Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 41
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.07.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
15.07.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
15.07.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2015 թվականի

թիվ 41

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16–րդ հոդվածի 6-րդ կետի իրականացման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերստուգում անցկացնելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից
 

Ղազախստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Ի. Շուվալով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

« » -ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածի 6-րդ կետին և «Եվրասիական տնտեսական միության մարմինների ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերստուգում անցկացնելու հարցերը կանոնակարգող ակտերի հաստատման մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի թիվ որոշման 2–րդ կետին համապատասխան՝

1. 2015 թվականի հոկտեմբերի 5– 23–ն ընկած ժամանակահատվածում անցկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերստուգում՝ 2012-2014 թվականների համար։

2. Հաստատել վերստուգող խմբի հետևյալ կազմը.

 

Բելառուսի Հանրապետությունից

Տատյանա Կոնստանտինի Սինյավսկայա՝

Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարության վերահսկողության-վերստուգման գլխավոր վարչության՝ վերահսկողական աշխատանքի կազմակերպման վարչության խորհրդատու

Ժաննա Վասիլիի Սկիբա՝

Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարության վերահսկողության-վերստուգման գլխավոր վարչության՝ քրեական հետապնդման մարմինների և դատարանների հանձնարարականներով ստուգումների անցկացման վարչության գլխավոր վերահսկող–վերստուգող

Ղազախստանի Հանրապետությունից

Ժումաբեկե Սուակենի Աբդինովա՝

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսական հսկողության կոմիտեի՝ հանրապետական բյուջեի կատարման վերահսկողության վարչության գլխավոր փորձագետ

Այսլու Սիբագատովի Սուլեյմենովա՝

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսական հսկողության կոմիտեի՝ հանրապետական բյուջեի կատարման վերահսկողության վարչության գլխավոր փորձագետ

Ռուսաստանի Դաշնությունից

Էլի Աբուբակարի Իսաև՝

Ֆինանսաբյուջետային հսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ (վերստուգող խմբի նախագահ)։

 

3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից
 

Ղազախստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից