040.1289.27.12.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 դեկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2001 թվականի N 1289
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 13.02.03 N 178-Ն)
Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գույքն ու եկամուտները հայտարարագրող համարվող ղեկավար աշխատողների մասին տվյալները Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացվելու կարգը (կցվում է):
(1-ին կետը փոփ. 13.02.03 N 178-Ն)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 13.02.03 N 178-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
գույքն ու եկամուտները հայտարարագրող համարվող ղեկավար աշխատողների մասին տվյալները Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ներկայացվելու
(վԵՐՆԱԳԻՐԸ փոփ. 13.02.03 N 178-Ն)
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների (այսուհետև՝ մարմին) կողմից «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև՝ օրենք) համաձայն գույքն ու եկամուտները հայտարարագրող համարվող իրենց ղեկավար աշխատողների (այսուհետև՝ հայտարարատու) մասին տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացվելու կարգը:
(1-ին կետը փոփ. 13.02.03 N 178-Ն)
2. Մարմնի ղեկավարի հրամանով սույն կարգի պահանջների կատարման պարտականությունը կարող է դրվել տվյալ մարմնի կադրերի ծառայության (վարչություն, բաժին) ղեկավարի, կադրերի գծով գործառույթներն իրականացնող անձի կամ այլ ծառայության (այսուհետև՝ ծառայություն) վրա:
3. Ծառայությունը հայտարարատուներին իրազեկում է (հավելված N 1) օրենքի և սույն կարգի պահանջների մասին՝
ա) պաշտոնի նշանակվելու կամ ընտրվելու օրվանից 5-օրյա ժամկետում,
բ) մինչև պաշտոնավարման յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը,
գ) այլ պաշտոնի փոխադրվելու կամ ընտրվելու օրվանից 5-օրյա ժամկետում,
դ) զբաղեցրած պաշտոնից ազատվելու (պաշտոնավարության ավարտի) օրվանից ոչ ուշ:
Իրազեկումը պահվում է ծառայությունում վարվող համապատասխան անձնական գործում:
Հայտարարատու պաշտոնատար անձին փոխկապակցված անձանց օրենքի պահանջներին տեղեկացնելու պարտավորությունը դրվում է ծառայության վրա:
Սույն կետով սահմանված կարգով և ժամկետներում չիրազեկվելը հայտարարատուներին չի ազատում օրենքի պահանջների կատարման պարտավորությունից:
4. Հայտարարատու պաշտոնատար անձը պաշտոնի նշանակվելու կամ ընտրվելու օրվանից 15-օրյա ժամկետում իր և օրենքով սահմանված փոխկապակցված անձանց (ամուսնու, ծնողների, զավակների, քույրերի, եղբայրների) և այլ խնամառուների մասին անհատական տվյալները (հավելված N 2) ներկայացնում է ծառայություն:
Հայտարարատու պաշտոնատար անձը պարտավոր է սույն կետում նշված անհատական տվյալների փոփոխության դեպքում՝ դրան հաջորդող 5-օրյա ժամկետում ծառայություն ներկայացնել նոր տվյալներ (հավելված N 2), ընդ որում, «Ծանոթագրություն» սյունակում նշվում է փոփոխության բովանդակությունը:
Սույն կարգի առումով փոփոխություն է համարվում անհատական տվյալներից որևէ մեկի փոփոխությունը:
(4-րդ կետը փոփ. 13.02.03 N 178-Ն)
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունն օրենքով սահմանված ժամկետում իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը ներկայացրած հայտարարատուների մասին տվյալները ներկայացնում է համապատասխան մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից սահմանված կարգով։
(5-րդ կետը խմբ. 13.02.03 N 178-Ն)
6. Մարմինը սույն կարգի 5-րդ կետի համաձայն ստացված տվյալները համադրում է իր ղեկավար աշխատողների և իրենց՝ օրենքով սահմանված փոխկապակցված անձանց մասին իր ունեցած տվյալների հետ։ Մարմինը հայտարարագիր չներկայացրած հայտարարատուների (ղեկավար աշխատողների և նրանց փոխկապակցված անձանց) մասին տվյալները տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը՝ սույն կարգի 5-րդ կետով սահմանված տվյալներն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից սահմանված կարգով:
(6-րդ կետը խմբ. 13.02.03 N 178-Ն)
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը կարող է մարմնից կամ առանձին հայտարարատուից ստանալ տվյալներ և այլ տեղեկություններ, որոնք անմիջականորեն վերաբերում են հայտարարատու պաշտոնատար և նրանց փոխկապակցված անձանց անհատական տվյալներին:
(7-րդ կետը փոփ. 13.02.03 N 178-Ն)
8. (8-րդ կետն ուժը կորցրել է 13.02.03 N 178-Ն)
9. (9-րդ կետն ուժը կորցրել է 13.02.03 N 178-Ն)
Հավելված N 1 |
Ի Ր Ա Զ Ե Կ ՈՒ Մ *
«Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների մասին
Հարգելի պարոն (տիկին) ___________________________________,
(անունը, ազգանունը)
սույնով իրազեկվում եք, որ «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն Դուք համարվում եք գույքը և եկամուտները հայտարարագրող:
_______________ |
________________ | |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
_____ ____________ 200 թ.
* Սույն կարգով և սահմանված ժամկետներում չիրազեկվելը հայտարարատուներին չի ազատում նշված օրենքի պահանջների կատարման պարտավորությունից:
(N1 հավելվածը փոփ. 13.02.03 N 178-Ն)
Հավելված N 2 |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր *
հայտարարատու պաշտոնատար և նրանց փոխկապակցված անձանց մասին
Ներկայացվում է առաջին անգամ։ Ներկայացվում են փոփոխությունները։ | |
(անհրաժեշտն ընդգծել) |
1. Իշխանության մարմնի անվանումը _________________________________
2. Պաշտոնատար անձի պաշտոնը՝ նշելով ստորաբաժանման լրիվ անվանումը _________
________________________________________________________
3. Անունը, ազգանունը _________________________________________
4. Ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը ________________________
5. Հիմնական բնակության (հաշվառման) վայրի հասցեն ______________________
6. Հեռախոսահամարը և այլ անհատական կապի միջոցները ____________________
7. Անձնագրային տվյալները _______________________________________
8. Սույն պաշտոնն զբաղեցնում եմ ____________________________ թվականից:
9. Ամուսնացած եմ, ամուսնացած չեմ (անհրաժեշտն ընդգծել):
10. Տվյալներ օրենքով սահմանված փոխկապակցված անձանց (ամուսնու, ծնողների, զավակների, քույրերի, եղբայրների) և այլ խնամառուների մասին՝
NN ը/կ | Անունը, ազգանունը | Ամուսինը, ծնողը, զավակը, քույրը կամ եղբայրը | Այլ խնամառուն | Ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարեթիվը |
Գրանցման (հաշվառման) հասցեն |
Ծանոթա- գրություն |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
10.1. | ||||||
10.2. | ||||||
10.3. | ||||||
10.4. | ||||||
10.5. |
Հայտարարատու _______________ | |
(ստորագրությունը) |
___ ___________ 200 թ.
* 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներում լրացվում են տվյալներ օրենքով պաշտոնատար անձից առանձին հայտարարատու համարվող փոխկապակցված անձանց մասին։
2-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներում լրացվում են այն խնամառուների մասին տվյալները, որոնց գույքը և եկամուտները պաշտոնատար անձը ներառում է իր հայտարարագրում։
3-րդ և 4-րդ սյունակները միաժամանակ չեն կարող լրացվել:
(N2 հավելվածը փոփ. 13.02.03 N 178-Ն)
Հավելված N 3 |
Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր *
__________________________________________
(իշխանության մարմնի անվանումը)
հաստիքակազմում ընդգրկված հայտարարատուների մասին
NN ը/կ | Պաշտոնը | Անունը, ազգանունը | Նշանակվել է պաշտոնի | Ազատվել է պաշտոնից | Ծանոթագրություն |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
1. | |||||
2. | |||||
3. | |||||
4. | |||||
5. | |||||
6. | |||||
7. | |||||
8. | |||||
9. | |||||
10. | |||||
11. | |||||
12. | |||||
13. |
Իշխանության մարմնի ղեկավար |
_______________ |
________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Կ.Տ.
___ ___________ 200 թ.
* Այն հայտարարատուների մասին տվյալներով, որոնք պաշտոնի են նշանակվել մինչև հաշվետու ամիսը կամ հաշվետու ամսում, լրացվում են 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակները, ընդ որում, 4-րդ սյունակում նշվում են պաշտոնի նշանակվելու ամիսը և ամսաթիվը:
Այն հայտարարատուների մասին տվյալներով, որոնք հաշվետու ամսում ազատվել են զբաղեցրած պաշտոնից, լրացվում են 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ սյունակները, ընդ որում, 5-րդ սյունակում նշվում են զբաղեցրած պաշտոնից ազատվելու ամիսը և ամսաթիվը:
Այն հայտարարատուների մասին տվյալներով, որոնք հաշվետու ամսում փոխադրվել են այլ պաշտոնի, լրացվում են 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ սյունակները, ընդ որում, 2-րդ սյունակում նշվում է նոր պաշտոնը, իսկ 6-րդ սյունակում՝ նախկին պաշտոնը:
(N3 հավելվածը փոփ. 13.02.03 N 178-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.10.2011, N 1421-Ն | 01.01.2012, N 1289 | |
11.12.2003, N 1633-Ն | 31.12.2003, N 1289 | |
13.02.2003, N 178-Ն | 27.03.2003, N 1289 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|