«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 օգոստոսի 2004 թվականի N 1227-Ն
«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 2004 թվականի տարվա կտրվածքով նախատեսվող ֆինանսական արդյունքները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` սահմանել ընկերության զուտ շահույթի օգտագործման հետևյալ ուղղությունները`
ա) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության շենքի վերանորոգման համար` 50 մլն դրամ.
բ) «Հայրենիք» ռազմահայրենասիրական հիմնադրամին` 2004 թվականին չօգտագործված ամբողջ զուտ շահույթը:
2. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունն ազատել 2004 թվականին զուտ շահույթից պետական բաժնեմասի դիմաց շահաբաժինների վճարումից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|