Գլխավոր տեղեկություն
Համար
N 790-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2005-17.06.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.22/65(520) Հոդ.905.7
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 27 հունիսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հունիսի 2005 թվականի N 790-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՂԵԳԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի գյուղական համայնքի սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 1215.81 հեկտար հողամասերից 1179.27 հեկտարը, որից՝ գյուղատնտեսական նշանակության` 1152.54 հեկտար, բնակավայրերի հողերի՝ 15.8 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ 5.25 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների՝ 2.24 հեկտար, ջրային հողերի 3.44 հեկտար անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Եղեգիսի գյուղական համայնքին` համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝

ա) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 1179.27 հեկտար հողերից 18.88 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.

բ) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 36.54 հեկտարը համարվում է պետական սեփականություն՝ համաձայն N 7 հավելվածի:

4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը՝ 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ համաձայն NN 8 և 9 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի գյուղական համայնքի ղեկավարին՝ հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Եղեգիսի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

7. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով՝ սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 23
Երևան





Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 790-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 790-Ն որոշման



ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Եղեգիս համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Հեռավորությունը մարզկենտրոն ք. Եղեգնաձորից 20 կմ է:

Համայնքն արևելյան «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հերմոն համայնքին, «Բ»-«Գ» հարավային հատվածով` անտառային հողերին, «Գ»-«Դ» արևմտյան հատվածով` Շատին համայնքին, «Դ»-«Ե» հյուսիս-արևմտյան հատվածով` Արտաբույնք համայնքին, «Ե»-«Ա» հյուսիսային հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին:


ԵՂԵԳԻՍ-ՀԵՐՄՈՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»


Մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, Հերմոն և Եղեգիս համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ, հասնում բլրի ստորոտի թիվ 1 կետին, ապա շարունակվում դեպի հարավ-արևելք, հասնում ջրբաժանի թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծն անցնում է թիվ 3-5 կետերով դեպի հարավ-արևմուտք, ժայռի եզրով հասնում թիվ 6 կետին: Թիվ 6 կետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ, հասնում ջրբաժանի թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք հատելով ճանապարհը, հասնում Հերմոն, Եղեգիս համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4127.03 մ է:


ԵՂԵԳԻՍ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Հերմոն, Եղեգիս համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Եղեգիս գետով անցնում է դեպի արևմուտք ու հասնում մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի, Շատին և Եղեգիս համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6631.85 մ է:


ԵՂԵԳԻՍ-ՇԱՏԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»


Շատին, Եղեգիս և Արտաբույնք համայնքների` տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ճանապարհով անցնելով թիվ 1-10 սահմանակետերով դեպի հյուսիս-արևելք հասնում է թիվ 11 սահմանակետին, որից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 12, 13 կետերով, ու հասնում Շատին, Եղեգիս համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1433.39 մ է:


ԵՂԵԳԻՍ-ԱՐՏԱԲՈՒՅՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»


Արտաբույնք, Եղեգիս համայնքների և համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք, հասնում 2134.0 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 1 սահմանակետին, այնուհետև ջրբաժանով անցնում է դեպի հարավ` ջրբաժանով անցնելով թիվ 2-5 կետերով, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք և հասնում 1956.0 մ նիշ ունեցող բլրի թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով անցնում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 8-14 սահմանակետերով, հասնում 1959.7 մ նիշ ունեցող «Սմբատաբերդ» ամրոցին, հասնում 1686.0 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 15 սահմանակետին, որից հետո շարունակվում նույն ուղղությամբ և, անցնելով թիվ 16 կետերով, հասնում ճանապարհի եզրի Արտաբույնք, Եղեգիս, Շատին համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7131.5 մ է:


ԵՂԵԳԻՍ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»


Հերմոն, Եղեգիս համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է թիվ 1, 2 սահմանակետերով դեպի հարավ-արևմուտք և հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով թիվ 4-5 սահմանակետերով, հատելով դաշտային ճանապարհը, հասնում ջրբաժանի թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք, հասնում Եղեգիս, Արտաբույնք համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3305.75 մ է:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 790-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 790-Ն որոշման


Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԵՂԵԳԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 790-Ն որոշման
էջ 1,  2


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԵՂԵԳԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 790-Ն որոշման
էջ 1,  2,  3


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԵՂԵԳԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 7
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 790-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 8
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 790-Ն որոշման


Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 9
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 790-Ն որոշման


Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան