ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 ապրիլի 2008 թվականի N 324-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60.24-րդ հոդվածի երրորդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական ծառայողի զինվորական հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. ապրիլի 11 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 324-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ` ոստիկանություն) քաղաքացիական ծառայողին զինված ուժերի հաշվառումից հանելու և ոստիկանությունում զինվորական հաշվառման վերցնելու կարգը:
2. Ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հանվում են զինված ուժերի զինվորական հաշվառումից և զինվորական հաշվառման են վերցվում ոստիկանությունում:
3. Ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված անձին զինված ուժերի զինվորական հաշվառումից հանելու և ոստիկանությունում զինվորական հաշվառման վերցնելու համար հիմք է հանդիսանում պաշտոնի նշանակելու մասին հրամանը:
4. Ոստիկանության համապատասխան կադրային ծառայությունը քաղաքացուն ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակելու մասին հրամանի արձակման օրվանից 7-օրյա ժամկետում նրա զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ է ներկայացնում միջնորդություն` նրան զինված ուժերի զինվորական հաշվառումից հանելու և ոստիկանությունում զինվորական հաշվառման վերցնելու համար: Միջնորդությանը կից ներկայացվում են`
1) ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելու մասին հրամանի քաղվածքը.
2) անվանական ցուցակը (N 1 ձև).
3) զինվորական գրքույկը։
5. Զինվորական կոմիսարիատն անվանական ցուցակների հիմնավորվածությունը ճշտելուց հետո զինվորական հաշվառման փաստաթղթերում կատարում է համապատասխան նշումներ զինված ուժերի հաշվառումից հանելու մասին: Հաշվառման քարտը պահպանվում է զինվորական կոմիսարիատում` հատուկ հաշվառման վերցված զինապարտների քարտադարանում, զինվորական գրքույկը, իսկ պահեստազորի սպաների համար` զինվորական կրճատված անձնական գործը փոխանցվում են ոստիկանության համապատասխան կադրային ծառայություն, որտեղ այն պահվում է քաղաքացիական ծառայողի անձնական գործում` ոստիկանությունում ծառայության ամբողջ ընթացքում:
6. Ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60.27-րդ հոդվածի (բացառությամբ 1-ին մասի 7-րդ և 20-րդ կետերի) հիմքերով ազատված անձի զինվորական գրքույկը, զինվորական կրճատված անձնական գործը (առկայության դեպքում) զինված ուժերում զինվորական հաշվառման վերցնելու համար ազատման մասին հրամանի արձակման օրվանից հետո 7-օրյա ժամկետում կադրային ծառայության կողմից համապատասխան տեղեկանքի հետ միասին (N 2 ձև) ուղարկվում են այն զինվորական կոմիսարիատ, որտեղից քաղաքացիական ծառայողը հանվել է հաշվառումից: Ծառայության ընթացքում ծառայողի բնակության վայրը փոխվելու դեպքում նշված նյութերն ուղարկվում են նրա բնակության վայրի զինվորական կոմիսարիատ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
Ա Ն Վ Ա Ն Ա Կ Ա Ն Ց ՈՒ Ց Ա Կ
________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ
N/N |
Ազգանունը, |
Ծննդյան |
Պահեստազորի |
Զինվորահրամանատարական մասնագիտությունը, |
Ում հրամանով և ինչ պաշտոնի է նշանակվել, |
Երբ, ում և ինչ ելքի համարով են ուղարկվել հաշվառման փաստաթղթերը |
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԶԻՆԱՊԱՐՏԻ ՄԱՍԻՆ
Տրվում է այն մասին, որ __________________________________________ (անունը, հայրանունը, ազգանունը)
ազատման պահին ունեցել է_____________________դասային աստիճան (կոչում),
որը շնորհվել է 20 թ._______________ _____-ի N ________ հրամանով:
Ծնված` 19 թ-ին, հաշվառման մեջ է գտնվել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ
ոստիկանության համակարգում _________ թ. ___________ _______-ից
(N ______ հրաման) մինչև 20 թ. _____________ _______-ը։
Ազատված է 20 թ. _____________ ___ -ի N _________ հրամանով:
Բնակության վայրը______________________________________________
Առդիր՝ ____________________________________________________ (զինվորական գրքույկ, զինվորական կրճատված անձնական գործ, զորակոչային կցագրման վկայական) (անհրաժեշտը նշել)
_____ ________________ 20 թ.
Կ. Տ. |