«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 նոյեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 32211484
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
20 հոկտեմբերի 2011 թ. ք. Երևան
N 284-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՈՂԱՄԱՍԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԱՅԴ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով`
Հրամայում եմ՝
1. Հաստատել`
1) Հողամասի հատակագծի օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հողամասի հատակագծին ներկայացվող պարտադիր պահանջները՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Շինությունների հատակագծի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
4) Շինությունների հատակագծին ներկայացվող պարտադիր պահանջները՝ համաձայն N 4 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչությանը` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Կոմիտեի նախագահ՝ |
Ե. Զախարյան |
Հավելված N 1 |
(հավելվածը խմբ. 05.03.12 N 60-Ն)
Հավելված N 2 |
ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Պատվիրատուի կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իրավունքների պետական գրանցման դեպքերում, հողամասերի հատակագծերը կազմվում են սույն հրամանով հաստատված հավելված N 1-ի համաձայն։
2. Հողամասերը չափագրվում և հատակագիծը կազմում է քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեություն իրականացնող` համապատասխան որակավորում ունեցող անձը, որը իրավունք ունի պատվիրատուից պահանջելու կատարվող աշխատանքներին վերաբերող անհրաժեշտ նյութերը, գործունեությունն իրականացնելու նպատակով, ինչպես նաև պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` կոմիտե)` համակարգից ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն հետևյալ կերպ`
1) քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող որակավորված անձի (այսուհետ` որակավորում ունեցող անձի) կողմից պատվիրված յուրաքանչյուր միավոր անշարժ գույքի վերաբերյալ (բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերի ծավալում տեղակայված անշարժ գույքերի միավորների) անհրաժեշտ ելակետային տվյալները (ՎիՋիԷս-84) WGS-84 գեոդեզիական կոորդինատային համակարգում (գեոդեզիական հիմնակետերի կոորդինատների, կամ տվյալ համայնքի կադաստրային քարտեզից հատված) (այսուհետ` տվյալներ) ձեռք է բերում առցանց ռեժիմով կամ կոմիտեի աշխատակազմի ցանկացած սպասարկման գրասենյակ համապատասխան դիմում ներկայացնելու և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածով սահմանված վճարները կատարելու դեպքում:
2) Կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից դիմումի պատասխանը պատրաստվում և հետ է վերադարձվում սպասարկման գրասենյակ: Սպասարկման գրասենյակում պատրաստված պատասխանը, կոորդինատների համար թղթային տեսքով` կոմիտեի լոգոյով, ստորագրություններով և հաստատված կնիքով (կոմիտեի կողմից տրամադրված տվյալները փոփոխության չենթարկվելու և իսկությունը հաստատելու նպատակով), իսկ քարտեզների/հատակագծերի համար` շեյփ (sհp) կամ դի վի ջի/դի իքս էֆ/դի գը են (dwg/dxf/dgn) ֆորմատներով էլեկտրոնային կրիչներով (խտասկավառակի (CD–ի) վրա), առանց վերաձայնագրման հնարավորության տրվում է դիմումատուին:
3. Որակավորում ունեցող անձը կոմիտեի համակարգից ձեռք բերված տվյալները` չափագրման աշխատանքներն ավարտելուց հետո, տրամադրում է պատվիրատուին:
4. Կատարված աշխատանքները պատվիրատուին տրամադրվում են թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչներով (շեյփ (sհp), դի վի ջի/դի իքս էֆ/դի գը են (dwg/dxf/dgn) ֆորմատներով):
5. Անշարժ գույքի նկատմամբ գործարք իրականացնելիս անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից դիմումի հետ միասին ներկայացվում է նաև որակավորում ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագծերը, հողամասերի և շենք, շինությունների արտաքին լուսանկարները թղթային և էլեկտրոնային տարբերակով, ինչպես նաև կոմիտեից ձեռք բերված տվյալները (խտասկավառակ (CD), տեղեկանքի կրկնօրինակ և այլ):
(5-րդ կետը լրաց. 24.01.13 N 19-Ն)
6. Կախված հողամասերի չափերից, հողամասերի հատակագծերը ներկայացվում են Ա-1, Ա-2, Ա-3 կամ Ա-4 չափսի թղթի վրա, որոնց վրա պետք է արտահայտվեն հետևյալ պարտադիր պահանջները.
1) «Հողամասի հատակագիծ» գլխատառերով նշագրումից ցած նշվում են հողօգտագործողի տվյալները (քաղաքացու անունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը):
2) «Հողհատկացման հիմքը» տողը լրացվում է միայն այն դեպքում, եթե առկա է հողամասի նկատմամբ իրավունքների ծագման հիմքը: Նշված դեպքում լրացվում է հողամասի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման օրը, ամիսը, տարեթիվը, համարը: Համայնքային սեփականության հողամասերի տրամադրման ժամանակ հատակագծի վերևի աջ անկյունում կատարվում է նշագրում՝ «Հաստատում եմ», որը ստորագրվում է հողամասի հատակագիծը հաստատելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից, նշվում է վերջինիս ազգանունը, անունը, պաշտոնը և կնքվում է հողամասը տրամադրող մարմնի կնիքով։
3) «Մարզ, համայնք, հասցե» տողում լրացվում է հողամասի գտնվելու վայրը կամ հասցեն։
4) Հատակագծի վերևի հատվածում գծագրվում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ձեռք բերված կամ հատկացված հողամասի հատակագիծը: Ինքնակամ զավթած հողամասերը չեն չափագրվում և հողամասի հատակագծում չեն գծագրվում: Եթե նշված հողամասում տեղակայված են շինություններ, դրանք ևս գծագրվում են հողամասի հատակագծում (եթե հատկացված հողամասին կից կա զավթած հողամաս, կամ հատկացված հողամասում կառուցված է ինքնակամ շինություն, որի մի մասը գտնվում է հողամասում, իսկ մյուս մասը կառուցված է զավթած հողամասում, ապա հատկացված հողամասի և ինքնակամ զավթած հողամասի հատման գծերը հատակագծում պատկերվում են կետագծերով): Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ձեռք բերված կամ հատկացված հողամասում գտնվող ինքնակամ կառուցված շինությունները հատակագծում նշագծվում (շտրիխապատվում) են:
5) Հողամասի և շինությունների շրջադարձային (բեկման) կետերը համարակալվում են հողամասի ներքևի ձախ անկյունից սկսած ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ։
6) Հողամասի հատակագիծը գծագրվում է 1։200, 1։500, 1։1000, 1։2000 կամ 1։5000 մասշտաբով՝ կախված տրամադրվող հողամասի չափից։
7) Հատակագծի ներքին ձախ հատվածում նշվում են՝
1. հողամասի մակերեսը՝ հեկտարով (0.00000 ճշտությամբ).
2. հողամասի կադաստրային ծածկագիրը, եթե այդպիսին կա կամ հրապարակային սակարկության պայմանական ծածկագիրը.
3. հողամասի նպատակային նշանակությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի.
4. հողամասի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի.
5. հողամասի նկատմամբ սերվիտուտները և հողօգտագործման սահմանափակումները (դրանց առկայության պարագայում), իսկ հողամասի հատակագծի վրա շտրիխվում է սերվիտուտի գոտին։
8) Հատակագծի ներքևի միջին հատվածում նշվում են հողամասի և շինությունների շրջադարձային (բեկման) կետերի համարները, կոորդինատները (ՎիՋիԷս-84) WGS-84 գեոդեզիական կոորդինատային համակարգով, այդ կետերի միջև գծային չափերը և հողամասի սահմանակից հողօգտագործողները կամ օբյեկտները` դրանց վերաբերյալ տվյալների առկայության դեպքում, շինությունների համարները` ըստ հողամասի հատակագծի և անվանումների:
Եթե նշված կետերի քանակը այնպիսին է, որ դրանք հնարավոր չէ տեղադրել սույն կետով նշված հատվածում, ապա համապատասխան տվյալները կարող են զետեղվել թղթի հակառակ երեսին։
Եթե հողամասը ծանրաբեռնված չէ շինություններով, ապա հատակագծի «Շինության» կոորդինատները չեն լրացվում:
7. Բաժանվող գույքի հատակագիծը կազմվում է հետևյալ կերպ` հավելված N 1-ում սահմանված հատակագծում ցույց է տրվում ընդհանուր գույքը, որի վրա նշագծվում (շտրիխապատվում) և ցույց է տրվում բաժանվող մասը:
8. Եթե հողամասի հատակագծի վրա կան տարածքներ, որոնք պատվիրատուին տրամադրվում են օգտագործման, ընդհանուր համատեղ սեփականության, վարձակալության և այլ իրավունքներով, ապա հատակագծի վրա ցույց է տրվում այդ տարածքը և կատարվում է համապատասխան նշում` օգտագործման, ընդհանուր համատեղ սեփականության, վարձակալության և այլ իրավունքով:
9. Եթե գրանցված շինությանը կից կառուցվում է նոր շինություն, կամ հողամասի մեջ կառուցվել է նոր շինություն, ապա պատվիրատուի ցանկությամբ չափագրվում է միայն հողամասը և նոր կառուցված շինությունը:
10. Հողամասի հատակագծի ներքևի մասում լրացվում է որակավորված անձի անուն-ազգանունը, կատարման ամսաթիվը, համապատասխան որակավորման վկայականի համարը, տրման ամսաթիվը, իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անվանումը, ստորագրվում է և դրվում կնիք:
(հավելվածը խմբ. 05.03.12 N 60-Ն, լրաց. 24.01.13 N 19-Ն)
Հավելված N 3 |
Հավելված N 3 (շարունակություն)
Շինությունների բնութագիր
ՀՀ |
Նպատակային նշանակություն |
Գործառնական նշանակություն |
Հարկ |
Հարկայնություն |
Մակերեսները (քմ) |
Բարձրությունը (մ) |
Ծավալը (խմ) |
Կառուց-ման տարեթիվը |
Տանիքի նյութը | ||||
օրինական |
ինքնակամ |
թիթեղ |
շիֆեր |
կղմինդր |
այլ նյութ | ||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
Ավարտվածության աստիճանը |
Պատերի շինանյութի տեսակը |
Միջհարկային ծածկի նյութը |
Արտաքին հարդարումն ըստ կողմերի | ||||||||
անավարտ |
մինչև 50% |
50-80% |
80% և ավելի |
փայտ |
երկաթբետոն |
սրբատաշ |
երեսապատված |
սվաղած |
ապակեպատ |
առանց արտաքին հարդարման | |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
Շինության ընդհանուր մակերեսը (քմ) | Այդ թվում | |
Օրինական կառուցված (քմ) | Ինքնակամ կառուցված (քմ) | |
27 |
28 |
29 |
Կատարող ______________________ |
_______________ |
|
_______________ |
(ստորագրություն) |
(անուն, ազգանուն) |
|
(ամիս, ամսաթիվ) |
Որակավորման վկայականի __________________ |
_________________ |
(համարը) |
(տրման ամիս, ամսաթիվ) |
Իրավաբանական անձի _______________________ |
__________ |
_____________ |
Կ. Տ. |
(պետական գրանցման համարը) |
(անվանումը) |
(ստորագրությունը) |
|
(հավելվածը խմբ. 05.03.12 N 60-Ն)
Հավելված N 4 |
ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ ԵՎ ԲՆՈՒԹԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Շինությունները չափագրվում և շինությունների հատակագծերը կազմում է քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեություն իրականացնող համապատասխան որակավորում ունեցող անձը, որը իրավունք ունի պատվիրատուից պահանջելու կատարվող աշխատանքներին վերաբերող անհրաժեշտ նյութերը, գործունեությունն իրականացնելու նպատակով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կոմիտեի համակարգից ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն:
2. Եթե հողամասում նախկինում եղել են շենք, շինություն, իսկ չափագրման պահին քանդված են, ապա չափագրում (հաշվառում) իրականացնող անձը եզրակացություն է տալիս պատվիրատուին շինությունը քանդված (ոչնչացված) լինելու վերաբերյալ, իսկ շինությունը մասնակի քանդված լինելու դեպքում` քանդված մասի վերաբերյալ տալիս է եզրակացություն, իսկ գոյություն ունեցող մասի համար` հատակագիծը:
3. Ինքնակամ կառուցված շինությունները, կոնստրուկտիվ պատերի վրա բացված ինքնակամ դռները, պատուհանները հատակագծում նշագծվում (շտրիխապատվում) են:
4. Բաժանվող գույքի հատակագիծը կազմվում է հետևյալ կերպ` հավելված 3-ում սահմանված հատակագծում ցույց է տրվում ընդհանուր գույքը, որի վրա նշագծվում (շտրիխապատվում) և ցույց է տրվում բաժանվող մասը:
5. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում` շենքերի ծավալից դուրս` բնակարանին կամ ոչ բնակելի տարածքին կից ինքնակամ իրականացված կառույցների (պատշգամբ, սենյակ, խոհանոց և այլն) հատակագիծը կազմվում է բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի հատակագծի հետ միասին, որտեղ նշագծվում է (շտրիխապատվում) ինքնակամ կառույցը (շինության հատակագծից բացի առանձին թղթի վրա սխեմատիկ ցույց է տրվում շենքը կցակառույցի հետ միասին, և ցույց է տրվում կցակառույցի հեռավորությունը շենքի անկյուններից):
6. Եթե բազմահարկ շենքի, շինության որևէ հարկում կատարվում է ներքին փոփոխություն, ապա պատվիրատուի ցանկությամբ չափագրվում է միայն տվյալ հարկը:
7. Կախված շինությունների չափերից, շինությունների հատակագծերը ներկայացվում են Ա-1, Ա-2, Ա-3 կամ Ա-4 չափսի թղթի վրա, որոնց վրա պետք է արտահայտվեն հետևյալ պարտադիր պահանջները.
1) Շինությունների հատակագծի (այսուհետ՝ հատակագիծ) առաջին էջում «Շինությունների հատակագիծ» գլխատառերով նշագրումից ցած նշվում են օգտագործողի տվյալները (քաղաքացու անունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը):
2) «Մարզ, համայնք, հասցե» տողում լրացվում է շենք, շինությունների (այսուհետ` շինությունների) գտնվելու վայրը կամ հասցեն։
3) Հատակագծում գծագրվում են հողամասում գտնվող բոլոր շինությունների հատակագծերն ըստ հարկերի` ներքին չափերով: Այն շինությունները, որոնց մի մասը գտնվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված հողամասից դուրս, չափագրվում են միայն հատկացված հողամասում գտնվող շինությունների մասերը (եթե հատկացված հողամասին կից կա զավթած հողամաս կամ կառուցված է ինքնակամ շինություն, որի մի մասը գտնվում է հատկացված հողամասում, իսկ մյուս մասը զավթած հողամասում, ապա հատկացված հողամասի և ինքնակամ զավթած հողամասի հատման գծերը հատակագծում պատկերվում են կետագծերով): Տարածքների ներքին չափագրման ժամանակ նշվում են նաև աստիճանավանդակները և որմնախորշերը:
4) Հատակագծի վերևի մասում գծվում է նկուղային հարկի հատակագիծը, այնուհետև հերթականությամբ դեպի ներքև գծվում են մնացած հարկերը և օժանդակ շինությունները:
5) Գծագրերը կատարվում են թղթի եզրերին սիմետրիկ, ընդ որում գծագրի և թղթի եզրերի միջև թողնվում է 2-3 սմ-ից ոչ պակաս տարածություն:
6) Գծագրերը կատարվում են 1:100 մասշտաբի, մեծ մակերես ունեցող շենքերի, շինությունների համար 1:200 կամ 1:500 մասշտաբի:
7) Հարկի ներքին տարածքները հատակագծի վրա համարակալվում են մուտքի դռնից սկսած ժամացույցի սլաքի ուղղությամբ, յուրաքանչյուր տարածքի կենտրոնում գիծ է գծվում և համարիչում գրվում է հերթական համարը, իսկ հայտարարում տվյալ տարածքի մակերեսը: Չափերը իրենց ներքևի մասով պետք է ուղղված լինեն թղթի ներքևի մասին:
8) Յուրաքանչյուր հարկի գծագրի վրա նշվում են առկա դռների, պատուհանների, բաց պատշգամբի տեղադրությունը: Տարածքների ներքին չափագրման ժամանակ նշվում են նաև աստիճանավանդակները և որմնախորշերը:
9) Յուրաքանչյուր հարկի գծագրին կից գրվում է հարկի անվանումը (նկուղ, կիսանկուղ, 1-ին հարկ և այլն), արտաքին և ներքին բարձրությունները, պատերի և միջնապատերի հաստությունները:
10) Եթե շինության բաժանմունքի համարակալման և մակերեսի չափի կոտորակը չի տեղավորվում տարածքի ներսում, ապա այն սլաքով դուրս է բերվում գծագրից և գրվում է ազատ տեղում, բայց այնպես, որ պարզ լինի, թե որ տարածքին է այն վերաբերում (տես գծագիր N 1):
11) Եթե շինության մակերեսների մեծ լինելու կամ հարկերի քանակը շատ լինելու պատճառով լրիվ գծագիրը չի տեղավորվում հատակագծի վրա, ապա մնացած հարկերի համար գծագրվում են լրացուցիչ հատակագծեր:
Հատակագծի երկրորդ էջում լրացվում է «Շինությունների բնութագիր» աղյուսակը հետևյալ կերպ.
8. Աղյուսակի առաջին սյունակում լրացվում է շինությունների համարները:
9. 2-րդ սյունակում լրացվում է շինությունների նպատակային նշանակությունը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Հասարակական և արտադրական նշանակության շինությունների ցանկը հաստատելու մասին» N 1194-Ն որոշմամբ սահմանված կարգի և ՀՀ քաղաքաշինության նախարարի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 1998 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում ըստ նպատակային նշանակության շենքերի և շինությունների դասակարգումը» թիվ 108-Կ համատեղ հրամանի։
10. 3-րդ սյունակում լրացվում է շինության գործառնական նշանակությունը (բնակելի տուն, խանութ, արհեստանոց և այլն):
11. 4-րդ սյունակում լրացվում է շինությունների գտնվելու հարկը:
12. 5-րդ սյունակում լրացվում է շինությունների հարկայնությունը:
13. 6-րդ սյունակում լրացվում է համապատասխան հարկի կամ տարածքի օրինական կառուցված շինությունների ներքին մակերեսը` քառակուսի մետրով:
14. 7-րդ սյունակում լրացվում է համապատասխան հարկի կամ տարածքի ինքնակամ կառուցված շինությունների ներքին մակերեսը` քառակուսի մետրով:
15. 8-րդ սյունակում լրացվում է համապատասխան հարկի կամ տարածքի շինությունների ներքին բարձրությունը` մետրով:
16. 9-րդ սյունակում լրացվում է համապատասխան հարկի կամ տարածքի շինությունների ներքին ծավալը` խորանարդ մետրով:
17. 10-րդ սյունակում լրացվում է շինությունների համապատասխան հարկի կառուցման տարեթվերը:
18. 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ սյունակներում «V» տառատեսակով նշվում է շինությունների տանիքի նյութը` համապատասխանաբար թիթեղ, շիֆեր, կղմինդր, այլ նյութ:
19. 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ սյունակներում «V» տառատեսակով նշվում է շինությունների ավարտվածության աստիճանը (համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկման նպատակով անավարտ (կիսակառույց) շինությունների բնութագրման կարգը սահմանելու մասին» թիվ 645-Ն որոշման), որը կիրառվում է բացառապես տվյալ գույքի կադաստրային գնահատության համար:
20. 19-րդ սյունակում լրացվում է պատերի շինանյութի տեսակը (բազալտ, տուֆ, երկաթբետոն և այլն):
21. 20-րդ, 21-րդ սյունակներում «V» տառատեսակով նշվում է շինությունների միջհարկային ծածկի նյութի տեսակը` համապատասխանաբար փայտ, երկաթբետոն:
22. 22-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ սյունակներում «1, 2, 3, 4» թվերով նշվում է շինությունների արտաքին հարդարումն ըստ կողմերի` համապատասխանաբար սրբատաշ, երեսպատված, սվաղած, ապակեպատ, առանց արտաքին հարդարման:
Շինության ճակատը համարվում է արտաքին հարդարում ունեցող, եթե շինության ճակատամասի ընդհանուր մակերեսի 50 տոկոսից ավելին ունի արտաքին հարդարում:
23. 27-րդ սյունակում լրացվում է բոլոր հարկերի կամ տարածքների շինությունների ընդհանուր ներքին մակերեսը` քառակուսի մետրով:
24. 28-րդ սյունակում լրացվում է բոլոր հարկերի կամ տարածքների օրինական կառուցված շինությունների ընդհանուր ներքին մակերեսը` քառակուսի մետրով:
25. 29-րդ սյունակում լրացվում է բոլոր հարկերի ինքնակամ կառուցված շինությունների ընդհանուր ներքին մակերեսը` քառակուսի մետրով:
33. Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների համար լրացվում է աղյուսակի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ սյունակները:
Պարիսպների համար լրացվում է աղյուսակի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 19-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ սյունակները:
Ծածկերի, բաց պատշգամբների, շվաքարանների, հարթակի, աստիճանավանդակի համար լրացվում են աղյուսակի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ սյունակները:
Մյուս շինությունների համար լրացվում է աղյուսակի բոլոր սյունակները:
Եթե չափագրված շինությունների մեջ կան բաց պատշգամբներ, հարթակներ, ծածկեր, կամ շինության հարկի որևէ մասը տարբերվում է իր միջհարկային ծածկի, տանիքի նյութով, արտաքին պատերի շինանյութի տեսակով, կառուցման տարեթվով, բարձրությամբ, ապա աղյուսակում դրանք լրացվում են առանձին տողերով:
34. Կատարված աշխատանքները պատվիրատուին տրամադրվում են թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչներով` շինությունների հատակագծերը շեյփ (sհp), դի վի ջի/դի իքս էֆ/դի գը են (dwg/dxf/dgn) ֆորմատներով, իսկ շինության բնութագիրը` էքսել (xls) ֆորմատով, կամ լիազոր մարմնի կողմից տրամադրված ծրագրով:
35. Անշարժ գույքի նկատմամբ գործարք իրականացնելիս անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից դիմումի հետ միասին ներկայացվում է նաև որակավորում ունեցող անձի կողմից կազմված շինությունների հատակագծերը և շինության բնութագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակով:
36. Աղյուսակի ներքևի մասում լրացվում է որակավորված անձի անուն-ազգանունը, կատարման ամսաթիվը, համապատասխան որակավորման վկայականի համարը, տրման ամսաթիվը, իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անվանումը, ստորագրվում է և դրվում կնիք:
(հավելվածը խմբ. 05.03.12 N 60-Ն)