ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մարտի 2014 թվականի N 185-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 240-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մարտի 25-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 240-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Ռ.Հարությունյան – ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Ա.Հարությունյան – ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ» բառերով.
2) «Տ.Աղաջանյան» բառերը փոխարինել «Ս.Բաղդասարյան» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 14 Երևան |