Գլխավոր տեղեկություն
Համար
N 289-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.04.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.05.11/19(753).1 Հոդ.369
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.03.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2010 թվականի N 289-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1906-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման աճուրդների անցկացման կարգը սահմանելու մասին» N 1906-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման նախաբանը «Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է» բառերից առաջ լրացնել «Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետի» բառերով.

2) որոշմամբ հաստատված կարգում`

ա. 2-րդ կետում «Ճանապարհային ոստիկանությունը» բառերը փոխարինել «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը» բառերով,

բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Աճուրդների իրականացման նպատակով, կազմակերպչի ներկայացմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով ստեղծվում է աճուրդային հանձնաժողով, որի կազմը պետք է բաղկացած լինի առնվազն 5 անձից: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամներից առնվազն երեքը:»,

գ. 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ աճուրդով կամ նախկինում առանց աճուրդի ձեռք բերված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի պահպանման համար սահմանված ժամկետների ավարտից հետո համարանիշերը դրվում են աճուրդի:

8. Աճուրդով հատկացված զույգ համարանիշերի կորստի դեպքում դրանց կրկնօրինակներ չեն տրվում: Կորած համարանիշերի հայտնաբերման դեպքում դրանք կրկին տրվում են այն կրող տրանսպորտային միջոցին, եթե տրանսպորտային միջոցը մինչև այդ հաշվառումից չի հանվել: Եթե կորած համարանիշերի փոխարեն տրվել են նոր համարանիշեր, ապա, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ցանկությամբ, դրանք կարող են փոխարինվել հայտնաբերված համարանիշերով` հայտնաբերման մասին սեփականատիրոջ տեղեկացման օրվանից երեք ամսվա ընթացքում: Նշված ժամկետը լրանալուց հետո կամ սեփականատիրոջ կողմից համարանիշերը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում հայտնաբերված համարանիշերը դրվում են աճուրդի:

9. Աճուրդով հատկացված համարանիշերից մեկի կորստի դեպքում դրա կրկնօրինակը տրվում է միայն մեկ անգամ՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ համարանիշերի հատկացման համար սահմանված տուրքի վճարմամբ:»,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին, 9.2-րդ, 9.3-րդ և 9.4-րդ կետերով.

«9.1. Աճուրդով ձեռք բերված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողը կարող է այդ համարանիշն օգտագործելու իրավունքը փոխանցել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին՝ համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ:

9.2. Աճուրդով ձեռք բերված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողը կարող է այդ հաշվառման համարանիշը ցանկացած ժամանակ վերահաշվառել սեփականության իրավունքով իրեն կամ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին պատկանող այլ տրանսպորտային միջոցի վրա՝ համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ:

9.3. Աճուրդով ձեռք բերված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործելու իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին փոխանցելու դեպքում համարանիշն օգտագործողի ներկայությունը և համաձայնությունը պարտադիր է:

9.4. Աճուրդով ձեռք բերված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործելու իրավունքը կարող է փոխանցվել տրանսպորտային միջոցը ժառանգած անձին՝ համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ:»,

ե. 2-րդ բաժնի վերնագրից հանել «ՈՒ ՄԱՍՆԱԿԻՑ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ» բառերը,

զ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Յուրաքանչյուր աճուրդից հետո, մասնակիցների (եթե նրանք ներկա են) ներկայությամբ, սույն կարգի 11-րդ կետում նշված ցանկից, ինչպես նաև 7-րդ և 8-րդ կետերում նշված դեպքերում աճուրդի դրվող նոր համարանիշերից ու նախորդ աճուրդների ընթացքում չիրացված համարանիշերից վիճակահանության միջոցով որոշվում են հաջորդ աճուրդին դրվող լոտերը՝ հանձնաժողովի կողմից մինչև աճուրդի անցկացման օրվա նախորդ օրը որոշված խմբաքանակով:»,

է. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-ին կետով.

«13.1. Բացի վիճակահանությամբ որոշված լոտերից` հաջորդ աճուրդին դրվող լոտերի ցանկում ներառվում են նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ նրանց ներկայացուցիչների պահանջով ներկայացված լոտերը: Հաջորդ աճուրդին դրվող լոտի պահանջի համար դիմումը ներկայացվում է մինչև հերթական աճուրդին մասնակցելու հայտերի ներկայացման համար սահմանված ժամկետի լրանալը:»,

ը. ուժը կորցրած ճանաչել 17-րդ կետը,

թ. 18-րդ կետից հանել «և մասնակից չհամարվող անձինք» բառերը,

ժ. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ ճանապարհային ոստիկանությունում իրենց անվամբ հաշվառված կամ սեփականության իրավունքով տրանսպորտային միջոցներ ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կամ նրանց ներկայացուցիչները: Ընդ որում, աճուրդով ձեռք բերված համարանիշը կարող է հաշվառվել ձեռք բերողի անվամբ հաշվառված կամ սեփականության իրավունքով նրան պատկանող ցանկացած տրանսպորտային միջոցի վրա:»,

ժա. 21-րդ կետում «18.00» թիվը փոխարինել «13.00» թվով, իսկ «տվյալ աճուրդում վաճառվող` ամենաբարձր մեկնարկային գին ունեցող լոտի 5 տոկոսի» բառերը` «տվյալ լոտի մեկնարկային գնի» բառերով,

ժբ. 34-րդ կետից հանել «5 տոկոսի» բառերը,

ժգ. ուժը կորցրած ճանաչել 49-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. մարտի 30

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան