Գլխավոր տեղեկություն
Համար
N 1925-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.08.2005-05.07.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.07.04/20(152) Հոդ.184
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.01.2022

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հունվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2004 թվականի N 1925-Ն

ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով տեխնիկական միջոցներով ստեղծվող էլեկտրամագնիսական դաշտերի սահմանափակման, էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ տեխնիկական միջոցների կայունության և ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցերում էլեկտրամագնիսական խանգարումների սահմանափակման (էլեկտրական էներգիայի որակի ապահովում) անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո` բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցերում էլեկտրական էներգիայի որակին վերաբերող դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 2 տարի հետո։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունվարի 17
Երևան

 

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 23-ի N 1925-Ն որոշման

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

1. Սույն էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է այն տեխնիկական միջոցների վրա, որոնք հանդիսանում են էլեկտրամագնիսական խանգարումների աղբյուր և (կամ) որոնց գործառույթն զգայուն է արտաքին էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ։ Այդ տեխնիկական միջոցներն են`

ա) ծանր, էներգետիկական և տրանսպորտային մեքենաշինության արտադրանքը,

բ) էլեկտրական մեքենաները,

գ) էլեկտրատեխնիկական սարքավորումները,

դ) քիմիական և նավթային մեքենաշինության արտադրանքը,

ե) մետաղամշակման և փայտամշակման սարքավորումները,

զ) հաշվողական տեխնիկան,

է) ընդհանուր մեքենաշինության կիրառման արտադրանքը,

ը) ընդհանուր արդյունաբերական նշանակության ավտոմատացման սարքերը և միջոցները,

թ) մասնագիտական նշանակության ավտոմատացման սարքերը և միջոցները,

ժ) շինարարական և կոմունալ մեքենաշինության արտադրանքը,

ժա) թեթև և սննդի արդյունաբերության տեխնոլոգիական սարքավորումները և կենցաղային սարքերը,

ժբ) ճանապարհային երթևեկության կարգավորման, գյուղատնտեսական տեխնիկայի սպասարկման և կապի միջոցների օժանդակ սարքավորումները,

ժգ) էլեկտրոնային տեխնիկան,

ժդ) նավային սարքավորումները,

ժե) ռադիոկապի, ռադիո- և հեռուստահաղորդման միջոցները,

ժզ) հաղորդալարային կապի միջոցները, ռադիոկապի վերջնամասային և միջանկյալ սարքավորումները,

ժէ) ռադիոտեղորոշման և ռադիոնավագնացության միջոցները,

ժը) ատոմային տեխնիկան,

ժթ) բժշկական տեխնիկան,

ի) մշակութակենցաղային, տնտեսական, ուսումնական նշանակության և թատերահանդեսային արտադրատեսակները։

Տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է նաև արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 2716 00 000 ծածկագրին համապատասխան ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցերի էլեկտրական էներգիայի վրա։

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետով նախատեսված տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիության ապահովման պահանջները, ինչպես նաև ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցերի էլեկտրական էներգիային ներկայացվող պահանջները և դրա համապատասխանության հավաստման ընթացակարգերը:

Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետով նախատեսված տեխնիկական միջոցների համապատասխանության հավաստման ձևերն ու սխեմաները պետք է սահմանվեն որոշակի տեխնիկական միջոցների (տեխնիկական միջոցների խմբերի) տեխնիկական կանոնակարգերով:

3. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում հետևյալ տեխնիկական միջոցների վրա`

ա) ավիացիոն տեխնիկա,

բ) ավտոմոբիլային արդյունաբերության արտադրատեսակներ և տրակտորներ,

գ) պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված տեխնիկական միջոցներ,

դ) ռազմական նշանակության արտադրանքի տեխնիկական միջոցներ։

4. Էլեկտրական կապի կառուցվածքների և ցանցերի ստեղծման ու շահագործման, ռադիոհաճախականության սպեկտրի օգտագործման և ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձր հաճախականության սարքավորումների օգտագործման ժամանակ էլեկտրամագնիսական համատեղելիության ապահովման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են կապի ոլորտի իրավական ակտերով։

«Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաստատված ռադիոհաճախականության գոտիներում ռադիոհաղորդող և բարձր հաճախականության սարքավորումների էլեկտրամագնիսական ճառագայթումներն այլ տեխնիկական միջոցների խանգարումակայունության նկատմամբ պետք է դիտարկվեն որպես էլեկտրամագնիսական խանգարումներ։

5. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետով նախատեսված ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցերի էլեկտրական էներգիան ենթակա է համապատասխանության պարտադիր հավաստման:

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


6. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`

տեխնիկական միջոց՝ ցանկացած էլեկտրատեխնիկական, էլեկտրոնային և ռադիոէլեկտրոնային արտադրատեսակ, ինչպես նաև ցանկացած արտադրատեսակ, որը պարունակում է էլեկտրական և (կամ) էլեկտրոնային բաղկացուցիչ մասեր։ Տեխնիկական միջոցներն ըստ կատեգորիաների բաժանվում են բաղկացուցիչ մասերի, ապարատների, համակարգերի, կայանքների,

կապի միջոց՝ տեխնիկական միջոց, որն օգտագործվում է կապի հաղորդակցությունների ձևավորման, ընդունման, մշակման, պահման և հաղորդման, ինչպես նաև կապի ծառայությունների մատուցման կամ կապի ցանցերի գործառույթների կատարումն ապահովելու համար,

ռադիոէլեկտրոնային արտադրատեսակ՝ տեխնիկական միջոց, որը բաղկացած է մեկ կամ մի քանի ռադիոհաղորդիչ կամ ռադիոընդունիչ սարքավորումներից կամ դրանց համակցությունից ու օժանդակ սարքերից և նախատեսված է ռադիոազդանշանների ընդունման և (կամ) փոխանցման համար,

բարձր հաճախականության սարքավորում՝ տեխնիկական միջոց, որը նախատեսված է արդյունաբերական, գիտական, բժշկական, կենցաղային և այլ նպատակներով ռադիոհաճախականության էներգիայի առաջացման և օգտագործման համար՝ բացառությամբ էլեկտրակապի ոլորտում կիրառվող սարքերի,

տեխնիկական միջոցի գործառնական որակ՝ շահագործման պայմաններում տեխնիկական միջոցի աշխատունակության որոշման բնութագրերի ամբողջություն,

էլեկտրամագնիսական պայմաններ՝ տվյալ տեղում գոյություն ունեցող էլեկտրամագնիսական երևույթների ամբողջություն,

էլեկտրամագնիսական խանգարում՝ բնական կամ արհեստական ծագման ցանկացած էլեկտրամագնիսական երևույթ, որը կարող է վատթարացնել տեխնիկական միջոցի գործառույթի որակը։ Էլեկտրամագնիսական խանգարումներ կարող է լինել էլեկտրամագնիսական աղմուկը կամ անցանկալի ազդանշանը, որը կարող է ճառագայթվել տարածության մեջ կամ տարածվել հաղորդիչ միջավայրում,

կայունություն էլեկտրամագնիսական խանգարման նկատմամբ (խանգարումակայունություն)՝ էլեկտրամագնիսական խանգարման ազդեցության դեպքում տեխնիկական միջոցների գործելու ունակություն՝ առանց որակի վատթարացման,

էլեկտրամագնիսական համատեղելիություն՝ տեխնիկական միջոցների բավարար ձևով գործելու ունակություն էլեկտրամագնիսական իրադրությունում, որը չի ստեղծում այլ տեխնիկական միջոցների համար անթույլատրելի էլեկտրամագնիսական խանգարումներ,

էլեկտրական էներգիայի որակ՝ էլեկտրական ցանցում էլեկտրական էներգիայի հատկությունների ամբողջություն, որը որոշում է այդ ցանցից սնուցվող տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիությունը։ Էլեկտրական էներգիայի որակը բնութագրվում է էլեկտրամագնիսական խանգարումների մակարդակներով, որոնք սահմանված արժեքներից լարման, սինուսարդայնային ձևի, հաճախականության և լարումների համաչափության շեղումներն են,

էլեկտրամագնիսականության նկատմամբ պասսիվ տեխնիկական միջոց՝ տեխնիկական միջոց, որն առանց էլեկտրամագնիսական խանգարումներից լրացուցիչ պաշտպանական միջոցների, ինչպիսիք են՝ էկրանավորումը կամ զտումը, և առանց օգտագործողի միջամտության, ըստ նշանակության օգտագործման դեպքում չի ստեղծում անթույլատրելի էլեկտրամագնիսական խանգարումներ և ենթակա չէ դրանց ազդեցությանը,

էլեկտրամագնիսական համատեղելիության ստանդարտ՝ միջազգային և (կամ) եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտ, որով սահմանվում են տեխնիկական միջոցների կողմից առաջացած էլեկտրամագնիսական խանգարումների մակարդակի սահմանափակման, էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ տեխնիկական միջոցների կայունության ապահովման, ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցերում էլեկտրամագնիսական խանգարումների մակարդակի (էլեկտրական էներգիայի որակի ապահովում) սահմանափակման վերաբերյալ պահանջները, ինչպես նաև փորձարկման համապատասխան մեթոդներ և որն ապահովում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին տեխնիկական միջոցների ու էլեկտրական ցանցերի էլեկտրական էներգիայի համապատասխանության գնահատման հնարավորությունը,

ընդհանուր նշանակության էլեկտրական ցանց՝ էներգիա մատակարարող կազմակերպության էլեկտրական ցանց, որը նախատեսված է տարբեր սպառողներին կամ տեխնիկական միջոցներին էլեկտրական էներգիայի մատակարարման համար,

էլեկտրամագնիսական խանգարումների մակարդակ՝ էլեկտրամագնիսական խանգարումների մեծության արժեք՝ չափված կանոնակարգված պայմաններում,

էլեկտրամագնիսական խանգարումների չափման միջոց՝ չափման միջոց, որը կանոնակարգված պայմաններում ապահովում է էլեկտրամագնիսական խանգարումների պարամետրերի չափումը,

բաղկացուցիչ մաս՝ տեխնիկական միջոց, որը նախատեսված է ապարատի, համակարգի կամ կայանքի կազմում կիրառելու համար։ Բաղկացուցիչ մասը կարող է կատարել ուղղակի գործառում և (կամ) նախատեսված լինել վերջնական օգտագործման համար,

ապարատ՝ տեխնիկական միջոց, որն ունի ուղղակի գործառում և նախատեսված է վերջնական օգտագործման համար,

համակարգ՝ ապարատների և (կամ) բաղկացուցիչ մասերի ամբողջություն, որը վերջնական օգտագործման համար միասնական գործառման միավոր է և նախատեսված է հավաքման և որոշակի խնդրի (խնդիրների) լուծման նպատակով աշխատելու համար,

կայանք՝ ապարատների, բաղկացուցիչ մասերի և համակարգերի ամբողջություն, որը մոնտաժված և (կամ) տեղակայված է որոշակի տեղում,

ուղղակի գործառույթ՝ բաղկացուցիչ մասի կամ ապարատի ցանկացած գործառում, որը կատարվում է դրա վերջնական օգտագործման ժամանակ՝ շահագործման կանոններին համապատասխան։ Շուկա մուտք գործելու տեխնիկական միջոցի ուղղակի գործառումը պետք է հնարավոր լինի իրագործել առանց լրացուցիչ միացումների և կարգաբերումների` բացառությամբ ցանկացած օգտագործողի կողմից իրականացվող գործողությունների,

վերջնական օգտագործում՝ տեխնիկական միջոցի օգտագործում` առանց որևէ լրացուցիչ փոփոխության։

III. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ


7. Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիության պահանջները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի VII բաժնով նախատեսված էլեկտրամագնիսական համատեղելիության ստանդարտներով սահմանված պահանջներին:

Տեխնիկական միջոցների (բացի էլեկտրամագնիսական համատեղելիության նկատմամբ պասսիվներից և ուղղակի գործառույթ չկատարողներից) կողմից ստեղծվող էլեկտրամագնիսական խանգարումները չպետք է գերազանցեն այն մակարդակը, որն ապահովում է կապի միջոցների և այլ տեխնիկական միջոցների գործառումը՝ ըստ նշանակության։

8. էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ տեխնիկական միջոցների կայունությունը պետք է ապահովի դրանց նշանակությանը համապատասխան գործառում:

9. Էլեկտրամագնիսական խանգարումների տեսակներն են՝

ա) հաղորդվող ցածր հաճախականության էլեկտրամագնիսական խանգարումները`

էլեկտրասնուցման լարման կայունացած շեղումները,

էլեկտրասնուցման լարման սինուսարդայնային աղավաղումները,

էլեկտրամատակարարման եռաֆազ համակարգերում լարման անհամաչափությունը,

էլեկտրասնուցման լարման տատանումները,

էլեկտրասնուցման լարման անկումները, ընդհատումները և արտանետումները,

էլեկտրամատակարարման համակարգերում հաճախականության փոփոխությունները,

էլեկտրամատակարարման համակարգերում փոխանցվող ազդանշանները,

փոփոխական հոսանքի էլեկտրասնուցման ցանցերում հաստատուն բաղադրիչները,

մակածված ցածր հաճախականության լարումները.

բ) ցածր հաճախականության ճառագայթվող էլեկտրամագնիսական խանգարումները.

գ) հաղորդվող բարձր հաճախականության էլեկտրամագնիսական խանգարումները`

լարման կամ հոսանքների անընդհատ տատանումները,

անցումային (ոչ պարբերական և տատանողական) գործընթացները.

դ) բարձր հաճախականության ճառագայթվող էլեկտրամագնիսական (էլեկտրական և մագնիսական) դաշտերը, այդ թվում՝ անընդհատ տատանումների և ոչ պարբերական գործընթացների հետևանքով առաջացող էլեկտրամագնիսական խանգարումները.

ե) էլեկտրաստատիկ պարպումները։

10. Ընդհանուր նշանակության էլեկտրական էներգիայի որակը պետք է համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգի VII բաժնով նախատեսված ստանդարտներով սահմանված պահանջներին:

Ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցերում էլեկտրամագնիսական խանգարումները (էլեկտրական էներգիայի որակը) չպետք է գերազանցեն այն մակարդակը, որն ապահովում է այդ ցանցերից սնուցվող տեխնիկական միջոցների նշանակությանը համապատասխան գործառումը։

11. Արտադրողը տեխնիկական միջոցների շահագործման փաստաթղթերում պետք է ընդգրկի շահագործման եղանակների, հավաքման (տեղակայման), գործարկման և կարգավորման մասին տեղեկություններ` այն դեպքում, երբ շահագործման, հավաքման (տեղակայման), գործարկման և կարգավորման եղանակներն ազդում են էլեկտրամագնիսական համատեղելիության վրա և շահագործման պայմաններում ապահովում են դրանց համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

IV. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ


12. Ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցի էլեկտրական էներգիան կարող է սպառողներին մատակարարվել միայն այն դեպքում, եթե հավաստված է դրա համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին էլեկտրական էներգիայի համապատասխանության պարտադիր հավաստումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագիրը սահմանելու մասին» N 1170-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության հայտարարագրման 1հ-3հ կամ սերտիֆիկացման 2ս-4ս սխեմաներից որևէ մեկով։

13. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին հայտարարագրման ձևով համապատասխանության հավաստման ենթակա է էլեկտրական էներգիա արտադրողների ընդհանուր նշանակության ցանցերի և ընդհանուր նշանակության ցանցերի սեփականատերերի կողմից բացառապես իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերին մատակարարվող էլեկտրական էներգիան։ Համապատասխանության հավաստումը կարող է իրականացվել նաև սերտիֆիկացման ձևով:

14. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին սերտիֆիկացման ձևով համապատասխանության հավաստման ենթակա է ընդհանուր նշանակության այն ցանցերի էլեկտրական էներգիան, որն այդ ցանցերի սեփականատերերը մատակարարում են`

ա) քաղաքացիներին` անձնական, ընտանեկան, տնային և ձեռնարկատիրական գործունեության հետ կապ չունեցող (այսուհետ՝ սպառողներ) այլ նպատակներով օգտագործման համար.

բ) իրավաբանական անձանց, որոնց էլեկտրական ցանցերով էլեկտրական էներգիան մատակարարվում է սպառողներին։

15. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան էլեկտրական էներգիայի որակի փորձարկումները պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի VII բաժնով նախատեսված ստանդարտներով սահմանված փորձարկման մեթոդներին համապատասխան։

16. Էլեկտրական էներգիայի համապատասխանության հայտարարագրի կամ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված համապատասխանության հավաստման սխեմայի`

1հ, 2հ կամ 2ս սխեմայի դեպքում` 12 ամիս,

3ս սխեմայի դեպքում` 24 ամիս,

3հ կամ 4ս սխեմայի դեպքում` 36 ամիս:

17. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ պետք է կնքի համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման մասին պայմանագիր, եթե սերտիֆիկացման գործողությունները կատարվել են 2ս-4ս սխեմաներից որևէ մեկով։

18. Սերտիֆիկացման մարմինը, «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու: Համապատասխանության հայտարարագրի կամ համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման և դադարեցման պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի N 1170-Ն որոշմամբ։

19. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացման մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին։

V. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ


20. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան տեխնիկական միջոցների և էլեկտրական էներգիայի չափումների միասնականությունն ապահովող պահանջների կատարումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
 

VI. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ


21. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան տեխնիկական միջոցների և էլեկտրական էներգիայի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

VII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

Ստանդարտի նշագիրը 

Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը

1

2

ԳՕՍՏ 13109

Էլեկտրական էներգիա. Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Էլեկտրական էներգիայի որակի նորմեր ընդհանուր նշանակման էլեկտրամատակարարման համակարգերում

ԳՕՍՏ 22012

Ռադիոխանգարումներ արդյունաբերական էլեկտրահաղորդման գծից և էլեկտրական ենթակայաններից. Նորմեր և չափման մեթոդներ

ԳՕՍՏ 22505

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Արդյունաբերական ռադիոխանգարումներ ռադիոհաղորդման ընդունիչներից, հեռուստացույցներից և այլ կենցաղային ռադիոէլեկտրոնային ապարատուրայից. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 28279

Համատեղելիություն ավտոմեքենայի էլեկտրասարքավորանքի և ավտոմոբիլային կենցաղային ռադիոէլեկտրոնային ապարատուրայի էլեկտրամագնիսական. Նորմեր և չափման մեթոդներ

ԳՕՍՏ 29178

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Սարքեր գերբարձր հաճախականության (ԳԲՀ) էլեկտրավակուումային. Գեներատորներ, ուժեղարարներ և մոդուլներ դրանց հիման վրա. Կողմնակի տատանումների մակարդակներին ներկայացվող պահանջներ

ԳՕՍՏ 29180

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Սարքեր ԳԲՀ. Ուժեղարարներ ցածրաղմուկ. Պարամետրեր և բնութագրեր. Չափման մեթոդներ

ԳՕՍՏ 29205

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոխանգարումներ արդյունաբերական էլեկտրատրանսպորտից. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 29254

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Սարքեր տեխնոլոգիական գործընթացների չափման, հսկման և կառավարման. Տեխնիկական պահանջներ և խանգարումակայունության փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30318

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Պահանջներ ռադիոհաղորդիչների ռադիոհաճախականությունների շերտի լայնության արտաշերտային ճառագայթման նկատմամբ. Չափումների և վերահսկման մեթոդներ

ԳՕՍՏ 30320

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Արդյունաբերական ռադիոխանգարումներ կարճատև ռադիոխանգարումների աղբյուր պարունակող սարքերից. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30334

Համատեղելիություն անհատական էլեկտրոնային հաշվիչ մեքենաների էլեկտրամագնիսական. Կայունություն. Էլեկտրամագնիսական խանգարումներ. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30336
(ԻԷԿ 1000-4-9-93)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն իմպուլսային մագնիսական դաշտի նկատմամբ. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30338

Համատեղելիություն ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական. Սարքվածքներ ռադիոհաղորդիչ բոլոր կարգերի և նշանակումների ժողովրդատնտեսական կիրառման. Հաճախականության թույլատրելի շեղումներին ներկայացվող պահանջներ. Չափման և վերահսկման մեթոդներ

ԳՕՍՏ 30372

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Տերմիններ և սահմանումներ

ԳՕՍՏ 30373

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Սարքավորանք փորձարկումների համար. Խցիկներ էկրանավորված. Դասեր, հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30374

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն էներգիայի միկրովայրկենական իմպուլսային խանգարումների նկատմամբ. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30375

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն ռադիոհաճախականության էլեկտրամագնիսական դաշտերի նկատմամբ 26-1000 ՄՀց շերտում. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30376

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն էլեկտրասնուցման ցանցի լարման դինամիկ փոփոխությունների նկատմամբ. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30377

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Էլեկտրասարքավորանք ուժային. Ցածր հաճախականության պարբերական մագնիսական դաշտի պարամետրերի նորմեր

ԳՕՍՏ 30378

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Էլեկտրասարքավորանք ավտոմեքենաների. Խանգարումներ էլեկտրաստատիկ պարպումներից. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30379

Համատեղելիություն պահպանական, հրդեհային և պահպանակահրդեհային ազդասարքերի տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Պահանջներ, նորմեր և խանգարումակայունության ու արդյունաբերական ռադիոխանգարումների փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30380

Համատեղելիություն ձայնագրիչների կենցաղային էլեկտրամագնիսական. Կայունություն էլեկտրամագնիսական դաշտերի և ուղղորդված բարձր հաճախականության հոսանքների ու լարումների նկատմամբ. Փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30381

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կլանիչներ էլեկտրամագնիսական ալիքի էկրանավորված խցիկների համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 30382

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Հակազդիչներ խանգարումաճնշող. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 30428

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոխանգարումներ արդյունաբերական հաղորդալարային կապի սարքավորանքից. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30429

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոխանգարումներ արդյունաբերական քաղաքացիական նշանակման ծառայողական ռադիոընդունման սարքվածքների հետ համատեղ տեղակայվող սարքավորանքից և ապարատուրայից. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30601

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ավտոտրանսպորտային միջոցների պահպանման ազդարարման հակաառևանգման սարքվածք. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30804.6.1
(ԻԷԿ 61000-6-1)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն փոքր էլեկտրասպառմամբ արտադրական գոտիներում և բնակելի, կոմերցիոն գոտիներում օգտագործվող տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30804.6.3
(ԻԷԿ 61000-6-3)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Բնակելի, արտադրական և գործարարական գոտիներում կիրառվող փոքր էներգասպառմամբ տեխնիկական միջոցներից առաջացած խանգարաէմիսիա. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30805.14.1-2003
(ՍԻՍՊՌ 14-1)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոխանգարումներ արդյունաբերական առաջացած կենցաղային սարքերից, էլեկտրական գործիքներից և համանման սարքվածքներից. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 31213

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Գեներատորներ` էլեկտրամագնիսական դաշտի ՏԵՄ (TEM) խցիկներով. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50009

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50012 

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ցածր հաճախականության պարբերական մագնիսական դաշտի պարամետրերի չափման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50034

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ասինքրոն շարժիչներ` մինչև 100 B լարման. Նորմեր. Էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ կայունության նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50628

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Անհատական էլեկտրոնային հաշվողական մեքենաների կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50747

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Մեքենաներ հսկիչ դրամարկղային(էլեկտրոնային). Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50799

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոկապի տեխնիկական միջոցների կայունությունը էլեկտրասնուցման ցանցի էլեկտրաստատիկ պարպման իմպուլսային խանգարումների և լարման դինամիկ փոփոխությունների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50839

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Տեղեկագիտության և հաշվողական տեխնիկայի միջոցների կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50842

Համատեղելիություն ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոհաղորդող սարքեր ժողովրդատնտեսական կիրառման. Կողմնակի ռադիոճառագայթումներին ներկայացվող պահանջներ. Չափման և վերահսկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50932

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Հաղորդալարային կապի սարքավորանքի կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51048

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Գեներատորներ էլեկտրամագնիսական դաշտի ՏԵՄ (TEM) խցիկներով. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.3.2
(ԻԷԿ 61000-3-2)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. 16 Ա-ից ոչ ավելի հոսանք (մեկ ֆազում) օգտագործող տեխնիկական միջոցների կողմից հոսանքի ներդաշնակ բաղադրիչների էմիսիա. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.3.3
(ԻԷԿ 61000-3-3)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Լարման տատանումներ և առկայծում` առաջացած էլեկտրամատակարարման ցածրավոլտ համակարգերին միացրած 16 Ա (մեկ ֆազում) հոսանք օգտագործող տեխնիկական միջոցների կողմից. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.3.8
(ԻԷԿ 61000-3-8)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ազդանշանների հաղորդում` ցածրավոլտ էլեկտրական ցանցերով. Ազդանշանների մակարդակներ, հաճախականությունների շերտեր և էլեկտրամագնիսական խանգարումների նորմեր

ԳՕՍՏ Ռ 51317.4.11
(ԻԷԿ 61000-4-11)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն էլեկտրասնուցման լարման դինամիկական փոփոխությունների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.4.12
(ԻԷԿ 61000-4-12)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն տատանողական մարող խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.4.15
(ԻԷԿ 61000-4-15)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Առկայծաչափ. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.4.2
(ԻԷԿ 61000-4-2)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն էլեկտրաստատիկական պարպման նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.4.3
(ԻԷԿ 61000-4-3)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն ռադիոհաճախականության էլեկտրամագնիսական դաշտի նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.4.4
(ԻԷԿ 61000-4-4)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն նանովայրկենական իմպուլսային խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.4.5
(ԻԷԿ 61000-4-5)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն մեծ էներգիայի միկրովայրկենական իմպուլսային խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.4.6
(ԻԷԿ 61000-4-6)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն ռադիոհաճախականության էլեկտրամագնիսական դաշտերի հաղորդմանը հասցված խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.6.2
(ԻԷԿ 61000-6-2)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն արդյունաբերական գոտիներում օգտագործվող տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.6.4
(ԻԷԿ 61000-6-4)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Արդյունաբերական գոտիներում կիրառվող տեխնիկական միջոցներից առաջացած խանգարումների էմիսիա. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51318.14.1

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոփոխանցումներ արդյունաբերական՝ առաջացած կենցաղային սարքերից, էլեկտրական գործիքներից և համանման սարքերից. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51318.11
(ՍԻՍՊՌ 11)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Արդյունաբերական, գիտական, բժշկական և կենցաղային (ԱԳԲԿ) բարձր հաճախականության սարքերից առաջացած արդյունաբերական խանգարումներ. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51318.22
(ՍԻՍՊՌ 22)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոխանգարումներ` առաջացած արդյունաբերական տեղեկատվական տեխնոլոգիայի սարքավորանքից. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51318.24
(ՍԻՍՊՌ 24)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորանքի կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51319

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Սարքեր արդյունաբերական ռադիոխանգարումների չափման համար. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51320

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոխանգարումներ արդյունաբերական. Արդյունաբերական ռադիոխանգարումների աղբյուրներ հանդիսացող տեխնիկական միջոցների փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51408

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Մասնագիտական լսաապարատուրայի, տեսաապարատուրայի, լսադիտողական ապարատուրայի և հանդիսադիր միջոցառումների լուսային սարքերի կառավարման ապարատուրայի կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51513

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Հեռուստառադիոհեռարձակման ընդունիչ համակարգերի բաշխիչ ցանցերի սարքավորանք. Էլեկտրամագնիսական խանգարումների նորմեր, խանգարումակայունության պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51515

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Խանգարումակայունություն ռադիոհաղորդման ընդունիչների, հեռուստացույցների և այլ կենցաղային ռադիոէլեկտրոնային ապարատուրայի. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51523

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Խանգարումաէմիսիա մասնագիտական լսաապարատներից, տեսաապարատներից, լսադիտողական ապարատներից և հանդիսադիր միջոցառումների լուսային սարքերի ղեկավարման ապարատներից. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51699

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Պահպանման ազդասարքերի տեխնիկական միջոցների կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան