սեփականությունը և կարող է տնօրինվել իր կանոնադրական նպատակներին համապատասխան:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի 20

Երևան

  

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

մայիսի 18-ի N 516-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

մայիսի 18-ի N 516-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2017 թվականի

մայիսի 18-ի N 516-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2017 թվականի

մայիսի 18-ի N 516-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան