ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հոկտեմբերի 2009 թվականի N 13-Նուղղ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի ԹԻՎ 12-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 10-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի հինգերորդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2009 թվականի օգոստոսի 10-ի ««Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 12-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. որոշման 1.3-րդ կետում ««4» թվով, 144-րդ կետի «2» թիվը՝ «6»-ով» բառերը փոխարինել ««5» թվով, 144-րդ կետի «2» թիվը՝ «5»-ով» բառերով.
2. որոշման 2-րդ կետում «2009 թվականի նոյեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2010 թվականի հունվարի 1-ից» բառերով։
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ |
Ա. Մկրտումյան |
2009 թ. հոկտեմբերի 9 ք. Երևան |