«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 նոյեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012404
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 հոկտեմբերի 2012 թ. |
թիվ 273-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի ԹԻՎ 33-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 193-րդ, 194-րդ հոդվածները, 222-րդ հոդվածի 23-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 6-ի թիվ 33-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի պահառության գործունեությունը» կանոնակարգ 33-ի (այսուհետ՝ Կանոնակարգ 33) 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«36. Այն պահառուն, որը «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հանդիսանում է նաև ներդրումային ֆոնդի պահառու, կարող է մատուցել տվյալ ներդրումային ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) սեփականատերերի ռեեստրի վարման ծառայություններ տվյալ ներդրումային ֆոնդի (ֆոնդի կառավարչի) հետ կնքված պայմանագրին համապատասխան, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:»:
2. Ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգ 33-ի 37-41-րդ կետերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 3 ամսվա ընթացքում Կենտրոնական դեպոզիտարիան և ներդրումային ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են համապատասխանեցնել իրենց գործունեությունը սույն որոշմանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. հոկտեմբերի 18 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|