ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2012 թվականի N 911-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ԲԱԳՐԱՏԱՇԵՆ», «ԲԱՎՐԱ», «ԳՈԳԱՎԱՆ» ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի`
1. «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի ֆինանսական հոսքերի կառավարման համար պատասխանատու գերատեսչություն սահմանել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարութունը:
2. «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի միջև կնքված ծրագրի փաստաթղթով նախատեսված աշխատանքների իրականացման համակարգող և պատասխանատու գերատեսչություն սահմանել Հայաստանի Հանարապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:
3. «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև Բագրատաշեն-Սադախլո կամրջի կառուցման վերաբերյալ կնքվելիք համաձայնագրի իրականացման համակարգող և պատասխանատու գերատեսչություն սահմանել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը:
4. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
 2012 թ. սեպտեմբերի 19 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. սեպտեմբերի 19-ի N 911-Ա որոշման  | 
Ժ ա մ ա ն ա կ ա ց ու յ ց
«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի իրականացման
| 
 NN  | 
 Մատակարարման և գնումների նկարագրությունը  | 
 Իրականացման նախատեսված ժամկետները  | 
 Հաշվարկային արժեքը (եվրո)  | |
| 
 փուլի սկիզբը (մեկնարկի օրը)  | 
 իրականացման փուլը և ավարտի օրը  | |||
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
| 
 1.  | 
 ԲԲԳԱ և ՍՀԿ առաջատար նախաձեռնության Բավրա-Նինոցմինդա ծրագրերի աշխատակազմի հավաքագրում: ՍՀԿ առաջատար նախաձեռնության ծրագրի մեկնարկն ակնկալվում է մինչև 2012 թվականի հոկտեմբերի 1-ը:  | 
|||
| 
 1.1.  | 
 Ծրագրի ղեկավար (ազգային)  | 
 05.09.2012 թ.  | 
 01.10.2012 թ.  | 
|
| 
 1.2.  | 
 Գնումների մասնագետ (միջազգային)  | 
 15.09.2012 թ.  | 
 14.01.2013 թ.  | 
|
| 
 1.3.  | 
 Ավագ միջազգային տեխնիկական խորհրդատու  | 
 15.09.2012 թ.  | 
 14.01.2013 թ.  | 
 336,213.00  | 
| 
 1.4.  | 
 Ծրագրի ազգային համակարգող: Ընտրված անձը պետք է նաև համակարգի ՍՀԿ առաջատար նախաձեռնության Բավրա-Նինոցմինդա ծրագիրը:  | 
 05.09.2012 թ.  | 
 15.10.2012 թ.  | 
 38,400.00  | 
| 
 1.5.  | 
 Ճանապարհների և ենթակառուցվածքների հարցերով ինժեներ (2 հաստիք), որոնցից մեկը կֆինանսավորվի ՍՀԿ առաջատար նախաձեռնության Բավրա-Նինոցմինդա ծրագրի կողմից:  | 
 10.09.2012 թ.  | 
 01.11.2012 թ.  | 
 37,627.00  | 
| 
 1.6.  | 
 Առևտրի խթանման ազգային փորձագետ, որի հաստիքը կֆինանսավորվի ՍՀԿ առաջատար նախաձեռնության Բավրա-Նինոցմինդա ծրագրի կողմից:  | 
 05.10.2012 թ.  | 
 15.11.2012 թ.  | 
 16,875.00  | 
| 
 1.7.  | 
 ՏՏ հարցերով փորձագետ (2 հաստիք), որոնցից մեկը կֆինանսավորվի ՍՀԿ առաջատար նախաձեռնության Բավրա-Նինոցմինդա ծրագրի կողմից: ՀԿՍՀԿ ՏՏ հարցերով փորձագետի պայմանագիրը պետք է նորացվի:  | 
 05.10.2012 թ.  | 
 15.11.2012 թ.  | 
 46,370.56  | 
| 
 1.8.  | 
 Վարչարարական և ֆինանսական հարցերով տնտեսագետ  | 
 10.09.2012 թ.  | 
 01.11.2012 թ.  | 
 29,231.00  | 
| 
 1.9.  | 
 Վարչարարական և ֆինանսական հարցերով օգնական (2 հաստիք), որոնցից մեկը կֆինանսավորվի ՍՀԿ առաջատար նախաձեռնության Բավրա-Նինոցմինդա ծրագրի կողմից: ՀԿՍՀԿ վարչարարական և ֆինանսական հարցերով օգնականի պայմանագիրը պետք է նորացվի:  | 
 05.10.2012 թ.  | 
 15.11.2012 թ.  | 
 38,105.00  | 
| 
 1.10.  | 
 Վարորդ-գործավար (2 հաստիք), որոնցից մեկը կֆինանսավորվի ՍՀԿ առաջատար նախաձեռնության Բավրա-Նինոցմինդա ծրագրի կողմից: ՀԿՍՀԿ վարորդ-գործավարի պայմանագիրը պետք է նորացվի:  | 
 05.10.2012 թ.  | 
 15.11.2012 թ.  | 
 29,231.00  | 
| 
 2.  | 
 Գրասենյակային սարքավորումների և ավտոմեքենայի ձեռքբերում  | 
|||
| 
 2.1.  | 
 Ավտոմեքենայի ձեռքբերում, որը նման կլինի Toyota Land-Cruiser Prado-ին:  | 
 10.09.2012 թ.  | 
 01.11.2012 թ.  | 
 30,769.00  | 
| 
 2.2.  | 
 Սարքավորումների ձեռքբերում, որոնք կտեղադրվեն ԲԲԳԱ ծրագրի համար հատկացվելիք նոր տարածքներում: ՀԿՍՀԿ գույքը պետք է օգտագործվի:  | 
 01.10.2012 թ.  | 
 01.11.2012 թ.  | 
 7,692.00  | 
| 
 3.  | 
 Վերահսկող ընկերության (FIDIC) նույնականացումը  | 
|||
| 
 3.1.  | 
 Մրցույթի հայտարարում՝ ծառայությունների մատակարարման ձեռքբերման համար` նպատակ ունենալով նույնականացնել վերահսկող ընկերությունը (FIDIC)  | 
 15.09.2012 թ.  | 
 15.12.2012 թ.  | 
 500.00  | 
| 
 3.2.  | 
 Մամլո ասուլիս` ԲԲԳԱ ծրագրի իրականացման վերաբերյալ լուսաբանում ապահովելու համար  | 
 18.12.2012 թ.  | 
 1,500.00  | |
| 
 3.3.  | 
 Վերահսկող ընկերության (FIDIC) հետ պայմանագրի ստորագրում  | 
 14.01.2013 թ.  | 
 1,543,985.00  | |
| 
 4.  | 
 «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» ՊՍԱԿ-ների նախագծման և շինարարական աշխատանքների իրականացում (Կապալի պայմանագիր)  | |||
| 
 4.1.  | 
 Մրցույթի մեկնարկում` հրավիրելով նախաորակավորումն անցած երեք ընկերությունների  | 
 10.10.2012 թ.  | 
 14.02.2013 թ.  | 
 100.00  | 
| 
 4.2.  | 
 Մամլո ասուլիս` ԲԲԳԱ ծրագրի իրականացման վերաբերյալ լուսաբանում ապահովելու համար  | 
 20.01.2013 թ.  | 
 1,500.00  | |
| 
 4.3.  | 
 Շինարարական ընկերության հետ պայմանագրի ստորագրում  | 
 20.02.2013 թ.  | 
 27,910,173.00  | |
| 
 5.  | 
 Գոգավանի ճանապարհի նախագծում և տեխնիկական վերահսկողության ապահովում  | 
|||
| 
 5.1.  | 
 ՄԱԶԾ-ի կողմից գրության ուղղում ՀՀ ՏԿՆ-ին` ստանալու ճանապարհի վերակառուցման տեխնիկական պայմանները (ճանապարհի լայնությունը, երկարությունը, գծերի քանակը, ճանապարհի վրա գտնվող կամուրջների վիճակը, ասֆալտի հաստությունը, էլեկտրական սյուների քանակը, ճանապարհային նշանները և այլն):  | 
 03.09.2012 թ.  | 
 20.09.2012 թ.  | 
|
| 
 5.2.  | 
 Նախքան մրցույթի մեկնարկելը՝ ստացված տեխնիկական պայմանները ներկայացնել ՄԱԶԾ կենտրոնական գրասենյակ և ԵՆԲ-ին համաձայնեցնելու համար:  | 
 01.10.2012 թ.  | 
 15.10.2012 թ.  | 
|
| 
 5.3.  | 
 Համաձայն այդ տեխնիկական պայմանների մեկնարկել մրցույթ` ճարտարագիտական-խորհրդատվական ընկերության նույնականացման համար, որը կպատրաստի նախագծերը և նաև կվերահսկի շինարարական աշխատանքների իրականացումը:  | 
 18.10.2012 թ.  | 
 15.02.2013 թ.  | 
 500.00  | 
| 
 5.4.  | 
 Պայմանագրի ստորագրում ճարտարագիտական-խորհրդատվական ընկերության հետ, որը պատասխանատու կլինի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով թույլտվությունների և համաձայնությունների ձեռքբերման համար:  | 
 15.02.2013 թ.  | 
 14.06.2013 թ.  | 
 292,027.80  | 
| 
 6.  | 
 Գոգավանի ճանապարհի և երկու կամուրջների վերակառուցում  | 
|||
| 
 6.1.  | 
 Ինժեներական փաստաթղթերի ներկայացում ՀՀ կառավարություն, ՄԱԶԾ-ի կենտրոնական գրասենյակ և ԵՆԲ՝ հաստատման և թույլտվությունների ստացման համար  | 
 14.06.2013 թ.  | 
 01.07.2013 թ.  | 
 500.00  | 
| 
 6.2.  | 
 Բաց մրցույթի հայտարարում  | 
 01.07.2013 թ.  | 
 01.10.2013 թ.  | 
|
| 
 6.3.  | 
 Շինարարական ընկերության հետ պայմանագրի կնքում և աշխատանքների իրականացում  | 
 15.10.2013 թ.  | 
 01.08.2014 թ.  | 
 2,627,750.20  | 
| 
 7.  | 
 Ինժեներական ցանցերի տեղադրման ժամանակ վերահսկման ապահովում  | 
|||
| 
 7.1.  | 
 Վերահսկող ընկերության նույնականացման նպատակով տեխնիկական առաջադրանքի մշակում  | 
 01.10.2012 թ.  | 
 20.10.2012 թ.  | 
|
| 
 7.2.  | 
 Տեխնիկական առաջադրանքի ներկայացում ՀՀ կառավարություն, ՄԱԶԾ-ի կենտրոնական գրասենյակ և ԵՆԲ՝ հաստատման և թույլտվությունների ստացման համար  | 
 20.10.2012 թ.  | 
 05.11.2012 թ.  | 
|
| 
 7.3.  | 
 Մրցույթի մեկնարկում` վերահսկող ընկերության նույնականացման համար  | 
 08.11.2012 թ.  | 
 15.02.2013 թ.  | 
 500.00  | 
| 
 7.4.  | 
 Ինժեներական ցանցերի տեղադրման վերահսկումն ապահովելու նպատակով վերահսկող ընկերության հետ պայմանագրի կնքում  | 
 15.02.2013 թ.  | 
 01.11.2013 թ.  | 
 71,964.65  | 
| 
 8.  | 
 «Բավրա» և «Գոգավան» ՊՍԱԿ-ներում գազաֆիկացման ցանցի տեղադրում՝ նախագծման և շինարարական աշխատանքների իրականացման միջոցով  | 
|||
| 
 8.1.  | 
 ՄԱԶԾ-ի կողմից «ՀայՌուսգազարդ» ՊՓԲԸ-ին գրության ուղղում, որով կխնդրվի նորացնել կամ տրամադրել «Բավրա» և «Գոգավան» ՊՍԱԿ-ներում գազամատակարարման ցանցի տեղադրման տեխնիկական պայմանները (գազաֆիկացման սխեման, միացման կետի գտնվելու վայրը, օբյեկտի հեռավորությունը միացման կետից, գազատարի ճնշումը, գազատարի տրամագիծը, գազի հաշվիչի պարամետրերը և այլն)  | 
 15.10.2012 .թ  | 
 01.10.2012 թ.  | 
|
| 
 8.2.  | 
 Ստացված տեխնիկական պայմանների հիման վրա նախապատրաստել մրցույթի փաստաթղթերը և ներկայացնել ՀՀ կառավարություն, ՄԱԶԾ-ի կենտրոնական գրասենյակ և ԵՆԲ՝ հաստատման և թույլտվությունների ստացման համար:  | 
 05.10.2012 թ.  | 
 20.10.2012 թ.  | 
|
| 
 8.3.  | 
 Մշակված մրցույթի փաստաթղթերի հիման վրա մեկնարկել բաց մրցույթ` ինժեներական-շինարարական ընկերության նույնականացման համար, որը կմշակի նախագծերը և կիրականացնի շինարարությունը:  | 
 01.11.2012 թ.  | 
 15.02.2013 թ.  | 
 500.00  | 
| 
 8.4.  | 
 Ինժեներական-շինարարական ընկերության հետ պայմանագրի ստորագրում և աշխատանքների իրականացում  | 
 01.04.2013 թ.  | 
 01.11.2013 թ.  | 
 623,259.85  | 
| 
 9.  | 
 «Բավրա» և «Գոգավան» ՊՍԱԿ-ներում էլեկտրական ցանցի տեղադրում՝ նախագծման և շինարարական աշխատանքների իրականացման միջոցով  | |||
| 
 9.1.  | 
 ՄԱԶԾ-ի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՊՓԲԸ-ին գրության ուղղում, որով կխնդրվի նորացնել կամ տրամադրել «Բավրա» և «Գոգավան» ՊՍԱԿ-ներում էլեկտրամատակարարման ցանցի տեղադրման տեխնիկական պայմանները (էլեկտրաֆիկացման սխեման, օբյեկտի հեռավորությունը միացման կետից, ենթակայանների պահանջվող հզորությունները և այլն):  | 
 15.09.2012 թ.  | 
 01.10.2012 թ.  | 
|
| 
 9.2.  | 
 Ստացված տեխնիկական պայմանների հիման վրա նախապատրաստել մրցույթի փաստաթղթերը և ներկայացնել ՀՀ կառավարություն, ՄԱԶԾ-ի կենտրոնական գրասենյակ և ԵՆԲ՝ հաստատման և թույլտվությունների ստացման համար:  | 
 05.10.2012 թ.  | 
 20.10.2012 թ.  | 
|
| 
 9.3.  | 
 Ելնելով ստացված տեխնիկական պայմաններից՝ մեկնարկել բաց մրցույթ` ինժեներական-շինարարական ընկերության նույնականացման համար, որը կմշակի նախագծերը և կիրականացնի շինարարությունը:  | 
 01.11.2012 թ.  | 
 15.02.2013 թ.  | 
 500.00  | 
| 
 9.4.  | 
 Ինժեներական-շինարարական ընկերության հետ պայմանագրի ստորագրում և աշխատանքների իրականացում  | 
 01.04.2013 թ.  | 
 01.11.2013 թ.  | 
 496,922.20  | 
| 
 10.  | 
 «Բավրա» և «Գոգավան» ՊՍԱԿ-ներում օպտիկամանրաթելային ցանցի տեղադրում՝ նախագծման և շինարարական աշխատանքների իրականացման միջոցով  | |||
| 
 10.1.  | 
 ՄԱԶԾ-ի կողմից ՀՀ ՏԿՆ-ին գրության ուղղում, որով կխնդրվի նորացնել կամ տրամադրել «Բավրա» և «Գոգավան» ՊՍԱԿ-ներում օպտիկական-մանրաթելային ցանցի տեղադրման տեխնիկական պայմանները: Պարզել մոտակա ինտերնետ հանգույցին միանալու հնարավորությունը, այդ հանգույցների պարամետրերը և թողունակությունը, ինտերնետ արագությունը և այլն)  | 
 15.09.2012 թ.  | 
 01.10.2012 թ.  | 
|
| 
 10.2.  | 
 Ստացված տեխնիկական պայմանների հիման վրա նախապատրաստել մրցույթի փաստաթղթերը և ներկայացնել ՀՀ կառավարություն, ՄԱԶԾ-ի կենտրոնական գրասենյակ և ԵՆԲ՝ հաստատման և թույլտվությունների ստացման համար:  | 
 05.10.2012 թ.  | 
 20.10.2012 թ.  | 
|
| 
 10.3.  | 
 Ելնելով ստացված տեխնիկական պայմաններից՝ մեկնարկել բաց մրցույթ` ինժեներական-շինարարական ընկերության նույնականացման համար, որը կմշակի նախագծերը և կիրականացնի շինարարությունը:  | 
 01.11.2012 թ.  | 
 15.02.2013 թ.  | 
 500.00  | 
| 
 10.4.  | 
 Ինժեներական-շինարարական ընկերության հետ պայմանագրի ստորագրում և աշխատանքների իրականացում  | 
 01.04.2013 թ.  | 
 01.11.2013 թ.  | 
 247,146.30  | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան |