Գլխավոր տեղեկություն
Номер
N 159-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.02.2013-01.02.2014)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.02.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.02.2013
Дата вступления в силу
28.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 փետրվարի 2013 թվականի N 159-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ԳՈՐԾՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի`

Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման և գործարկման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակման, գործող իրավական ակտերի վերանայման վերաբերյալ միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 27

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

փետրվարի 27-ի N 159-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ԳՈՐԾՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Պատասխանատու պետական կառավարման մարմինը

Կատարման

ժամկետը

Միջոցառումների ֆինանսավորման աղբյուրը

1

2

3

4

5

1.

ՀՀ առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ընդհանուր նկարագրի սահմանում

ՀՀ առողջապահության նախարարություն

 

«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն

(համաձայնությամբ)

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2013 թ. ապրիլի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.

Հիվանդությունների միջազգային դասակարգչի (10-րդ վերանայման) հայերեն տարբերակի վերանայում

ՀՀ առողջապահության նախարարություն

 

«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն

(համաձայնությամբ)

2013 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.

ՀՀ առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգում օգտագործվող տեղեկատվական խմբերի և դասերի սահմանում

ՀՀ առողջապահության նախարարություն

 

«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն

(համաձայնությամբ)

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2013 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

4.

ՀՀ առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգն օգտագործողներին հասանելի դասերի և խմբերի տեղեկատվական հոսքերի սահմանում

ՀՀ առողջապահության նախարարություն

 

«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն

(համաձայնությամբ)

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2013 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

5.

Բնակչության բոլոր խմբերին դեղատոմսերի դուրսգրման և դեղերի բացթողման կարգի, դեղատոմսային ձևաթղթերի վերանայում, անհրաժեշտության դեպքում, նոր կարգի սահմանում

ՀՀ առողջապահության նախարարություն

 

«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն

(համաձայնությամբ)

2013 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

6.

ՀՀ առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգում ֆինանսական հոսքերի իրականացման մեխանիզմների սահմանում

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

 

«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն

(համաձայնությամբ)

2013 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

7.

Առաջնային բժշկական օգնության և սպասարկման իրականացման ընթացքում կիրառվող հաշվառման ձևերի վերանայում, անհրաժեշտության դեպքում, նոր հաշվառման ձևերի սահմանում

ՀՀ առողջապահության նախարարություն

 

«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն

(համաձայնությամբ)

2013 թ. հուլիսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

8.

Մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման իրականացման ընթացքում կիրառվող հաշվառման ձևերի վերանայում, անհրաժեշտության դեպքում, նոր հաշվառման ձևերի սահմանում

ՀՀ առողջապահության նախարարություն

 

«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն

(համաձայնությամբ)

2013 թ. օգոստոսի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

9.

ՀՀ առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի գործունեության կարգի սահմանում

ՀՀ առողջապահության նախարարություն

 

«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն

(համաձայնությամբ)

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

 

ՀՀ առողջապահության նախարարություն

էլեկտրոնային տեղեկատվական համակարգի նախագծման և ներդրման նպատակով ներգրավված կազմակերպություն (համաձայնությամբ)

2013 թ. հոկտեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

10.

ՀՀ առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման փուլերի սահմանում` ըստ կառավարման մարմինների, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների, դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև ապահովագրական կազմակերպությունների

ՀՀ առողջապահության նախարարություն

 

«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն

(համաձայնությամբ)

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2013 թ. նոյեմբերի

 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

11.

Լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքում կազմվող եզրակացությունների ձևաչափերի մշակում

ՀՀ առողջապահության նախարարություն

 

«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն

(համաձայնությամբ)

2013 թ. նոյեմբերի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

12.

Առողջապահության ոլորտի կազմակերպությունների կողմից ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացվող վարչական վիճակագրական հաշվետվությունների վերանայում, անհրաժեշտության դեպքում, նոր վիճակագրական հաշվետվության ձևերի մշակում, պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի մասով ամփոփ վարչական վիճակագրական հաշվետվության ձևերի համաձայնեցում ՀՀ վիճակագրության պետական խորհրդի հետ` «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համաձայն

ՀՀ առողջապահության նախարարություն

 

«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն

(համաձայնությամբ)

2014 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.01.2014, N 39-Ա 01.02.2014, N 159-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան