ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2012 թվականի N 365-Ա
Է. ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, ջութակահար, երաժշտական գործիքներ պատրաստող նորարար-վարպետ, միկրոքանդակագործ Էդվարդ Տեր-Ղազարյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին` հաշվետվության հիման վրա:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
2012 թ. ապրիլի 23 Երևան |
|
|
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. ապրիլի 23-ի N 365-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԷԴՈՒԱՐԴ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Հ. Պողոսյան | - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
| Պ. Սաֆարյան | - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
| Ն. Սարգսյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
| Հ. Դարբինյան | - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ |
| Վ. Վարդանյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
| Ս. Աֆյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ |
| Կ. Աղամյան | - Հայաստանի նկարիչների միության նախագահ (համաձայնությամբ) |
| Կ. Վարդանյան | - Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն (համաձայնությամբ) |
| Ռ. Սիրունյան | - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
| Գ. Մանասյան | - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ) |
| Է. Ղազարյան | - Է. Տեր-Ղազարյանի թոռը (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |