ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 ապրիլի 2009 թվականի N 345-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մարդասիրական օգնության չվերթներ իրականացնող օդանավերի թռիչք-վայրէջքի, օդանավակայանում օդանավերի կանգառի և մատուցված ծառայությունների, օդանավերի վերգետնյա, աերոնավիգացիոն, ավիաօդերևութաբանական տեղեկատվությամբ և խորհրդատվությամբ սպասարկման դիմաց 2008 թվականի չորրորդ եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով` ստորև նշված ընկերություններին վճարելու համար Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2009 թվականի առաջին եռամսյակում հատկացնել`
1) 71800 դրամ` «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական փակ բաժնիտիրական ընկերության համար.
2) 3596.34 եվրոյին համարժեք դրամ, որից`
ա. 1985.88 եվրոյին համարժեք դրամ` «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության համար,
բ. 1610.46 եվրոյին համարժեք դրամ` «Հայաերոնավիգացիա» փակ բաժնիտիրական ընկերության համար.
3) 4613.41 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից`
ա. 3400.41 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության համար,
բ. 1213 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` «Զվարթնոց հենդլինգ» փակ բաժնիտիրական ընկերության համար:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. ապրիլի 14 Երևան |
|