ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
29 հունիսի 2020 թ. ք. Երևան |
N 726-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1060-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 21-ի «Չափման միջոցների փորձարկումների և տեսակի հաստատման կարգը սահմանելու մասին» N 1060-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի 2-րդ կետում «Գ. Բադալյանին» բառերը փոխարինել «Վ. Սիմոնյանին» բառերով։
2) Հրամանի Հավելվածի 11-րդ կետից հանել «(չափման միջոց արտադրող, ներմուծող)» բառերը։
3) Հրամանի Ձև 1-ից հանել «(արտադրող, ներմուծող)» բառերը։
4) Հրամանի Ձև 3-ում և Ձև 6-ում «Չափագիտության ազգային ինստիտուտ» բառերը փոխարինել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» բառերով։
Տ. Խաչատրյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հուլիսի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|