«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2002 թվականի N 2047-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԱՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1236 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի, Սյունիքի մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների ռացիոնալացման պլաններին՝ համաձայն NN 1-10 հավելվածների՝ դրանցով նախատեսված միջոցառումների իրականացման ավարտի ժամկետ սահմանելով 2003 թվականի սեպտեմբերը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝
ա) սույն որոշման 1-ին կետում նշված ռացիոնալացման պլանների իրականացման ընթացքում դպրոցներն ապահովել խորհրդատվական և մեթոդական օգնությամբ.
բ) եռամսյա ժամկետում հաստատել և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման ներկայացնել մանկավարժական կադրերի աշխատանքի նշանակման կարգը.
գ) պարբերաբար վերանայել համակարգի գործունեությունն ապահովող իրավական նորմատիվ ակտերը.
դ) իրականացնել հանրակրթության ոլորտում կատարվող բարեփոխումների լուսաբանման և քարոզչական աշխատանքներ.
ե) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի, Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ համատեղ ապահովել 2002-2003 թվականների ընթացքում հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրով կառավարման ու ֆինանսավորման նոր կարգի անցած դպրոցների հաշվապահների վերապատրաստումը.
զ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի և սոցիալական ներդրումների հիմնադրամի նախագահի հետ համատեղ մինչև 2003 թվականի նոյեմբերը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ռացիոնալացման արդյունքում ազատվող շենքերի հետագա օգտագործման վերաբերյալ:
(2-րդ կետը փոփ. 10.07.03 N 867-Ն)
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ համատեղ յուրաքանչյուր տարվա համար վերահաշվարկել ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի գործակիցները՝ ելնելով ընթացիկ ցուցանիշներից:
4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝
ա) համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրով նախատեսված կառավարման և ֆինանսավորման նոր կարգի անցման ժամանակացույցը հաստատելու մասին» N 444 որոշման՝ հանրակրթական դպրոցների կառավարման ու ֆինանսավորման նոր կարգի անցմանը զուգահեռ իրականացնել ներդպրոցական և միջդպրոցական ռացիոնալացման աշխատանքներ.
բ) ապահովել դպրոցական խորհուրդների ձևավորումը.
գ) մինչև 2003 թվականի հուլիսի 25-ը հաստատել`
միաձուլվող կազմակերպությունների գույքի, այլ գույքային իրավունքների և պարտականությունների՝ նորաստեղծ կազմակերպություններին փոխանցման ակտերը,
միաձուլվող կազմակերպությունների միջև կնքված միաձուլման պայմանագրերը:
(4-րդ կետը լրաց. 10.07.03 N 867-Ն)
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի իրականացման արդյունքներից բխող միջոցառումերի մասին» N 1236 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
որոշմամբ հավանության արժանացած՝ Երևան քաղաքի Կենտրոն և Էրեբունի թաղային համայնքների հանրակրթական դպրոցների ռացիոնալացման ծրագրի NN 1-1 և 1-2 աղյուսակներից հանել դրանց վերջին պարբերությունները (դպրոցների միավորման վերաբերյալ առաջարկությունները):
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2002 թ. դեկտեմբերի 16 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2047-Ն որոշման |
Կոտայքի մարզի դպրոցների ռացիոնալացման պլանը
1. Կոտայքի մարզում 1-ից ավելի դպրոցներ ունեն հետևյալ համայնքները՝ ք. Աբովյան՝ 12 դպրոց, ք. Բյուրեղավան՝ 5 դպրոց, ք. Չարենցավան՝ 7 դպրոց, ք. Հրազդան՝ 15 դպրոց, ք. Ծաղկաձոր՝ 2 դպրոց, գ. Քասախ՝ 2 դպրոց, գ. Նոր Գեղի՝ 2 դպրոց, ք. Նոր Հաճն՝ 4 դպրոց, գ. Եղվարդ՝ 3 դպրոց, գ. Գառնի՝ 2 դպրոց:
2. Ռացիոնալացման նպատակով`
● «Հրազդանի թիվ 3 միջն. դպրոց» և «Հրազդանի թիվ 2 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Հրազդանի թիվ 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Հրազդանի վարժարան» և «Հրազդանի թիվ 14 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Հրազդանի թիվ 14 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ նրան վերապահելով հոսքային դասարաններ ունենալու իրավունք,
● «Ծաղկաձորի ռուսական դպրոց» և «Ծաղկաձորի միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Ծաղկաձորի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ նրան վերապահելով ռուսական դասարաններ ունենալու իրավունք,
● «Չարենցավանի վարժարան» և «Չարենցավանի թիվ 5 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Չարենցավանի թիվ 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ նրան վերապահելով հոսքային դասարաններ ունենալու իրավունք,
● «Աբովյանի արևելյան լեզուների թեքումով հիմնական դպրոց» և «Աբովյանի թիվ 4 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Աբովյանի թիվ 4 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ նրան վերապահելով պարսկերենով և արաբերենով խորացված ուսուցմամբ դասարաններ ունենալու իրավունք,
● «Աբովյանի վարժարան» և «Աբովյանի թիվ 5 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Աբովյանի թիվ 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ նրան վերապահելով հոսքային դասարաններ ունենալու իրավունք,
● «Բյուրեղավանի թիվ 3 միջն. դպրոց» և «Բյուրեղավանի թիվ 1 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Բյուրեղավանի թիվ 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ 2 դպրոցական շենքը թողնելով թիվ 1 դպրոցի օգտագործմանը:
(2-րդ կետը խմբ. 10.07.03 N 867-Ն)
3. Այն դեպքում, երբ նշված դպրոցները չեն ունենա գույքի կարիք, ապա մնացած գույքը բաշխել կարիքավոր դպրոցներին: Բաշխումը կատարել անհատույց՝ մի դպրոցի հաշվեկշռից (բալանսից) մյուսին փոխանցելով: Աշակերտների տեղափոխումը կազմակերպելու նպատակով առանձնացնել պատասխանատու աշխատողների, նպատակահարմար է 2 մարդու: Նրանց վրա դնել նաև աշակերտների տեղափոխման կապակցությամբ ծնողների հետ տարվող աշխատանքները (այս գործընթացի ժամանակ նախատեսվում է նաև վարձել մեկ իրավաբան), կրճատված ուսուցիչների հաշվառման և այլ աշխատանքի հնարավոր տեղավորման գործընթացի պատասխանատվությունը: Ծրագրում ընդգրկված բոլոր դպրոցներում իրականացնել վերակոմպլեկտավորում՝ գործող նորմատիվներին համապատասխան:
Ռացիոնալացման հետևանքով աշխատանքից դուրս մնացած ուսուցիչների կրճատումն իրականացնել համաձայն կարգի՝ հետևյալ հերթականությամբ՝
● | համատեղող ուսուցիչներ, |
● | թոշակի տարիքի հասած ուսուցիչներ, |
● | ոչ մանկավարժական կրթություն ունեցող ուսուցիչներ և այլն: |
4. Աշխատանքից դուրս մնացած ուսուցիչներին տեղավորել քաղաքի այլ դպրոցներում, եթե դրանցում կա ուսուցչի կարիք: Կրճատված ուսուցիչների մի մասի համար քաղաքի համակարգչային կենտրոններում կազմակերպել դասընթացներ:
5. Ռացիոնալացման սպասվելիք արդյունքներն առանց համապատասխան ֆինանսական հաշվարկների տրվում են աղյուսակ 2-ում:
6. 1,2 աղյուսակներից երևում է, որ դպրոցների թիվը կպակասի 7-ով, դասարանների թիվը՝ 33-ով, դասավանդվող դրույքների թիվը՝ 71-ով, վարչական և սպասարկող հաստիքների թիվը՝ 80-ով: Դասարանի միջին խտությունը 20,7-ից դարձել է 25, իսկ դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/10,2-ից դարձել է 1/12,8:
7. Մարզի բոլոր դպրոցներում դասարանների խտությունը համապատասխանեցնել «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 23-րդ կետով սահմանված չափանիշներին և դասարանների թիվը կրճատել 150-ով:
Աղյուսակ 1
Տեղեկություններ Կոտայքի մարզի ռացիոնալացման ենթակա դպրոցների մասին
NN ը/կ | Աշակերտները | Դասարանները | Ուսուցիչները |
Դասավանդվող դրույքների թիվը |
Վարչական և սպասարկող հաստիքների թիվը | |
ընդամենը | ընդամենը | ընդամենը | ընդամենը | ընդամենը | ||
1. | Հրազդանի թիվ 3 | 98 | 10 | 20 | 17,3 | 16 |
2. | Հրազդանի թիվ 2 | 220 | 11 | 29 | 19,7 | 15 |
3. | Հրազդանի վարժարան | 60 | 6 | 15 | 13 | 16 |
4. | Հրազդանի թիվ 14 | 233 | 12 | 41 | 21,1 | 19 |
5. | Ծաղկաձորի ռուսական դպ. | 14 | 4 | 10 | 8,3 | 4 |
6. | Ծաղկաձորի միջն. դպ. | 230 | 10 | 24 | 25 | 20 |
7. | Չարենցավանի վարժ. | 108 | 8 | 11 | 17,6 | 15 |
8. | Չարենցավանի թիվ 5 | 502 | 23 | 46 | 44 | 21 |
9. | Աբովյանի արև. լեզ. հիմն. դպ. | 129 | 8 | 22 | 12,5 | 13 |
10. | Աբովյանի թիվ 4 | 412/362 | 16/15 | 75 | 68 | 37 |
11. | Բյուրեղավանի թիվ 3 | 289 | 13 | 29 | 35,6 | 15 |
12. | Բյուրեղավանի թիվ 1 | 644 | 27 | 45 | 50,8 | 26 |
13. | Աբովյանի վարժարան | 54 | 3 | 15 | 6.68 | 9 |
14. | Աբովյանի թիվ 5 | 524 | 21 | 52 | 39.8 | 27 |
Ընդամենը | 3879 | 187 | 434 | 379.4 | 253 |
Դասարանների միջին խտությունը՝ 20.7։
Ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/8,9։
Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/10,2։
Ուսուցչի միջին բեռնվածությունը (շաբաթական)՝ 0.9 դրույք =15,7 ժամ։
Մեկ դասարանին համապատասխանող շաբաթական միջին ժամաքանակը (2 դրույք)։
Աղյուսակ 2
Ռացիոնալացման ծրագրի սպասվելիք արդյունքները
NN ը/կ | Աշակերտները | Դասարանները | Ուսուցիչները** |
Դասավանդվող դրույքների թիվը* |
Վարչական և սպասարկող հաստիքների թիվը | |
ընդամենը | ընդամենը | ընդամենը | ընդամենը | ընդամենը | ||
1. | Հրազդանի թիվ 2 | 318 | 12 | 24 | 24 | 15 |
2. | Ծաղկաձորի միջն. դպ. | 244 | 14 | 28 | 28 | 20 |
3. | Հրազդանի թիվ 14 | 293 | 16 | 32 | 32 | 19 |
4. | Չարենցավանի թիվ 5 | 610 | 24 | 48 | 48 | 21 |
5. | Աբովյանի թիվ 4 | 541/362 | 20/15 | 40/30 | 40/30 | 37 |
6. | Բյուրեղավանի թիվ 1 | 933 | 31 | 62 | 62 | 34 |
7. | Աբովյանի թիվ 5 | 578 | 22 | 44 | 44 | 27 |
Ընդամենը | 3879 | 154 | 308 | 308 | 173 |
Դասարանների միջին խտությունը՝ 25։
Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/12,8։
* Սպասվելիք արդյունքները կանխագուշակվել են՝ պահպանելով մինչև ռացիոնալացումը մեկ դասարանին համապատասխանող միջին ժամաքանակը (2 դրույք)։
** Ցանկալի է, որ ուսուցչի շաբաթական միջին բեռնվածությունը լինի մեկ դրույք (18 ժամ):
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2047-Ն որոշման |
Ռացիոնալացման նպատակով՝
● «Մեծամորի մանկապարտեզ - կրտսեր դպրոց» կրթահամալիրի կրտսեր դպրոցի 64 աշակերտին տեղափոխել Մեծամորի թիվ 2 դպրոց,
● «Մեծամոր քաղաքի թիվ 2 միջն. դպրոց» և «Մեծամոր քաղաքի թիվ 3 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Մեծամոր քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● Դալարիկի թիվ 2 միջնակարգ դպրոցը վերակազմակերպել որպես Դալարիկի հիմնական դպրոց,
● մարզի բոլոր դպրոցներում դասարանների խտությունը համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 23-րդ կետով սահմանված չափանիշներին, և դասարանների թիվը կրճատել 292-ով:
(2-րդ հավելվածը խմբ. 10.07.03 N 867-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2047-Ն որոշման |
Արարատի մարզի դպրոցների ռացիոնալացման պլանը
1. Արարատի մարզում 1-ից ավելի դպրոցներ ունեն հետևյալ համայնքները՝ Արտաշատ քաղաք՝ 6 դպրոց, Արարատ քաղաք՝ 6 դպրոց, Վեդի քաղաք՝ 3 դպրոց, Մասիս քաղաք՝ 6 դպրոց, Արարատ գյուղ՝ 3 դպրոց, Ոսկետափ գյուղ՝ 2 դպրոց, Այնթապ գյուղ՝ 2 դպրոց, Նոր Խարբերդ գյուղ՝ 2 դպրոց:
2. (2-րդ կետը հանվել է 10.07.03 N 867-Ն)
3. Հիշատակված բոլոր դպրոցներում իրականացվելու են ներդպրոցական ռացիոնալացման աշխատանքներ՝ դասարանների վերակոմպլեկտավորում, դասարանների խտության համապատասխանեցում, «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությամբ սահմանված նորմերին: Ստորև՝ աղյուսակ 1-ում ներկայացվում են տեղեկություններ այդ դպրոցների վերաբերյալ:
4. Ռացիոնալացման հետևանքով աշխատանքից դուրս մնացած ուսուցիչների կրճատումն իրականացնել համաձայն կարգի՝ հետևյալ հերթականությամբ՝
● | համատեղող ուսուցիչներ, |
● | թոշակի տարիքի հասած ուսուցիչներ, |
● | ոչ մանկավարժական կրթություն ունեցող ուսուցիչներ և այլն: |
5. Ռացիոնալացման սպասվելիք արդյունքներն առանց համապատասխան ֆինանսական հաշվարկների տրվում են աղյուսակ 2-ում:
6. 1,2 աղյուսակներից երևում է, որ դպրոցների թիվը կպակասի 1-ով, դասարանների թիվը՝ 6-ով, դասավանդվող դրույքների թիվը՝ 9,4-ով, վարչական և սպասարկող հաստիքների թիվը՝ 13-ով: Դասարանի միջին խտությունը 23,5-ից դարձել է 28,3, իսկ դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/13,2-ից դարձել է 1/15,7:
7. Մարզի բոլոր դպրոցներում դասարանների խտությունը համապատասխանեցնել «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 23-րդ կետով սահմանված չափանիշներին և դասարանների թիվը կրճատել 200-ով:
Աղյուսակ 1
Տեղեկություններ Արարատի մարզի ռացիոնալացման ենթակա դպրոցների մասին
(1-ին աղյուսակը հանվել է 10.07.03 N 867-Ն)
Աղյուսակ 2
Ռացիոնալացման ծրագրի սպասվելիք արդյունքները
(2-րդ աղյուսակը հանվել է 10.07.03 N 867-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2047-Ն որոշման |
Արագածոտնի մարզի դպրոցների ռացիոնալացման պլանը
● | Արտենիի թիվ 2 միջնակարգ դպրոցի կարգավիճակը փոխել և վերակազմավորել որպես Արտենիի հիմնական դպրոց: |
● | Արագածի թիվ 2 միջնակարգ դպրոցի կարգավիճակը փոխել և վերակազմավորել որպես Արագածի հիմնական դպրոց: |
● | Մարզի բոլոր դպրոցներում դասարանների խտությունը համապատասխանեցնել «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 23-րդ կետով սահմանված չափանիշներին, և դասարանների թիվը կրճատել 195-ով: |
(4-րդ հավելվածը փոփ. 10.07.03 N 867-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2047-Ն որոշման |
Լոռու մարզի դպրոցների ռազմավարության պլանը
1. Լոռու մարզում մեկից ավելի դպրոցներ ունեն հետևյալ բնակավայրերը՝ ք. Վանաձոր՝ 30 դպրոց, ք. Գուգարք՝ 2 դպրոց, ք. Սպիտակ՝ 8 դպրոց, գ. Շիրակամուտ՝ 2 դպրոց, ք. Ալավերդի՝ 11 դպրոց, գ. Օձուն՝ 2 դպրոց, ք. Ախթալա՝ 2 դպրոց, ք. Ստեփանավան՝ 7 դպրոց, գ. Տաշիր՝ 3 դպրոց, գ. Մեծավան՝ 2 դպրոց:
2. Ռացիոնալացման նպատակով՝
● «Վանաձորի թիվ 3 միջն. դպրոց» և «Վանաձորի թիվ 4 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Վանաձորի թիվ 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Վանաձորի թիվ 16 միջն. դպրոց» և «Վանաձորի թիվ 29 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Վանաձորի թիվ 16 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Վանաձորի թիվ 20 միջն. դպրոց» և «Վանաձորի թիվ 1 վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Վանաձորի թիվ 20 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● Վանաձորի թիվ 23 միջն. դպրոցը դարձնել հիմնական ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող դպրոց,
● «Ալավերդու թիվ 5 միջն. դպրոց» և «Ալավերդու թիվ 6 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Ալավերդու թիվ 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Ստեփանավանի թիվ 3 միջն. դպրոց» և «Ստեփանավանի թիվ 4 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Ստեփանավանի թիվ 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● Սպիտակի թիվ 5 միջն. դպրոցը դարձնել հիմնական ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող դպրոց,
● «Սպիտակի թիվ 7 միջն. դպրոց» և «Սպիտակի թիվ 2 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Սպիտակի թիվ 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն։
Ինչպես նաև հիշատակված բոլոր դպրոցներում իրականացվելու են ներդպրոցական ռացիոնալացման աշխատանքներ՝ դասարանների վերակոմպլեկտավորում, դասարանների խտության համապատասխանեցում պետական հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությամբ սահմանված նորմերին: N 1 աղյուսակում ներկայացվում են տեղեկություններ այդ դպրոցների մասին:
(2-րդ կետը խմբ. 10.07.03 N 867-Ն)
3. Այն դեպքում, երբ նշված դպրոցները չեն ունենա գույքի կարիք, ապա մնացած գույքը բաշխել կարիքավոր դպրոցներին: Բաշխումը կատարել անհատույց՝ մի դպրոցի հաշվեկշռից (բալանսից) մյուսին փոխանցելով: Աշակերտների տեղափոխումը կազմակերպելու նպատակով առանձնացնել պատասխանատու աշխատողների, նպատակահարմար է 2 մարդու: Նրանց վրա դնել նաև աշակերտների տեղափոխման կապակցությամբ ծնողների հետ տարվող աշխատանքները (այս գործընթացի ժամանակ նախատեսվում է նաև վարձել մեկ իրավաբան), կրճատված ուսուցիչների հաշվառման և այլ աշխատանքի հնարավոր տեղավորման գործընթացի պատասխանատվությունը: Ծրագրում ընդգրկված բոլոր դպրոցներում իրականացնել վերակոմպլեկտավորում՝ գործող նորմատիվների համապատասխան:
4. Ռացիոնալացման հետևանքով աշխատանքից դուրս մնացած ուսուցիչների կրճատումն իրականացնել համաձայն կարգի, հետևյալ հերթականությամբ՝
● | համատեղող ուսուցիչներ, |
● | թոշակի տարիքի հասած ուսուցիչներ, |
● | ոչ մանկավարժական կրթություն ունեցող ուսուցիչներ և այլն: |
Աշխատանքից դուրս մնացած ուսուցիչներին տեղավորել քաղաքի այլ դպրոցներում, եթե դրանցում կա ուսուցչի կարիք: Կրճատված ուսուցիչների մի մասի համար քաղաքի համակարգչային կենտրոններում կազմակերպել դասընթացներ:
5. Ռացիոնալացման սպասվելիք արդյունքներն առանց համապատասխան ֆինանսական հաշվարկների, տրվում են աղյուսակ 2-ում:
6. 1,2 աղյուսակներից երևում է, որ դպրոցների թիվը կպակասի 6-ով, դասարանների թիվը՝ 59-ով, դասավանդվող դրույքների թիվը՝ 107-ով, վարչական և սպասարկող հաստիքների թիվը՝ 63,6-ով: Դասարանի միջին խտությունը 21-ից դարձել է 29,4, իսկ դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/11,9-ից դարձել է 1/16,3: Երեք դպրոցի կարգավիճակը (Վանաձորի թիվ 23, Սպիտակի թիվ 4, 5) միջնակարգից դառնում է հիմնական, սակայն այդ գործընթացի տնտեսական հետևանքները չեն գնահատվել:
7. Մարզի բոլոր դպրոցներում դասարանների խտությունը համապատասխանեցնել «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 23-րդ կետով սահմանված չափանիշներին, և դասարանների թիվը կրճատել 160-ով:
Աղյուսակ 1
Տեղեկություններ Լոռու մարզի ռացիոնալացման ենթակա դպրոցների մասին
NN ը/կ |
Աշակերտները |
Դասարանները |
Ուսուցիչները |
Դասավանդվող դրույքների թիվը |
Վարչական և սպասարկող հաստիքների թիվը | |
ընդամենը |
ընդամենը |
ընդամենը |
ընդամենը |
ընդամենը | ||
1. |
Վանաձորի թիվ 3 |
451 |
21 |
63 |
40,2 |
19 |
2. |
Վանաձորի թիվ 4 |
765 |
31 |
75 |
60,8 |
30,8 |
3. |
Վանաձորի թիվ 16 |
106 |
9 |
20 |
18,4 |
13 |
4. |
Վանաձորի թիվ 29 |
415 |
18 |
38 |
25,2 |
26 |
5. |
Վանաձորի թիվ 20 |
547 |
21 |
45 |
43,8 |
21,3 |
6. |
Վանաձորի թիվ 1 վարժ. |
151 |
10 |
27 |
19,9 |
14 |
7. |
Ալավերդու թիվ 5 |
229 |
17 |
33 |
28,1 |
24 |
8. |
Ալավերդու թիվ 2 |
399 |
20 |
46 |
33,5 |
22,5 |
9. |
Ստեփանավանի թիվ 4 |
561 |
24 |
49 |
42,6 |
14 |
10. |
Ստեփանավանի թիվ 3 |
373 |
15 |
40 |
26,2 |
17 |
11. |
Սպիտակի թիվ 7 |
298 |
15 |
38 |
26,7 |
15 |
12. |
Սպիտակի թիվ 2 |
440 |
19 |
45 |
32,2 |
19 |
Ընդամենը |
4735 |
220 |
507 |
397,6 |
235,6 |
Դասարանների միջին խտությունը՝ 21,5
Ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/9,3
Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/11,9
Ուսուցչի միջին բեռնվածությունը (շաբաթական)՝ 0.8 դրույք=14 ժամ
Մեկ դասարանին համապատասխանող շաբաթական միջին ժամաքանակը (1.8 դրույք)։
Աղյուսակ 2
Ռացիոնալացման ծրագրի սպասվելիք արդյունքները
NN ը/կ | Դպրոցի անվանումը | Աշակերտ- ների թիվը |
Դասա- րան- ների թիվը |
Ուսուցիչ- ների թիվը** |
Դասա- վանդվող դրույքների թիվը* |
Վարչական և սպասարկող հաստիքների թիվը |
ընդամենը | ընդամենը | ընդամենը | ընդամենը | ընդամենը | ||
1. | Վանաձորի թիվ 3 | 1216 | 39 | 71 | 70,2 | 41 |
2. | Վանաձորի թիվ 16 | 521 | 19 | 35 | 34,2 | 26 |
3. | Վանաձորի թիվ 20 | 698 | 27 | 49 | 48,6 | 29 |
4. | Ալավերդու թիվ 5 | 413 | 16 | 36 | 27 | 24 |
5. | Ստեփանավանի թիվ 3 | 934 | 29 | 53 | 52,2 | 23 |
7. | Սպիտակի թիվ 2 | 738 | 27 | 49 | 48,6 | 28 |
Ընդամենը | 4520 | 157 | 293 | 287 | 171 |
Դասարանների միջին խտությունը՝ 29.4։
Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/16,3։
* Սպասվելիք արդյունքները կանխագուշակվել են՝ պահպանելով մինչև ռացիոնալացումը մեկ դասարանին համապատասխանող միջին ժամաքանակը (1,8 դրույք)։
** Ցանկալի է, որ ուսուցչի շաբաթական միջին բեռնվածությունը լինի մեկ դրույք (18 ժամ).
(2-րդ աղյուսակը խմբ. 10.07.03 N 867-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 6 ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2047-Ն որոշման |
Գեղարքունիքի մարզի դպրոցների ռացիոնալացման պլանը
1. Գեղարքունիքի մարզում 1-ից ավելի դպրոցներ ունեն հետևյալ համայնքները՝ Գավառ քաղաք՝ 9 դպրոց, Սևան քաղաք՝ 10 դպրոց, Վարդենիս քաղաք՝ 5 դպրոց, գ. Սարուխան՝ 3 դպրոց, գ. Գանձակ՝ 2 դպրոց, գ. Կարմիրգյուղ՝ 2 դպրոց, գ. Նորատուս՝ 3 դպրոց, գ. Մարտունի՝ 3 դպրոց, գ. Վարդենիկ՝ 3 դպրոց, գ. Երանոս՝ 2 դպրոց, գ. Ձորագյուղ՝ 2 դպրոց, գ. Զոլաքար՝ 2 դպրոց, գ. Ն. Գետաշեն՝ 2 դպրոց, գ. Գեղհովիտ՝ 2 դպրոց, գ. Վ. Գետաշեն՝ 2 դպրոց, գ. Ծովինար՝ 2 դպրոց, գ. Լիճք՝ 2 դպրոց, գ. Մ. Մասրիկ՝ 2 դպրոց, գ. Ճամբարակ՝ 4 դպրոց։
2. Ռացիոնալացման նպատակով՝
● «Գավառի թիվ 5 միջն. դպրոց» և «Գավառի թիվ 6 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գավառի թիվ 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Սևանի թիվ 2 միջն. դպրոց» և «Սևանի թիվ 1 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Սևանի թիվ 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Վարդենիսի վարժարան» և «Վարդենիսի թիվ 3 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Վարդենիսի թիվ 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Մարտունի քաղաքի արհեստագործական ավագ դպրոց» և «Մարտունի քաղաքի թիվ 2 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Մարտունի քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Լիճքի հիմնական դպրոց» և «Լիճքի միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Վերին Գետաշենի հիմնական դպրոց» և «Վերին Գետաշենի միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Վերին Գետաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● Սևանի թիվ 8 միջն. դպրոցը դարձնել տարրական ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող դպրոց,
● Մ. Մասրիկի հիմնական դպրոցը դարձնել տարրական ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող դպրոց,
● Երանոսի թիվ 2 միջն. դպրոցը դարձնել հիմնական ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող դպրոց,
● Ծովինարի հիմնական դպրոցը դարձնել տարրական ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող դպրոց:
(2-րդ կետը խմբ. 10.07.03 N 867-Ն)
3. Այն դեպքում, երբ նշված դպրոցները չեն ունենա գույքի կարիք, ապա մնացած գույքը բաշխել կարիքավոր դպրոցներին։ Բաշխումը կատարել անհատույց՝ մի դպրոցի հաշվեկշռից (բալանսից) մյուսին փոխանցելով։ Աշակերտների տեղափոխումը կազմակերպելու նպատակով առանձնացնել պատասխանատու աշխատողների, նպատակահարմար է 2 մարդու։ Նրանց վրա դնել նաև աշակերտների տեղափոխման կապակցությամբ ծնողների հետ տարվող աշխատանքները (այս գործընթացի ժամանակ նախատեսվում է նաև վարձել մեկ իրավաբան), կրճատված ուսուցիչների հաշվառման և այլ աշխատանքի հնարավոր տեղավորման գործընթացի պատասխանատվությունը։ Ծրագրում ընդգրկված բոլոր դպրոցներում իրականացնել վերակոմպլեկտավորում՝ գործող նորմատիվների համապատասխան։
● | Ռացիոնալացման հետևանքով աշխատանքից դուրս մնացած ուսուցիչների կրճատումն իրականացնել համաձայն կարգի, հետևյալ հերթականությամբ՝ |
● | համատեղող ուսուցիչներ, |
● | թոշակի տարիքի հասած ուսուցիչներ, |
● | ոչ մանկավարժական կրթություն ունեցող ուսուցիչներ և այլն։ |
4. Աշխատանքից դուրս մնացած ուսուցիչներին տեղավորել բնակավայրի այլ դպրոցներում, եթե դրանցում կա ուսուցչի կարիք։ Կրճատված ուսուցիչների մի մասի համար համակարգչային կենտրոններում կազմակերպել դասընթացներ։
5. Ռացիոնալացման սպասվելիք արդյունքները՝ առանց համապատասխան ֆինանսական հաշվարկների, տրվում են աղյուսակ 2-ում։
6. 1.2 աղյուսակներից երևում է, որ դպրոցների թիվը կպակասի 6-ով, դասարանների թիվը՝ 53-ով, դասավանդվող դրույքների թիվը՝ 104,4-ով, վարչական և սպասարկվող հաստիքների թիվը՝ 97,5-ով։ Դասարանի միջին խտությունը 1/11,5-ից դարձել է 1/14,8։ Երեք միջնակարգ դպրոց դարձել է հիմնական, 3 հիմնական դպրոց՝ տարրական, որոնց տնտեսական հետևանքները չեն գնահատված։
7. Մարզի բոլոր դպրոցներում դասարանների խտությունը համապատասխանեցնել «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 23-րդ կետով սահմանված չափանիշներին, և դասարանների թիվը կրճատել 300-ով։
Աղյուսակ 1
Տեղեկություններ Գեղարքունիքի մարզի ռացիոնալացման ենթակա դպրոցների մասին
NN ը/կ | Աշակերտները | Դասարանները | Ուսուցիչները |
Դասավանդվող դրույքների թիվը |
Վարչական և սպասարկող հաստիքների թիվը | |
ընդամենը | ընդամենը | ընդամենը | ընդամենը | ընդամենը | ||
1. | Գավառի թիվ 5 | 397 | 20 | 61 | 33 | 21 |
2. | Գավառի թիվ 6 | 356 | 20 | 44 | 34 | 23 |
3. | Վարդենիսի վարժ. | 26 | 2 | 13 | 4 | 20,5 |
4. | Վարդենիսի թիվ 3 | 606 | 28 | 58 | 49,5 | 33,5 |
5. | Սևանի թիվ 1 | 433 | 20 | 53 | 35,2 | 19,5 |
6. | Սևանի թիվ 2 | 573 | 24 | 78 | 45,2 | 30 |
7. | Մարտունու արհես. ավագ դպրոց | 201 | 9 | 23 | 33,6 | 18 |
8. | Մարտունու թիվ 2 | 680 | 28 | 74 | 55 | 28 |
9. | Վ. Գետաշենի հիմն. դպ. | 397 | 17 | 23 | 39 | 18,5 |
10. | Վ. Գետաշենի միջ. դպ. | 614 | 28 | 43 | 50,4 | 28 |
11. | Լիճքի հիմնական | 197 | 10 | 20 | 16,4 | 13,5 |
12. | Լիճքի միջնակարգ | 724 | 31 | 71 | 59 | 33,5 |
Ընդամենը | 5204 | 237 | 561 | 454 | 287 |
Դասարանների միջին խտությունը՝ 21,9
Ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/9,3
Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/11,5
Ուսուցչի միջին բեռնվածությունը (շաբաթական)՝ 0.8 դրույք=15 ժամ
Մեկ դասարանին համապատասխանող շաբաթական միջին ժամաքանակը (1.8 դրույք)։
Աղյուսակ 2
Ռացիոնալացման ծրագրի սպասվելիք արդյունքները
NN ը/կ | Աշակերտները | Դասարանները | Ուսուցիչները** |
Դասավանդվող դրույքների թիվը* |
Վարչական և սպասարկող հաստիքների թիվը | |
ընդամենը | ընդամենը | ընդամենը | ընդամենը | ընդամենը | ||
1. | Գավառի թիվ 5 | 753 | 27 | 52 | 51,3 | 34 |
2. | Սևանի թիվ 1 | 1006 | 35 | 67 | 66,5 | 31 |
3. | Վարդենիսի թիվ 3 | 632 | 23 | 44 | 43,7 | 33,5 |
4. | Մարտունու թիվ 2 | 881 | 32 | 61 | 60,8 | 29,5 |
5. | Վ. Գետաշենի միջ. | 1011 | 35 | 67 | 66,5 | 28 |
6 | Լիճքի միջ. դպրոց | 921 | 32 | 61 | 60,8 | 33,5 |
Ընդամենը | 5204 | 184 | 352 | 349,6 | 189,5 |
Դասարանների միջին խտությունը՝ 28.2
Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/14.8
* Սպասվելիք արդյունքները կանխագուշակվել է՝ պահպանելով մինչև
ռացիոնալացումը մեկ դասարանին համապատասխանող միջին ժամաքանակը (1,8 դրույք)։
** Ցանկալի է, որ ուսուցչի շաբաթական միջին բեռնվածությունը լինի մեկ դրույք (18 ժամ):
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 7 ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2047-Ն որոշման |
Տավուշի մարզի դպրոցների ռացիոնալացման պլանը
1. Տավուշի մարզում մեկից ավելի դպրոցներ ունեն հետևյալ բնակավայրերը՝ ք. Նոյեմբերյան՝ 2 դպրոց, գ. Բերդ՝ 5 դպրոց, ք. Իջևան՝ 5 դպրոց, գ. Բագրատաշեն՝ 2 դպրոց, ք. Դիլիջան՝ 7 դպրոց:
2. Ռացիոնալացման նպատակով՝
● «Դիլիջանի թիվ 1 միջն. դպրոց» և «Դիլիջանի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Դիլիջանի թիվ 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● Բագրատաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցը դարձնել հիմնական ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող դպրոց:
(2-րդ կետը խմբ. 10.07.03 N 867-Ն)
3. Ռացիոնալացման հետևանքով աշխատանքից դուրս մնացած ուսուցիչների կրճատումն իրականացնել համաձայն կարգի, հետևյալ հերթականությամբ՝
● | համատեղող ուսուցիչներ, |
● | թոշակի տարիքի հասած ուսուցիչներ, |
● | ոչ մանկավարժական կրթություն ունեցող ուսուցիչներ և այլն: |
Աշխատանքից դուրս մնացած ուսուցիչներին տեղավորել քաղաքի այլ դպրոցներում, եթե դրանցում կա ուսուցչի կարիք: Կրճատված ուսուցիչների մի մասի համար քաղաքի համակարգչային կենտրոններում կազմակերպել դասընթացներ:
4. Ռացիոնալացման սպասվելիք արդյունքները, առանց համապատասխան ֆինանսական հաշվարկների, տրվում են աղյուսակ 2-ում:
5. 1,2 աղյուսակներից երևում է, որ դպրոցների թիվը կպակասի 1-ով, դասարանների թիվը՝ 6-ով, դասավանդվող դրույքների թիվը՝ 12-ով, վարչական և սպասարկող հաստիքների թիվը՝ 12-ով: Դասարանի միջին խտությունը 21,8-ից դարձել է 27,5, իսկ դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/10,9-ից դարձել է 1/13,8:
6. Մարզի բոլոր դպրոցներում դասարանների խտությունը համապատասխանեցնել «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 23-րդ կետով սահմանված չափանիշներին, և դասարանների թիվը կրճատել 110-ով:
Աղյուսակ 1
Տեղեկություններ Տավուշի մարզի ռացիոնալացման ենթակա դպրոցների մասին
NN ը/կ | Աշակերտները | Դասարանները | Ուսուցիչները | Դասավանդվող դրույքների թիվը | Վարչական և սպասարկող հաստիքների թիվը | |
ընդամենը | ընդամենը | ընդամենը | ընդամենը | ընդամենը | ||
1. | Դիլիջանի թիվ 1 | 516 | 22 | 53 | 44 | 17 |
2. | Դիլիջանի վարժ. | 118 | 7 | 30 | 14 | 13 |
Ընդամենը | 634 | 29 | 83 | 58 | 30 |
Դասարանների միջին խտությունը՝ 21,8
Ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/7,6
Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/10,9
Ուսուցչի միջին բեռնվածությունը (շաբաթական)՝ 0.7 դրույք=12,6 ժամ
Մեկ դասարանին համապատասխանող շաբաթական միջին ժամաքանակը (2 դրույք)։
Աղյուսակ 2
Ռացիոնալացման ծրագրի սպասվելիք արդյունքները
Աշակերտները | Դասարանները | Ուսուցիչները** | Դասավանդվող դրույքների թիվը* | Վարչական և սպասարկող հաստիքների թիվը | |
ընդամենը | ընդամենը | ընդամենը | ընդամենը | ընդամենը | |
Դիլիջանի թիվ 1 | 634 | 23 | 46 | 46 | 18 |
Դասարանների միջին խտությունը՝ 28.2
Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/15.6
* Սպասվելիք արդյունքները կանխագուշակվել է՝ պահպանելով մինչև
ռացիոնալացումը մեկ դասարանին համապատասխանող միջին ժամաքանակը (1,8 դրույք)։
**Ցանկալի է, որ ուսուցչի շաբաթական միջին բեռնվածությունը լինի մեկ դրույք (18 ժամ):
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 8 ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2047-Ն որոշման |
Շիրակի մարզի դպրոցների ռացիոնալացման պլանը
1. Շիրակի մարզում 1-ից ավելի դպրոցներ ունեն հետևյալ համայնքները՝ Արթիկ քաղաք՝ 10 դպրոց, Գյումրի քաղաք՝ 54 դպրոց, Մարալիկ՝ 2 դպրոց, Ախուրյան՝ 5 դպրոց: Գյումրի քաղաքի 8 տնակային դպրոցներ տեղակայված են այլ դպրոցների շենքերում: Այսպես, թիվ 28 դպրոցը տեղակայված է թիվ 34 դպրոցի շենքում, թիվ 3-ը՝ թիվ 13-ում, «Պրոտոն» վարժարանը՝ թիվ 21-ում, թիվ 7 և թիվ 16 դպրոցները՝ թիվ 14-ում, թիվ 12-ը՝ թիվ 4-ում, թիվ 36-ը՝ թիվ 15-ում, թիվ 39-ը՝ Կապսի դպրոցում: Կառավարման և ֆինանսավորման նոր համակարգի անցել են՝ Գյումրի քաղաքի 14, Արթիկ քաղաքի 7, Ախուրյանի 1 դպրոցներ: Մինչև 2002 թվականը մարզի նշված դպրոցներում ընթացել են մասնակի ներդպրոցական ռացիոնալացման աշխատանքներ և հետագայում ևս դրանք կընթանան:
2. Ռացիոնալացման նպատակով նախատեսվում է Գյումրի քաղաքի 8 դպրոցի լուծարում, Արթիկ քաղաքի 1 արհեստագործական վարժարանի լուծարում: Ինչպես նաև հիշատակված բոլոր դպրոցներում իրականացվելու են ներդպրոցական ռացիոնալացման աշխատանքներ՝ դասարանների վերակոմպլեկտավորում, դասարանների խտության համապատասխանեցում պետական հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությամբ սահմանված նորմերին: Ստորև՝ աղյուսակ 1-ում ներկայացվում են տեղեկություններ այդ դպրոցների վերաբերյալ:
3. Ռացիոնալացման նպատակով՝
● «Գյումրու թիվ 28 միջն. դպրոց» և «Գյումրու թիվ 34 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գյումրու թիվ 28 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Գյումրու թիվ 3 միջն. դպրոց» և «Գյումրու թիվ 13 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գյումրու թիվ 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Գյումրու թիվ 7 միջն. դպրոց», «Գյումրու թիվ 16 միջն. դպրոց» և «Գյումրու թիվ 14 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գյումրու թիվ 7 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Գյումրու թիվ 12 միջն. դպրոց» և «Գյումրու թիվ 4 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գյումրու թիվ 4 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Գյումրու թիվ 36 միջն. դպրոց» և «Գյումրու թիվ 15 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գյումրու թիվ 15 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Գյումրու թիվ 39 միջն. դպրոց» և «Կապսի միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Կապսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Արթիկ քաղաքում՝
● «Արթիկի արհեստագործական վարժարան» և «Արթիկի թիվ 1 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Արթիկի թիվ 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
(3-րդ կետը խմբ. 10.07.03 N 867-Ն)
4. Ծրագրում ընդգրկված բոլոր դպրոցներում իրականացնել վերակոմպլեկտավորում՝ գործող նորմատիվների համապատասխան:
5. Ռացիոնալացման հետևանքով աշխատանքից դուրս մնացած ուսուցիչների կրճատումն իրականացնել համաձայն կարգի՝ հետևյալ հերթականությամբ՝
● | համատեղող ուսուցիչներ, |
● | թոշակի տարիքի հասած ուսուցիչներ, |
● | ոչ մանկավարժական կրթություն ունեցող ուսուցիչներ և այլն: |
6. Աշխատանքից դուրս մնացած ուսուցիչներին տեղավորել բնակավայրի այլ դպրոցներում, եթե դրանցում կա ուսուցչի կարիք: Կրճատված ուսուցիչների մի մասի համար համակարգչային կենտրոններում կազմակերպել դասընթացներ:
7. Ռացիոնալացման սպասվելիք արդյունքներն առանց համապատասխան ֆինանսական հաշվարկների տրվում են աղյուսակ 2-ում:
8. 1,2 աղյուսակներից երևում է, որ դպրոցների թիվը կպակասի 9-ով, դասարանների թիվը՝ 74-ով, դասավանդվող դրույքների թիվը՝ 136-ով, վարչական և սպասարկող հաստիքների թիվը՝ 171-ով: Դասարանի միջին խտությունը 20,5-ից դարձել է 27,6, իսկ դրույք-աշակերտ հարաբերակցությունը 1/11-ից դարձել է 1/15:
9. Մարզի բոլոր դպրոցներում դասարանների խտությունը համապատասխանեցնել «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 23-րդ կետով սահմանված չափանիշներին և դասարանների թիվը կրճատել 230-ով:
Աղյուսակ 1
Տեղեկություններ Շիրակի մարզի ռացիոնալացման ենթակա դպրոցների մասին
NN ը/կ | ընդամենը | Ուսուցիչները |
Դասավանդվող դրույքների թիվը |
Վարչական և սպասարկող հաստիքների թիվը | ||
ք. Գյումրի | Աշակերտները | Դասարանները | ընդամենը | ընդամենը | ընդամենը | |
1. | Թիվ 28 | 299 | 15 | 52 | 30 | 15 |
2. | Թիվ 34 | 405 | 20 | 53 | 37 | 15 |
3. | Թիվ 3 | 270 | 14 | 45 | 25 | 13 |
4. | Թիվ 13 | 422 | 21 | 54 | 37 | 13 |
5. | «Պրոտոն» | 75 | 6 | 16 | 12 | 19 |
6. | Թիվ 21 | 464 | 18 | 44 | 32 | 11 |
7. | Թիվ 7 | 114 | 10 | 27 | 17 | 27 |
8. | Թիվ 16 | 544 | 23 | 62 | 41 | 12 |
9. | Թիվ 14 | 1062 | 42 | 102 | 70 | 16 |
10. | Թիվ 12 | 245 | 14 | 44 | 25 | 25 |
11. | Թիվ 4 | 398 | 19 | 57 | 35 | 17 |
12. | Թիվ 36 | 280 | 17 | 47 | 31 | 19 |
13. | Թիվ 15 | 775 | 32 | 94 | 63 | 13 |
14. | Թիվ 39 | 67 | 7 | 22 | 14 | 28 |
15. | Կապսի | 133 | 10 | 24 | 17 | 13 |
16. | Արթիկի ՄՄՈՒ | 89 | 5 | 15 | 10 | 17 |
17. | Արթիկի թիվ 1 | 472 | 22 | 43 | 38 | 19 |
Ընդամենը | 6114 | 295 | 801 | 534 | 292 |
Դասարանների միջին խտությունը՝ 20,5:
Ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/7,6:
Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/11:
Ուսուցչի միջին բեռնվածությունը (շաբաթական)՝ 0.66 դրույք=12 ժամ
Մեկ դասարանին համապատասխանող շաբաթական միջին ժամաքանակը (1.8 դրույք)։
Աղյուսակ 2
Ռացիոնալացման ծրագրի սպասվելիք արդյունքները
NN ը/կ | Դպրոցի անվանումը | Ընդամենը | Ուսուցիչ- ների թիվը** |
Դասավանդվող դրույքների թիվը* | Վարչական և սպասարկող հաստիքների թիվը | |
Քաղ. Գյումրի |
աշակերտ- ների թիվը |
դասա- րանների թիվը |
ընդամենը | ընդամենը | ընդամենը | |
1. | թիվ 28 | 704 | 25 | 45 | 45 | 15 |
2. | թիվ 3 | 692 | 25 | 45 | 45 | 15 |
3. | թիվ 7 | 1720 | 56 | 101 | 101 | 19 |
4. | թիվ 4 | 643 | 25 | 45 | 45 | 14,5 |
5. | թիվ 15 | 1055 | 37 | 67 | 67 | 20 |
6. | Կապսի | 200 | 10 | 18 | 18 | 6 |
7. | Արթիկի թիվ 1 | 561 | 23 | 41 | 41 | 14,5 |
Ընդամենը | 5575 | 201 | 362 | 362 | 104 |
Դասարանների միջին խտությունը՝ 27.6։
Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/15։
* Սպասվելիք արդյունքները կանխագուշակվել են՝ պահպանելով մինչև ռացիոնալացումը մեկ դասարանին համապատասխանող միջին ժամաքանակը (1,8 դրույք)։
** Ցանկալի է, որ ուսուցչի շաբաթական միջին բեռնվածությունը լինի մեկ դրույք (18 ժամ):
(2-րդ աղյուսակը խմբ. 10.07.03 N 867-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 9 ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2047-Ն որոշման |
Սյունիքի մարզի դպրոցների ռացիոնալացման պլանը
1. Սյունիքի մարզում 1-ից ավելի դպրոցներ ունեն հետևյալ համայնքները՝ Կապան քաղաք՝ 14 դպրոց, Գորիս քաղաք՝ 7 դպրոց, Սիսիան քաղաք՝ 7 դպրոց, Մեղրի քաղաք՝ 2 դպրոց, Քաջարան քաղաք՝ 3 դպրոց և Տեղ գյուղ՝ 2 դպրոց:
2. Թերկոմպլեկտավորված են Կապանի թիվ 4 (գյուղ Վաչագան), թիվ 8 (գյուղ Շղարշիկ), թիվ 11 (գյուղ Կավարտ) դպրոցները։
3. Ռացիոնալացման նպատակով՝
● «Սիսիանի թիվ 5 միջն. դպրոց» և «Սիսիանի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Սիսիանի թիվ 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Քաջարանի թիվ 4 միջն. դպրոց» և «Քաջարանի թիվ 1 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Քաջարանի թիվ 1 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● Կապանի թիվ 4, 8 և Տեղ գյուղի թիվ 2 միջն. դպրոցները դարձնել հիմնական ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող դպրոցներ:
(3-րդ կետը խմբ. 10.07.03 N 867-Ն)
4. Այն դեպքում, երբ նշված դպրոցները չեն ունենա գույքի կարիք, ապա մնացած գույքը բաշխել կարիքավոր դպրոցներին: Բաշխումը կատարել անհատույց՝ մի դպրոցի հաշվեկշռից (բալանսից) մյուսին փոխանցելով: Աշակերտների տեղափոխումը կազմակերպելու նպատակով առանձնացնել պատասխանատու աշխատողների, նպատակահարմար է 2 մարդու: Նրանց վրա դնել նաև աշակերտների տեղափոխման կապակցությամբ ծնողների հետ տարվող աշխատանքները (այս գործընթացի ժամանակ նախատեսվում է նաև վարձել մեկ իրավաբան), կրճատված ուսուցիչների հաշվառման և այլ աշխատանքի հնարավոր տեղավորման գործընթացի պատասխանատվությունը: Ծրագրում ընդգրկված բոլոր դպրոցներում իրականացնել վերակոմպլեկտավորում՝ գործող նորմատիվներին համապատասխան:
Ռացիոնալացման հետևանքով աշխատանքից դուրս մնացած ուսուցիչների կրճատումն իրականացնել համաձայն կարգի՝ հետևյալ հերթականությամբ՝
● | համատեղող ուսուցիչներ, |
● | թոշակի տարիքի հասած ուսուցիչներ, |
● | ոչ մանկավարժական կրթություն ունեցող ուսուցիչներ, |
● | և այլն: |
Աշխատանքից դուրս մնացած ուսուցիչներին տեղավորել բնակավայրի այլ դպրոցներում, եթե դրանցում կա ուսուցչի կարիք: Կրճատված ուսուցիչների մի մասի համար համակարգչային կենտրոններում կազմակերպել դասընթացներ:
5. Ռացիոնալացման սպասվելիք արդյունքներն առանց համապատասխան ֆինանսական հաշվարկների տրվում են աղյուսակ 2-ում:
6. 1,2 աղյուսակներից երևում է, որ դպրոցների թիվը կպակասի 2-ով, դասարանների թիվը՝ 17-ով, դասավանդվող դրույքների թիվը՝ 31-ով, վարչական և սպասարկող հաստիքների թիվը՝ 26-ով: Դասարանի միջին խտությունը 19,8-ից դարձել է 27,5, իսկ դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/11-ից դարձել է 1/15,2:
7. Մարզի բոլոր դպրոցներում դասարանների խտությունը համապատասխանեցնել «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 23-րդ կետով սահմանված չափանիշներին և դասարանների թիվը կրճատել 200-ով:
Աղյուսակ 1
Տեղեկություններ Սյունիքի մարզի ռացիոնալացման ենթակա դպրոցների մասին
NN ը/կ | Աշակերտները | Դասարանները | Ուսուցիչները |
Դասավանդվող դրույքների թիվը |
Վարչական և սպասարկող հաստիքների թիվը | |
ընդամենը | ընդամենը | ընդամենը | ընդամենը | ընդամենը | ||
1. | Սիսիանի թիվ 5 | 289 | 15 | 37 | 26,5 | 21 |
2. | Սիսիանի վարժ. | 171 | 9 | 24 | 18 | 17 |
3. | Քաջարանի թիվ 4 | 292 | 15 | 23 | 26,5 | 16 |
4. | Քաջարանի թիվ 1 | 459 | 22 | 39 | 39,5 | 18 |
Ընդամենը | 1211 | 61 | 123 | 110,5 | 72 |
Դասարանների միջին խտությունը՝ 19,8:
Ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/9,8:
Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/11:
Ուսուցչի միջին բեռնվածությունը (շաբաթական)՝ 0.9 դրույք=16 ժամ:
Մեկ դասարանին համապատասխանող շաբաթական միջին ժամաքանակը (1.8 դրույք)։
Աղյուսակ 2
Ռացիոնալացման ծրագրի սպասվելիք արդյունքները
« |
|
Դասարանների միջին խտությունը՝ 27,5։
Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/15,2։
* Սպասվելիք արդյունքները կանխագուշակվել են՝ պահպանելով մինչև ռացիոնալացումը մեկ դասարանին համապատասխանող միջին ժամաքանակը (1,8 դրույք)։
** Ցանկալի է, որ ուսուցչի շաբաթական միջին բեռնվածությունը լինի մեկ դրույք (18 ժամ):
(2-րդ աղյուսակը խմբ. 10.07.03 N 867-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 10 ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2047-Ն որոշման |
ԵրԵՎան քաղաքի դպրոցների ռացիոնալացման պլանը
1. Երևան քաղաքում գործում են 194 հանրակրթական դպրոցներ: Բոլոր շենքերի նախագծային հզորությունը կազմում է 189 262 աշակերտ/տեղ: Այդ դպրոցներում սովորում է ընդամենը 135706 աշակերտ, կոմպլեկտավորված են 5674 դասարան: Դպրոցներում աշխատում է 16658 մարդ, որոնցից 13087 ուսուցիչ է:
2. Թիվ 29 և թիվ 30 դպրոցները տեղակայված են նույն շենքում, 4-րդ վարժարանը՝ թիվ 16 դպրոցի շենքում, թիվ 62 և թիվ 165 դպրոցները տեղակայված են նույն շենքում: Թերբեռնված են գործում թիվ 26 և «Ալգորիթմ» վարժարանը:
3. Ռացիոնալացման նպատակով նախատեսվում է թիվ 30 դպրոցը միավորել թիվ 29 դպրոցի հետ, 4-րդ վարժարանը միավորել թիվ 16 դպրոցի հետ, թիվ 165 դպորցը՝ թիվ 62 դպրոցին: Լուծարել թիվ 26 դպրոցը, աշակերտներին տեղափոխել թիվ 124 դպրոց: Լուծարել «Ալգորիթմ» վարժարանը և միավորել թիվ 163 դպրոցի հետ:
Ինչպես նաև հիշատակված բոլոր դպրոցներում իրականացվելու են ներդպրոցական ռացիոնալացման աշխատանքներ՝ դասարանների վերակոմպլեկտավորում, դասարանների խտության համապատասխանեցում պետական հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությամբ սահմանված նորմերին: Ստորև՝ աղյուսակ 1-ում ներկայացվում են տեղեկություններ այդ դպրոցների վերաբերյալ:
4. Ռացիոնալացման նպատակով՝
● «Երևանի թիվ 30 միջն. դպրոց» և «Երևանի թիվ 29 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Երևանի թիվ 29 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Երևանի թիվ 4 վարժարան» և «Երևանի թիվ 16 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Երևանի թիվ 16 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Ալգորիթմ» վարժարան» և «Երևանի թիվ 163 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Երևանի թիվ 163 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Երևանի թիվ 26 միջն. դպրոց» և «Երևանի թիվ 124 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Երևանի թիվ 26 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Երևանի թիվ 165 միջն. դպրոց» և «Երևանի թիվ 62 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Երևանի թիվ 62 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
(4-րդ կետը խմբ. 10.07.03 N 867-Ն)
5. Ռացիոնալացման սպասվելիք արդյունքներն առանց համապատասխան ֆինանսական հաշվարկների տրվում են աղյուսակ 2-ում:
6. 1,2 աղյուսակներից երևում է, որ դպրոցների թիվը կպակասի 5-ով, դասարանների թիվը՝ 50-ով, դասավանդվող դրույքների թիվը՝ 87-ով, վարչական և սպասարկող հաստիքների թիվը՝ 68-ով: Դասարանի միջին խտությունը 20,1-ից դարձել է 28,2, իսկ դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/11-ից դարձել է 1/16:
7. Մարզի բոլոր դպրոցներում դասարանների խտությունը համապատասխանեցնել «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 23-րդ կետով սահմանված չափանիշներին և դասարանների թիվը կրճատել 400-ով:
Աղյուսակ 1
Տեղեկություններ Երեվան քաղաքի ռացիոնալացման ենթակա դպրոցների մասին
NN ը/կ |
Աշակերտները | Դասարանները | Ուսուցիչները |
Դասավանդվող դրույքների թիվը |
Վարչական և սպասարկող հաստիքների թիվը | |
ք.Երևան | ընդամենը | ընդամենը | ընդամենը | ընդամենը | ընդամենը | |
1. | Թիվ 29 | 543 | 26 | 58 | 44 | 23 |
2. | Թիվ 30 | 386 | 17 | 44 | 30 | 21 |
3. | Թիվ 4 վարժարան | 53 | 4 | 14 | 8 | 9 |
4. | Թիվ 16 | 224 | 11 | 25 | 19 | 21 |
5. | Թիվ 62 | 732 | 37 | 86 | 68 | 32 |
6. | Թիվ 165 | 594 | 24 | 62 | 43 | 25 |
7. | Թիվ 26 | 107 | 10 | 18 | 17 | 16 |
8. | Թիվ 124 | 497 | 23 | 56 | 42 | 27 |
9. | «Ալգորիթմ» վարժ. | 61 | 5 | 26 | 10 | 18 |
10. | Թիվ 163 | 360 | 19 | 52 | 33 | 34 |
Ընդամենը | 3559 | 176 | 441 | 314 | 226 |
Դասարանների միջին խտությունը՝ 20,1:
Ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/8:
Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/11,3:
Ուսուցչի միջին բեռնվածությունը (շաբաթական)՝ 0.7 դրույք=13 ժամ
Մեկ դասարանին համապատասխանող շաբաթական միջին ժամաքանակը (1.8 դրույք)։
Աղյուսակ 2
Ռացիոնալացման ծրագրի սպասվելիք արդյունքները
NN ը/կ | Դպրոցի անվանումը |
Աշակերտ- ների թիվը |
Դասարան- ների թիվը |
Ուսուցիչ- |
Դասավանդ- վող դրույք- ների թիվը* |
Վարչական և սպասարկող հաստիքների թիվը |
Քաղ. Երևան | ընդամենը | ընդամենը | ընդամենը | ընդամենը | ընդամենը | |
1. | թիվ 29 | 929 | 32 | 58 | 57.6 | 33 |
2. | թիվ 16 | 277 | 12 | 22 | 21,6 | 22,5 |
3. | թիվ 62 | 1328 | 43 | 77 | 77,4 | 41 |
4. | թիվ 26 | 604 | 22 | 40 | 39,6 | 26,5 |
5. | թիվ 163 | 421 | 17 | 31 | 30,6 | 35 |
Ընդամենը | 3559 | 126 | 228 | 226,8 | 158 |
Դասարանների միջին խտությունը՝ 28.2։
Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/15,6։
* Սպասվելիք արդյունքները կանխագուշակվել են՝ պահպանելով մինչև ռացիոնալացումը մեկ դասարանին համապատասխանող միջին ժամաքանակը (1,8 դրույք)։
** Ցանկալի է, որ ուսուցչի շաբաթական միջին բեռնվածությունը լինի մեկ դրույք (18 ժամ):
(2-րդ աղյուսակը խմբ. 10.07.03 N 867-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.10.2005, N 1642-Ն | 03.11.2005, N 2047-Ն | |
25.09.2003, N 1282-Ն | 06.11.2003, N 2047-Ն | |
28.08.2003, N 1088-Ն | 25.09.2003, N 2047-Ն | |
10.07.2003, N 867-Ն | 31.07.2003, N 2047-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|