«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 հունվարի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 60613007
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
26 դեկտեմբերի 2012 թ. |
N 338-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 6-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 34-րդ հոդվածի 2-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թվականի հունվարի 12-ի «Ազգային ժողովի մեծամասնական ընտրատարածքներ կազմավորելու, ընտրատարածքները համարակալելու և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերը սահմանելու մասին» N 6-Ն որոշման հավելվածի`
1) «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Բագրատունյաց 23, թիվ 74 դպրոցի շենք» բառերը փոխարինել «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 65, թիվ 1 արհեստագործական ուսումնարանի շենք» բառերով,
2) «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Նորագավիթ 1-ին փողոց 95ա, թիվ 5 մշակույթի տան շենք» բառերը փոխարինել «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Բագրատունյաց 5, Ստեղծագործական կենտրոնի շենք» բառերով:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |