Գլխավոր տեղեկություն
Номер
N 127-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (14.04.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.02.24/14(1194) Հոդ.127
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.02.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.02.2016
Дата вступления в силу
25.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 փետրվարի 2016 թվականի N 127-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 31.03.16 N 340-Ն)

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպությանը Կառավարական տուն N 2 հասցեում գտնվող նոր մասնաշենքի սպասարկման ծախսերի վճարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2016 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 41,775.7 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով):

(1-ին կետը փոփ. 31.03.16 N 340-Ն)

1.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը Երևան քաղաքի Կառավարական N 2 (Վ. Սարգսյան 3 և 3/8) հասցեում գտնվող շենքերի և շինությունների 2016 թվականի սպասարկման ծախսերի վճարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 79,292.1 հազ. դրամ` առաջին կիսամյակում՝ 26,893.3 հազ. դրամ, ինն ամսում` 53,092.7 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով):

(1.1-ին կետը լրաց. 31.03.16 N 340-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.3 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


 2016 թ. փետրվարի 16

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
փետրվարի 11-ի N 127-Ն որոշման

 

(հավելվածը խմբ. 31.03.16 N 340-Ն)

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
փետրվարի 11-ի N 127-Ն որոշման

 

(հավելվածը խմբ. 31.03.16 N 340-Ն)