«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 փետրվարի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 05010040
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հունվարի 2010 թ. |
թիվ 3-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 68-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» 127-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի ««Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ը հաստատելու մասին» թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ի 50-րդ կետի՝
1) 1-ին ենթակետը լրացնել «ժե» պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«ժե. բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման վերաբերյալ,»,
2) 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
3) կետը լրացնել 14.1-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«14.1) այլ անձանց կողմից թողարկողի արժեթղթերը հանձնելու առաջարկի իրականացումը,»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
Ա. Ջավադյան
2010 թ. հունվարի
ք. Երևան