Գլխավոր տեղեկություն
Համար
N 1479-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.12.10/60(295) Հոդ.1165
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.11.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.11.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.11.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 նոյեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 նոյեմբերի 2003 թվականի N 1479-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՓԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գետափի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 104,3 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 94,9 հեկտարը, որից՝ 42,7 հեկտար վարելահող, 40,4 հեկտար արոտ, 11,8 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 20,9 հեկտար վարելահողը, որից՝ 11,9 հեկտարը՝ անհատույց, 9,0 հեկտարը՝ աճուրդով օտարելու համար.

բ) 5,0 հեկտարը, որից՝ 3,2 հեկտար վարելահող, 1,8 հեկտար արոտ՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում՝ 0,85 հեկտարը՝ անհատույց, 4,15 հեկտարը՝ աճուրդով օտարելու համար.

գ) 4,4 հեկտար արոտ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական և արդյունաբերական օբյեկտների կառուցման համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. նոյեմբերի 21
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
նոյեմբերի 13-ի N 1479-Ն որոշման

 

 Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՓԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ԳԵՏԱՓԻ գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա՝ պետական սեփականություն հանդիսացող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները

 

Տարե-
թիվը
Հողերի կատեգորիան
(նպատակային
նշանակությունը)
Պայմա-
նական նշանը
Ընդա-
մենը
այդ թվում՝
վարե-
լահող
բազմամյա տնկարկ-
ներ
խոտ-
հարք
արոտ այլ հողեր
2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 20.9 20.9        
Բնակավայրերի, այդ թվում՝
հասարակական կառուցապատման
Բ 5 3.2     1.8  
Հ            
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա 4.4       4.4  
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ            
Ջրային հողեր Ջ            
Հատուկ պահպանվող տարածքներ Պ            
Հատուկ նշանակության հողեր ՀՆ            
Ընդամենը   30.3 24.1     6.2