«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 օգոստոսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 05009288
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
24 հուլիսի 2009 թ. |
թիվ 216-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 199-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և 45-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 26-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը հաստատելու մասին» թիվ 199-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգի 5.5 ենթակետի առաջին պարբերության «ենթահավելվածներ 2-12» բառերը փոխարինել «ենթահավելված 2» բառերով:
2) Կանոնակարգի 6.9 ենթակետի երրորդ պարբերության «20000 դրամ և 50000 դրամ» բառերը փոխարինել «20000 դրամ, 50000 դրամ և 100000 դրամ» բառերով:
3) Կանոնակարգի 9.2.1 ենթակետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Բանկը CBANet միջբանկային ցանցի միջոցով կարող է ինկասացիոն կազմակերպությանը ներկայացնել էլեկտրոնային կարգագիր:
4) Կանոնակարգի 9.2.2 ենթակետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Էլեկտրոնային կարգագրի դեպքում օգտագործվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության տվյալ համակարգի տիպօրինակը, որում նույնպես պետք է պահպանված լինեն սույն կանոնակարգով սահմանված վավերապայմանները՝ համաձայն ենթահավելված 14.1-ի:»:
5) Կանոնակարգի 9.2.3 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9.2.3. Ինկասացիոն կազմակերպության կողմից կանխիկ դրամը բանկում ստանալու համար դրամարկղին ներկայացվում է տվյալ ավագ ինկասատորի անունով ինկասացիոն կազմակերպության կողմից տրված լիազորագիրը (վստահագիրը), իսկ եթե կարգագիրը ներկայացվում է թղթային տարբերակով, ապա նաև կարգագրի 1 օրինակը, որոնց հիման վրա կանխիկ դրամի ելքը ձևակերպվում է տվյալ բանկում սահմանված դրամարկղային գործառնությունների կարգին համապատասխան:»:
6) Կանոնակարգի ենթահավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելված 1-ի (կցվում է):
7) Կանոնակարգի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ ենթահավելվածները հանել:
8) Կանոնակարգի ենթահավելված 15-ի «թղթադրամներ» սյունակը լրացնել նոր տողով՝ հետևյալ բովանդակությամբ.
«100000 դ»:
9) Կանոնակարգի ենթահավելված 13-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելված 2-ի (կցվում է):
10) Կանոնակարգը լրացնել նոր ենթահավելված 14.1-ով՝ համաձայն սույն որոշման հավելված 3-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2009 թ. հուլիսի 29 Երևան |
Հավելված 1 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 24-ի թիվ 216-Ն որոշման |
Ենթահավելված 2
Հայաստանի Հանրապետության թղթադրամների վճարունակությունը որոշելու ցանցի տիպօրինակ
Հայաստանի Հանրապետության թղթադրամների վճարունակությունը որոշող վանդակապատ ցանցերի չափերը
Շրջանառության մեջ գտնվող թղթադրամներ |
Շրջանառությունից հետ կանչված թղթադրամներ | ||
Անվանական արժեքը |
Չափերը |
Անվանական արժեքը |
Չափերը |
500 դրամ (1999թ.) |
129 x 72 |
10 դրամ (1993թ.) |
125 x 62 |
1000 դրամ (1999թ.) |
136 x 72 |
25 դրամ (1993թ.) |
125 x 62 |
1000 դրամ (2001թ.) |
136 x 72 |
50 դրամ (1993թ.) |
125 x 62 |
5000 դրամ (1999թ.) |
143 x 72 |
50 դրամ (1998թ.) |
122 x 65 |
5000 դրամ (2003թ.) |
143 x 72 |
100 դրամ (1993թ.) |
135 x 65 |
10000 դրամ (2003թ.) |
150 X 72 |
100 դրամ (1998թ.) |
122 x 65 |
10000 դրամ (2006թ.) |
150 X 72 |
200 դրամ (1993թ.) |
135 x 65 |
10000 դրամ (2008թ.) |
150 X 72 |
500 դրամ (1993թ.) |
135 x 65 |
20000 դրամ (1999 թ.) |
151 x 72 |
1000 դրամ (1994թ.) |
145 x 68 |
20000 դրամ (2007թ.) |
155 x 72 |
5000 դրամ (1995թ.) |
145 x 71 |
50000 դրամ (2001թ.) |
160 x 79 |
|
|
50000 դրամ (2007 թ.) |
160 x 79 |
|
|
100000 դրամ (2009թ.) |
160 x 72 |
|
|
Հավելված 2 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 24-ի թիվ 216-Ն որոշման |
Ենթահավելված 13
Հայաստանի Հանրապետության թղթադրամների արմատների փաթեթաթղթերի, կապոցների վրադիրների գույները և արմատների փաթեթաթղթերի չափերը
Դրամանիշերը ըստ անվանական արժեքների |
Վրադիրի և փաթեթաթղթի |
Լայնու-թյունը |
Երկարու-թյունը |
Մեկ գծի |
Գծերի |
10 դ |
դարչնագույն |
45 |
220 |
4 |
1 |
Հայաստանի Հանրապետության թղթադրամների կապոցների վրադիրների չափերը
Շրջանառության մեջ գտնվող թղթադրամներ |
Շրջանառությունից հետ կանչված թղթադրամներ | ||
Անվանական արժեքը |
Չափերը |
Անվանական արժեքը |
Չափերը |
500 դրամ (1999թ.) |
129 x 72 |
10 դրամ (1993թ.) |
125 x 62 |
1000 դրամ (1999թ.) |
136 x 72 |
25 դրամ (1993թ.) |
125 x 62 |
1000 դրամ (2001թ.) |
136 x 72 |
50 դրամ (1993թ.) |
125 x 62 |
5000 դրամ (1999թ.) |
143 x 72 |
50 դրամ (1998թ.) |
122 x 65 |
5000 դրամ (2003թ.) |
143 x 72 |
100 դրամ (1993թ.) |
135 x 65 |
10000 դրամ (2003թ.) |
150 X 72 |
100 դրամ (1998թ.) |
122 x 65 |
10000 դրամ (2006թ.) |
150 X 72 |
200 դրամ (1993թ.) |
135 x 65 |
10000 դրամ (2008թ.) |
150 X 72 |
500 դրամ (1993թ.) |
135 x 65 |
20000 դրամ (1999թ.) |
151 x 72 |
1000 դրամ (1994թ.) |
145 x 68 |
20000 դրամ (2007թ.) |
155 x 72 |
5000 դրամ (1995թ.) |
145 x 71 |
50000 դրամ (2001թ.) |
160 x 79 |
|
|
50000 դրամ (2007թ.) |
160 x 79 |
|
|
100000 դրամ (2009թ.) |
160 x 72 |
|
|
Հավելված 3 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 24-ի թիվ 216-Ն որոշման |
Ենթահավելված 14.1
________________________________________________
(կանխիկ դրամի փոխադրումը հանձնարարող կազմակերպության անվանումը)
Կազմման ամսաթիվ ——- ———————- 20—թ.
Արժեքների փոխադրման ամսաթիվ ——- ———————- 20—թ.
Արժեքների փոխադրման
ԿԱՐԳԱԳԻՐ N —— (հերթական համարը, տարվա սկզբից աճողական կարգով)
Տրվում է _________________________ը _______________________ից
(ինկասացիոն կազմակերպության անվանումը) |
(արժեքներն առաքողի անվանումը) |
դեպի ______________________________________________________
(արժեքները ստացողի անվանումը) (փոխադրվող արժեքի տեսակը և գումարը՝ թվերով և տառերով)
փոխադրելու համար:
Այդ թվում`
______________________________
(թղթադրամներն ըստ անվանական արժեքների)
______________________________
(մետաղադրամներն ըստ անվանական արժեքների)