«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հուլիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10011356
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 հուլիսի 2011 թ. |
N 07-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի ԹԻՎ 123-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման փորձաքննության կարգը, պետական գրանցման հավաստագրի ձևն ու նկարագիրը, Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի նոր գրանցում չպահանջող փոփոխությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 123-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) հրամանի 1.1-րդ կետով հաստատված Հայաստանի Հանրապետությում դեղերի պետական գրանցման փորձաքննություն կարգի 2-րդ կետից հետո լրացնել նոր 2.1-րդ կետը հետևյալ բովանդակությամբ`
«2.1. 2013 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում դեղերի գրանցման նպատակով փաստաթղթերի փաթեթը անհրաժեշտ է ներկայացնել դեղերի գրանցման տեխնիկական պահանջների Միջազգային ներդաշնակեցման համաժողովի (ԱյՍիԷջ/ICH) կողմից ընդունված համընդհանուր տեխնիկական փաստաթղթի (ՍիԹիԴի/CTD) ձևաչափով:»,
2) հրամանի հավելված 1.1-ի 3-րդ, հավելված 1.2-ի 3-րդ և հավելված 1.4- ի 5-րդ կետերում «Հայաստանի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «, Վրաստանում» բառը,
3) հրամանի հավելված 1.1-ի 13-րդ կետից հանել «Վերջիններիս բացակայության դեպքում, Հայաստանի Հանրապետությունում և ԱՊՀ երկրներում արտադրողների համար՝ սուր թունայնության ուսումնասիրության տվյալները:» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ի. Աբգարյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար պարոն Ս. Քրմոյանին:
|
Հ. Քուշկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|