«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2007 թվականի N 239-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1652-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի «Երևանի N 7 հատուկ դպրոց» և «Գյումրու որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 4 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերանվանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ լրացումներ, դեկտեմբերի 26-ի N 2179-Ն և 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 1646-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1652-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 6-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) մինչև 2007 թվականի սեպտեմբերի 1-ը կատարել սույն որոշման 1-3-րդ կետերի պահանջները, ինչպես նաև հաստատել կազմակերպությունների կանոնադրությունները.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|