Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
4 հոկտեմբերի 2012 թվականի N 40
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև (այսուհետ՝ կազմակերպություն) 2013 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ֆրանսերենի լեզվաբանական ծրագրի նախագծին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել ծրագրի ստորագրումը 2012 թվականի հոկտեմբերի 12-13-ը կայանալիք կազմակերպության երկրների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 11 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թ. հոկտեմբերի 4-ի նիստի N 40 արձանագրային որոշման |
ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ 2013Թ-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ 2015Թ-Ի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը
Մենք` ՀՀ ԱԳ նախարարս և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարս,
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը 2008թ-ին միացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը` որպես ասոցիացված անդամ (և, որ 2012թ-ին դարձել է կազմակերպության լիիրավ անդամ) – արձանագրել Կինշասայի գագաթաժողովի կողմից որոշումն ընդունելուց հետո- ցույց տալով այսպիսով, որ լիովին կիսում է այս կազմակերպության նպատակներն ու կողմնորոշումները,
Հաշվի առնելով, որ Ֆրանկոֆոնիայի խարտիան իր նախաբանում ամրագրում է, որ «ֆրանսերեն լեզուն այսօր հանդիսանում է արժեքավոր ժառանգություն, որը կազմում է ֆրանկոֆոնիայի հիմքը, տարաբնույթի ու բազմազանի միասնականությունը: Այն հանդիսանում է նաև դեպի արդիականություն տանող ճանապարհ, հաղորդակցության, մտածողության և ստեղծարարության գործիք, որը խրախուսում է փորձի փոխանակումը»:
Հաշվի առնելով 2008թ-ի հոկտեմբերին Քվեբեկում կայացած Պետությունների և կառավարությունների ղեկավարների համաժողովի ժամանակ ընդունված բանաձևը, որը վերաբերում է ֆրանսերեն լեզվի խրախուսմանը և լեզվաբանական ծրագրերի կյանքի կոչմանը,
Հաշվի առնելով, որ 2010թ-ին Մոնթրեում կայացած համաժողովի հռչակագրում Պետությունների և կառավարությունների ղեկավարները «ողջունել են այս համաժողովի ժամանակ առաջին լեզվաբանական ծրագրերի ստորագրումը և քաջալերել են այս գործողությունների պլանի բազմազանեցումը, որը խրախուսում է ֆրանսերեն լեզվի առաջխաղացումը»:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կամքը` արտահայտված ՀՀ ԱԳ նախարարի անունից Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին ուղղված 2011թ-ի նոյեմբերի 14-ի նամակում` «սերտորեն համագործակցելով` աշխատել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ` Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև լեզվաբանական ծրագիր մշակելու համար»` նպատակ ունենալով «ամրապնդել ֆրանսերեն լեզվի գործածումը և երկրում ֆրանկոֆոն մշակույթի սփռումը»,
Հաշվի առնելով Հայաստանում արդեն իսկ գրանցված առաջընթացը, ինչ վերաբերում է ֆրանսերեն լեզվի զբաղեցրած դիրքին կրթական համակարգում, մշակույթում և հաղորդակցության մեջ, հանրային կառավարման և դիվանագիտության, զբոսաշրջային երթուղիներին ցուցանակների տեղադրման և երկրի զբոսաշրջային տեղեկատվության ոլորտներում` ցանկություն հայտնելով, որ նոր ձեռքբերումներ գրանցվեն այս բնագավառներում,
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կամքը`
1) համաձայնել վերոնշյալ բնագավառներում ի նպաստ ֆրանսերենի առանձնահատուկ ջանքերի գործադրմանը.
2) ամրապնդել ֆրանսերենի դիրքը ուսուցման համար առաջարկվող օտար լեզուների շարքում` կրթական բոլոր մակարդակներում, ինչպես նաև մասնագիտական ու տեխնիկական վերապատրաստման և շարունակական վերապատրաստման մեջ.
3) խորացնել ուսուցիչների ֆրանսերենով և ֆրանսերենի վերապատրաստումը և ֆրանսերեն սովորելու և ուսուցանելու պայմանները հայկական բազմալեզվության համատեքստում.
4) ընդլայնել իր համալսարաններում ֆրանկոֆոնիայի մասշտաբները.
5) խրախուսել իր բնակչության համար ֆրանկոֆոն մշակութային արտադրանքների (գրքեր, հեռուստահաղորդումներ) և ֆրանկոֆոն լրատվամիջոցների, մասնավորապես TV 5 Մոնդի հասանելիությունը.
6) քաջալերել միջազգային կազմակերպությունների և այլ բազմակողմ կարևոր հանդիպումների շրջանակներում իր ներկայացուցիչների ֆրանսերենով արտահայտվելը` համաձայն 2006թ-ին Բուխարեստում ընդունված Միջազգային կազմակերպություններում ֆրանսերենի գործածման վերաբերյալ ուղեցույցի դրույթների.
7) զարգացնել միջավայր, որը թույլ կտա դյուրացնելու ֆրանկոֆոն զբոսաշրջիկների հյուրընկալությունը:
Ստորագրելով սույն Լեզվաբանական ծրագիը` մենք հանձնառում ենք`
1) կյանքի կոչել կից գործողությունների պլանը` ուղղված սույն ծրագրի նպատակների իրականացմանը.
2) ընդունել տարեկան աշխատանքային պլան, որը կհստակեցնի իրականացման պարբերականությունը և կմատնանշի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները, ինչպիսիք են` տարբեր գործընկերների կողմից ձեռքբերված և ընդունված իրենց համապատասխան մարմինների կողմից.
3) հետևողական լինել սույն Լեզվաբանական ծրագրի իրականացման ընթացքում գրանցված առաջընթացի գնահատման նկատմամբ.
4) վերաքննարկել, սույն ծրագրի ավարտին և հաշվի առնելով ձեռք բերված արդյունքները, այն պայմանները, որոնց հիման վրա այն կարող է, անհրաժեշտության դեպքում, երկարաձգվել:
Սույն Լեզվաբանական ծրագիրն ուժի մեջ է մտնելու 2013թ-ի հունվարի 1-ին` 3 տարի ժամկետով:
Ստորագրված է Կինշասայում 2012թ-ի…..
Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ |
Աբդու ԴԻՈՒՖ
ՀՀ ԱԳ նախարար Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ: ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
1. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ |
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ/ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ |
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ |
Ա. ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ԴԻՐՔԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ | ||
1. Դպրոցական հաստատություններում երրորդ ընտրովի օտար լեզվի գործարկում |
ՀՀ ԿԳՆ |
Գործողության իրականացում, |
2. Աջակցություն խորացված ֆրանսերենի ուսուցման ներդրմանը Երևանի և Գյումրիի 10 դպրոցական հաստատություններում* (1ժ` 2-րդ, 3ժ` 3-9-րդ, 6ժ` 10-12-րդ դասարաններում) |
ՀՀ ԿԳՆ, ՖԱԳԵՎՆ, TV5 Մոնդ, ՖՈՒՀԱ, ֆրանկոֆոն ապակենտրոնացված համագործակցություն |
Ծրագրի մշակում, մեթոդական գրականության ընտրություն և տրամադրում, ուսուցիչների վերապատրաստում, վերապատրաստում |
3. Աջակցություն ֆրանսերենով լրացուցիչ ծրագրերի ներդրմանը նույն դպրոցական հաստատություններում*` շաբաթական 10ժ-12ժ ուսուցման հիմքի վրա |
ՀՀ ԿԳՆ, ՖԱԳԵՎՆ, ՖՈՒՀԱ ՖՄԿ (Կրթության և վերապատրաստման բաժին(ԿՎԲ) ԱԿԵՏԿ-ի Կողմնորոշման խորհրդի կողմից ընդունված գործողությունների շրջանակներում), ֆրանկոֆոն ապակենտրոնացված համագործակցություն |
Դպրոցական ծրագրերի մշակում, մեթոդական գրականության ընտրություն և տրամադրում, ուսուցիչների վերապատրաստում (ստաժավորում և դասընթացներ), լավագույն աշակերտների համար լեզվաճանաչողական այցերի կազմակերպում |
4. Հայ-ֆրանսիական ավագ դպրոցի նախագծի իրականացում |
ՀՀ ԿԳՆ, ՖԱԳԵՎՆ |
2012-2013թթ. ընթացիկ նախապատրաստական աշխատանքներ |
5. Հայկական համալսարանների և ՖՀԳ-ի միջև հարաբերությունների ամրապնդում հատկապես Երևանում Ֆրանկոֆոն թվայնացված կենտրոնի և ՖՀԳ-ի տարածաշրջանային գրասենյակի միջոցով |
ՀՀ ԿԳՆ, ՖՀԳ, Հայաստանի համալսարաններ և Հայաստանում ֆրանսիական համալսարան |
ՖՀԳ-ի օժանդակությունը ծրագրային առաջարկներին |
6. ՖՀԳ տարածաշրջանային գործունեության մեջ Հայաստանի ներգրավվման բարելավում |
ՀՀ ԿԳՆ, ՖՀԳ, Հայաստանի համալսարաններ և Հայաստանում ֆրանսիական համալսարան |
Գիտական, մշակութային և տոնական բնույթի տարածաշրջանային միջոցառումների կազմակերպում |
7. Նախադպրոցական հաստատություններում ֆրանսերենի փորձնական ծրագրի ներդրում` որպես լրացուցիչ կրթական ծառայություն (մայրենի լեզվի հիմքի վրա ֆրանսերենի ուսումնասիրության նախադրյալների ապահովում) |
ՀՀ ԿԳՆ, ֆրանկոֆոն ապակենտրոնացված համագործակցություն, ՖՔՄԱ, Երևանի քաղաքապետարան և Հայաստանի համայնքների միություն |
Աջակցություն ընտրված նախադպրոցական հաստատություններին, մանուկների համար նախատեսված ծրագրերի մշակում, |
Բ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ | ||
Աջակցություն ֆրանսերենով իրականացվող մասնագիտական վերապատրաստմանը այն ոլորտներում, որտեղ այս լեզուն մեծ կարևորություն ունի |
ՖՄԿ (ԿՎԲ) |
Երկլեզու մասնաճյուղերի տեղակայման հնարավորության ուսումնասիրում այն ոլորտներում, որտեղ ֆրանսերենն առավելություն ունի` այս ոլորտները դասակարգելուն ուղղված հետազոտություն անցկացնելուց հետո |
Գ. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ | ||
1. Մասնակցություն ԱԿԵՏԿ-ի կողմից կազմակերպված վերապատրաստումներին |
ՀՀ ԿԳՆ, ՖՄԿ(ԿՎԲ/ԱԿԵՏԿ), ՖՈՒՀԱ |
Վերպատրաստողներին վերապատրաստող անձանց և ֆրանսերենի ուսուցիչների մասնակցությունը ԱԿԵՏԿ-ի կողմից կազմակերպված վերապատրաստումներին |
2. ԱԿԵՏԿ վերապատրաստումների տարածմանն ուղղված գործողությունների իրականացում |
ՀՀ ԿԳՆ, ՖՄԿ(ԿՎԲ/ԱԿԵՏԿ), ՖՈՒՀԱ |
ՀՀ ԿԳՆ և ՖՄԿ միջև համաձայնագրի ստորագրում, որը կլիազորի ՖՈՒՀԱ-ին տարածելու ԱԿԵՏԿ-ի վերապատրաստումները` որպես լրացուցիչ կրթություն |
3. TV 5 Մոնդ հեռուստաընկերության մեթոդական գործիքների գործածման խրախուսում |
ՀՀ ԿԳՆ, TV5 Մոնդ |
Հասանելի համացանցի տեղակայում ֆրանկոֆոն դպրոցական և համալսարանական հաստատություններում, դրանց օգտագործման համար վերապատրաստման կազմակերպում |
Դ. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆԿՈՖՈՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ | ||
ՖՔՄԱ-ի հետ դպրոցների կառուցման, վերանորոգման և տեխնիկապես վերազինման բնագավառում համագործակցության շարունակում |
ՀՀ ԿԳՆ, ՖՔՄԱ, Երևանի քաղաքապետարան, Հայաստանի համայնքների միություն |
Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցին կից միահարկ մասնաշենքի կառուցում և լեզվի լաբորատորիայի տեխնիկական վերազինում, |
*Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆրանսիայի Արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության միջև ստորագրված ՀՀ ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման մասին համաձայնագրի հոդված 3` Գործողության ոլորտ, կետ 1-ի` «Սույն համաձայնագիրը վերաբերում է այն դպրոցներին, որոնց ցանկը հաստատում է Հայկական կողմը: Այս ցանկը ենթակա է վերանայման յուրաքանչյուր տարի»: |
1. ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԹԵՄԱՆԵՐ |
ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ/ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ |
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ / ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ |
1. Երևանի և Հայաստանի այլ քաղաքների գրադարաններում ֆրանկոֆոն գրքի անկյունների ստեղծում |
ՀՀ ՄՆ, Երևանի քաղաքապետարան, Հայաստանի համայնքների միություն, այլ համայնքներ (Գյումրի և Գորիս), ՖՄԿ |
Ֆրանսերենով գրքերի տրամադրում, հատկապես` Երևանի Ավ. Իսահակյանի անվան գրադարանին և Գյումրիի ու Գորիսի քաղաքային գրադարաններին |
2. ՖՔՄԱ-ի կողմից գրադարանների տեխնիկապես վերազինման շարունակում |
ՀՀ ՄՆ, Երևանի քաղաքապետարան, Հայաստանի համայնքների միություն, Գյումրիի և Գորիսի քաղաքապետարաններ, ՖՔՄԱ |
Երևանի Ավ. Իսահակյանի անվան գրադարանի և Գյումրիի ու Գորիսի քաղաքային գրադարանների տեղեկատվական սենյակների տեխնիկական վերազինում |
3. Գրադարանավարների վերապատրաստում (ֆրանսերեն և մասնագիտական) |
ՀՀ ՄՆ, Երևանի քաղաքապետարան, Հայաստանի համայնքների միություն, ՖՄԿ (մասնագիտական), ՖԱԳԵՎՆ, ՖՔՄԱ(ֆրանսերեն) |
Վերապատրաստման դասընթացներ |
4. Ֆրանկոֆոն երկրների հետ մշակութային փոխանակումների զարգացման խրախուսում, հատկապես «Ֆրանկոֆոնիայի միամսյակի» ընթացքում |
ՀՀ ՄՆ, ՖՄԿ, ՖԱԳԵՎՆ, ՖՄԿ այլ անդամ պետություններ, ֆրանկոֆոն ապակենտրոնացված համագործակցություն |
Աջակցություն մշակութային միջոցառումներին ֆրանկոֆոն արտիստների և հեղինակների |
5. Ֆրանկոֆոն գրքի անկյունի ստեղծում Երևանի գրքի սալոնում |
ՀՀ ՄՆ, ՖՄԿ, ՖՄԿ անդամ պետություններ |
Աջակցություն այս անկյունի ակտիվացմանը (Հինգ մայրցամաքների դափնեկիրների խրախուսում…) |
6. Ֆրանկոֆոն ստեղծագործությունների երկլեզու հրատարակությունների շարունակում |
ՀՀ ՄՆ, ՖԱԳԵՎՆ |
Ցածր արժողությամբ գրականություն` դպրոցներում և համալսարաններում տարածելու համար |
7. Քննարկել TV5 Մոնդին հեռարձակման ալիքի տրամադրման հնարավորությունը |
ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով, |
Համաձայնագրի շուրջ բանակցություն և համաձայնագրի ստորագրում` 2015թ-ին թվային հեռուստատեսության անցնելու հեռանկարում |
8. Խրախուսել հայերեն տիտրերով ֆրանկոֆոն ֆիլմերի և փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրումը հանրային հեռուստաալիքներով |
ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ, TV5 Մոնդ |
Համաձայնագիր Հանրային հեռուստաալիքի և TV5 Մոնդի միջև |
9. Աջակցություն Հայաստանում ֆրանկոֆոնիայի վերաբերյալ տեղեկատվություն տարածող էլեկտրոնային լրատվամիջոցների` «Courrier d’Erevan», ստեղծելու նախագծին |
Նախագծի պատասխանատու, ՖՄԿ |
ՖՄԿ հովանավորություն |
2. ՖՐԱՆՍԵՐԵՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ
ԹԵՄԱՆԵՐ |
ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ/ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ |
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ /ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ |
ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ | ||
1. Գործընկերության համաձայնագրի ստորագրում Դիվանագիտության և հանրային ծառայության ոլորտում ֆրանսերենի ծրագրի շրջանակներում |
ՀՀ ԱԳՆ, ՖՄԿ |
Դիվանագիտության և հանրային ծառայության ոլորտում ֆրանսերենի ՖՄԿ ծրագիր` համաֆինանսավորվող ՖՄԿ-ի և Հայաստանի կողմից |
2. ՀՀ պետական համակարգի պաշտոնյաների համար նախատեսված թեմատիկ վերապատրաստումների կազմակերպում |
ՀՀ ԱԳՆ, ՖՄԿ |
Վերապատրաստումներ՝ կազմակերպված Ֆրանսիայի Կառավարման ազգային դպրոցի կամ այլ մարմինների կողմից Դիվանագիտության և հանրային ծառայության ոլորտում ֆրանսերենի ծրագրի շրջանակներում |
3. Ֆրանսերենի դասընթացներ Հայաստանի դիվանագիտական ակադեմիայի ունկնդիրների համար |
ՀՀ ԱԳՆ, ՖՄԿ |
Լեզվի դասընթացներ, այդ թվում` սկսնակ մակարդակում, խոստումնալից երիտասարդների համար դիվանագիտության և հանրային ծառայության ոլորտում ֆրանսերենի ծրագրի շրջանակներում |
4. Դիվանագիտության և հանրային ծառայության ոլորտում ֆրանսերենի ծրագրի շրջանակներում իրականացվող վերապատրաստումների արժևորում |
ՀՀ ԱԳՆ |
Դիվանագետների և պաշտոնյաների աշխատանքային առաջընթացում ֆրանսերենի իմացության հաշվի առնում |
5. Աջակցություն ՀՀ ԱԳՆ-ի կայքէջի ֆրանսերեն տարբերակի տեղակայմանը |
ՀՀ ԱԳՆ, ՖՄԿ |
Ենթակա է քննարկման Դիվանագիտության և հանրային ծառայության ոլորտում ֆրանսերենի ծրագրի շրջանակներում |
6. Կարգադրություններ հայ պաշտոնյաներին` հարգելու միջազգային կազմակերպություններում ֆրանսերենի գործածման վերաբերյալ ուղեցույցը |
ՀՀ ԱԳՆ, ՖՄԿ |
Շրջաբերական, որը կոչ է անում առավելություն տալ ֆրանսերենով արտահայտվելուն յուրաքանչյուր հնարավոր առիթի դեպքում, հավաստիանալ, որ քարտուղարությունները տրամադրում են այլ լեզուներով ելույթների տեքստերի ֆրանսերեն տարբերակները և դիմել քարտուղարություններին` լեզվաբանական բազմազանության պահպանված չլինելու դեպքում և մասնակցել ֆրանկոֆոն դեսպանների խմբերի աշխատանքներին … |
7. ԱԺ պատգամավորների և պաշտոնյաների համար ՖԽՎ-ի կողմից կազմակերպված ֆրանսերենի դասընթացներ |
ՀՀ ԱԺ, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողով(ՖԽՎ) |
ՖԽՎ Նորիա ծրագիր |
8. ՀՀ Աժ էլեկտրոնային կայքի ֆրանսերեն թարգմանություն |
ՀՀ ԱԺ, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողով(ՖԽՎ) |
ՖԽՎ Նորիա ծրագիր |
9. ՖՔՄԱ-ի կողմից Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների համար նախատեսված ֆրանսերենի դասընթացների շարունակում |
Երևանի քաղաքապետարան, ՖՔՄԱ |
ՖՔՄԱ վերապատրաստում |
3. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
ԹԵՄԱՆԵՐ |
ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ/ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ |
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ /ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ |
1. Զբոսաշրջիկների և ոլորտի մասնագետների համար ֆրանկոֆոն կողմնորոշող տեղեկատվական նյութերի առկայության խրախուսում |
ՀՀ ԷՆ (հայկական կողմի համակարգող), ՀՀ ՄՆ, Հայաստանի համայնքների միություն, Երևանի քաղաքապետարան, ՖՔՄԱ, ֆրանկոֆոն ապակենտրոնացված համագործակցության աջակցությամբ |
Համատեղ գործողություններ` ուղղված ֆրանսերենով ուղեգրքերի, |
2. Խրախուսել զբոսաշրջության ամենակարևոր վայրերում ֆրանսերենով ցուցանակների տեղադրումը |
ՀՀ ԷՆ (հայկական կողմի համակարգող), ՀՀ ՏՆ, ՀՀ ՄՆ, Հայաստանի համայնքների միություն, ՖՔՄԱ |
Երթուղիների հստակեցում, համատեղ գործողություններ` ուղղված ցուցանակների տեղադրման փուլային իրականացմանը |
3. Զբոսաշրջության ոլորտում ֆրանկոֆոն մասնագետների բարձրագույն կրթությամբ պատրաստումների իրականացում |
ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԷՆ, ՖՀԳ, Հայաստանում ֆրանսիական համալսարան, հայկական համալսարաններ |
ՀՖՀ-ի «Մշակութային հաղորդակցություն, տուրիզմ և մենեջմենթ» մագիստրատուրա, ՀՀ այլ բուհերում զբոսաշրջության մասնագիտությամբ դասընթացների իրականացում |
4. Աշխատանք` ուղղված միասնական զբոսաշրջային տեղեկատվության բազմալեզու կայքի ստեղծմանը |
ՀՀ ԷՆ (հայկական կողմի համակարգող), ՀՀ ՄՆ, Երևանի քաղաքապետարան, Հայաստանի համայնքների միություն, ՖՔՄԱ, ֆրանկոֆոն ապակենտրոնացված համագործակցության աջակցությամբ |
Աջակցություն քաղաքների զբոսաշրջային երթուղիների խմբավորմանը և բովանդակության ֆրանսերեն թարգմանությանը |
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ `
ՀՀ ԱԳՆ` Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն
ՀՀ ԿԳՆ` Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարություն
ՀՀ ՄՆ` Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարություն
ՀՀ ԷԿ` Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ ՏՆ` Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի և կապի նախարարություն
ՖՈՒՀԱ` Ֆրանսերենի ուսուցիչների հայկական ասոցիացիա
ՀՖՀ` Հայաստանում ֆրանսիական համալսարան
ՖԱԳԵՎՆ` Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարություն
ՖՄԿ` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն
ՖՔՄԱ` Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիա
ՖԽՎ` Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողով
ՖՀԳ` Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն
ԱԿԵՏԿ` Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանային կենտրոն
