Գլխավոր տեղեկություն
Համար
N 1119-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.09.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.05.02/13(145) Հոդ.1026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.07.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.08.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

18 օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հուլիսի 2004 թվականի N 1119-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 


2004 թ. օգոստոսի 7
 Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

հուլիսի 22-ի N 1119-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման N 5 հավելվածում (փակագծերում նշված են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով` ավելացվող գումարները)
խումբը ենթախումբը ինն ամիս տարի
1 2 3 4 5
    ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ    
01   ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 80,000.0 80,000.0
     այդ թվում`    
  03 Արտաքին քաղաքական գործունեություն 80,000.0 80,000.0
     այդ թվում`    
    06. Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ 80,000.0 80,000.0
    ՀՀ կառավարություն 80,000.0 80,000.0
    գործուղումներ և ծառայողական ուղևորություններ 80,000.0 80,000.0
03   ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ 5,000.0 5,000.0
     այդ թվում`    
  03 Դատական գործունեություն 5,000.0 5,000.0
     այդ թվում`    
    02. ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն ցույց տված փաստաբանների վարձատրություն 5,000.0 5,000.0
    ՀՀ արդարադատության նախարարություն 5,000.0 5,000.0
    ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ 5,000.0 5,000.0
06   ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ 1,008.0 1,008.0
     այդ թվում`    
  05 Այլ սոցիալական ծրագրեր 1,008.0 1,008.0
    այդ թվում`    
    06. Բռնադատված քաղաքացիներին պատճառված վնասի միանվագ դրամական փոխհատուցում 1,008.0 1,008.0
    ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 1,008.0 1,008.0
    ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ 1,008.0 1,008.0
11   ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԱԾՈՆԵՐ (բացառությամբ վառելիքի), ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ 19,000.0 19,000.0
    այդ թվում`    
  07 Այլ ծրագրեր 19,000.0 19,000.0
    այդ թվում`    
    06. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Օտարերկրյա ներդրումների և արտահանման խթանման ծրագիր 19,000.0 19,000.0
    ՀՀ կառավարության աշխատակազմ 19,000.0 19,000.0
    այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 19,000.0 19,000.0
14   ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ (105,008.0) (105,008.0)
     այդ թվում`    
  01 Պետական պարտքային պարտավորությունների հետ գործառնություններ (150,000.0) (150,000.0)
     այդ թվում`    
    01. ՀՀ պետական արժեթղթերի (գանձապետական պարտատոմսերի) սպասարկում (տոկոսավճար) (150,000.0) (150,000.0)
    ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն (150,000.0) (150,000.0)
    տոկոսավճարներ ներքին պարտքի դիմաց (150,000.0) (150,000.0)
  06 Այլ ծրագրեր 44,992.00 44,992.00
    01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 44,992.00 44,992.00
    ՀՀ կառավարություն 44,992.00 44,992.00
    այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 44,992.00 44,992.00

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան