«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 դեկտեմբերի 2000 թվականի N 902
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԸՍՏ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 20 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետին, 38 և 42 հոդվածներին, 53 հոդվածի 3-րդ և 54 հոդվածի 4-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
ա) «Արտահանում՝ ազատ շրջանառության համար», «Ժամանակավոր արտահանում», «Ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» և «Ներմուծում՝ անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) «Սեփականության իրավունքից հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.
գ) «Ոչնչացում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի:
դ) «Ներմուծում` ազատ շրջանառության համար», «Ներմուծում` անմաքս առևտրի խանութ», «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Ժամանակավոր ներմուծում» և «Ոչնչացում» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը` համաձայն N 4 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 29.10.01 N 913)
2. Սահմանել, որ՝
ա) մարտական զենքի, դրա զինամթերքի (ռազմամթերքի), մասերի և պարագաների, ինչպես նաև Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8710 (տանկեր և մարտական այլ ինքնագնաց զրահամեքենաներ, սպառազինությամբ կամ առանց սպառազինության, դրանց մասերը կամ պարագաները) և 9306 (ռումբեր, նռնակներ, տորպեդներ, ականներ, հրթիռներ և մարտական գործողությունների վարման նմանատիպ միջոցներ և դրանց մասեր, փամփուշտներ, այլ զինամթերք (ռազմամթերք), արկեր և դրանց մասեր, ներառյալ կոտորակը և փամփուշտի խիցերը) ենթախմբերին դասվող ապրանքների (բացառությամբ 9306 29 100 ծածկագրին դասվող ապրանքների), Հայաստանի Հանրապետությունում հսկվող դեղերի և թմրանյութերի, միջուկային (ռադիոակտիվ) նյութերի Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հատուկ կարգով.
բ) պոռնոգրաֆիկ բովանդակությամբ նյութերի համար, ապրանքներ տեղափոխող անձի համաձայնությամբ, կարող է կիրառվել միայն «Ոչնչացում» մաքսային ռեժիմը: Այլ մաքսային ռեժիմներով պոռնոգրաֆիկ բովանդակությամբ նյութերի՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխումն արգելվում է:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 6-ի «Մաքսային որոշ հարաբերությունների կարգավորման մասին» N 615 որոշման 8-րդ կետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ |
Հավելված N 1 | |
Ց Ա Ն Կ «Արտահանում՝ ազատ շրջանառության համար», «Ժամանակավոր արտահանում», «Ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» եվ «Ներմուծում՝ անմաքս առեվտրի խանութ» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների |
1. Պետական գաղտնիք պարունակող նյութեր
2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապրանքային նշաններով մակնշման ենթակա, սակայն չմակնշված ալկոհոլային խմիչքներ:
(Ցանկը խմբ. 31.03.01 N 265)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |
Հավելված N 2 | |
Ց Ա Ն Կ «Սեփականության իրավունքից հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների |
1. Բոլոր տեսակի թափոններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության դրական եզրակացության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության թույլտվության հիման վրա ներմուծվող թափոնների
2. Պիտանիության ժամկետն անցած ապրանքներ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |
Հավելված N 3 | |
Ց Ա Ն Կ «Ոչնչացում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների |
1. Կենդանի կենդանիներ և բույսեր, եթե դրանք չեն հանդիսանում անբուժելի վարակի աղբյուրներ
2. Պատմական, մշակութային և հնագիտական արժեք ներկայացնող առարկաներ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |
Հավելված N 4 |
Ց Ա Ն Կ
«ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ», «ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ԵՎ «ՈՉՆՉԱՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
1. «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կողմ երկրների կարգավիճակ չունեցող երկրներից ներմուծվող` ստորև նշված նյութերը`
Ծածկագիրն ըստ |
Քիմիական բանաձևը |
Անվանումը |
290341 |
CFCL3 |
ֆտորեռաքլորմեթան |
290342 |
CF2CL2 |
երկֆտորերկքլորմեթան |
290343 |
C2F3CL3 |
եռֆտորեռաքլորէթան |
290344 |
C2F4CL2 և C2F5CL |
քառաֆտորերկքլորէթան և հինգֆտորքլորէթան |
290346 |
CF2BrCL, CF3Br և C2F4Br2 |
երկֆտորբրոմքլորմեթան, եռֆտորբրոմմեթան և քառֆտորերկբրոմմեթան |
2. Ավտոմոբիլային բենզին, որի մեջ կապարի պարունակությունը գերազանցում է 0.013 գ/լ (ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 271000340 և 271000360):
3. Չյոդացված կերակրի աղ` սննդի մեջ օգտագործելու համար (ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 250100910)։
(3-րդ կետը լրաց. 12.02.04 N 353-Ն)
(Հավելվածը լրաց. 29.09.01 N 913)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |