ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 մարտի 2011 թ. |
թիվ 175-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԼՈՐԻՍ ՔԱԼԱՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ԵՎ ««ՌՈՍԼԻՆ» ԱՐՎԵՍՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N 027 ԵՎ N 108 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2000Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 364-Մ, 2002 Թ. ՄԱՐՏԻ 25-Ի N 79-Մ, 2004 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 38-Ա/Ք, 2007 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 742-Ա/Ք ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, 32-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 64-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության եզրակացությունը`
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2000 թվականի հոկտեմբերի 30-ի N 364-Մ, 2002թ. մարտի 25-ի N 79-Մ հրամաններում «Լորիս Քալաշյանի անվան բաց համալսարանին» բառերը փոխարինել ««Հայբուսակ» համալսարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը» բառերով, 2004թ. հունվարի 26-ի ««Լորիս Քալաշյանի անվան հայկական բաց համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մագիստրոսի որակավորման աստիճանով երկամյա բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության թույլտվության մասին» N 38-Ա/Ք հրամանում` «Լորիս Քալաշյանի անվան հայկական բաց համալսարան» բառերը փոխարինել ««Հայբուսակ» համալսարան» բառերով և 2007թ. օգոստոսի 13-ի ««Ռոսլին» արվեստի ինստիտուտի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը` 0523-«Կիրառական զարդարվեստ և ժողովրդական արհեստներ» մասնագիտության մասով դադարեցնելու, 0521-«Դիզայն (գեղար)» մասնագիտույթան ուսման` 5 տարի տևողությունը 4-ով փոխարինել, ՀՀ կրթության և գիտության նախարարության 2001թ. սեպտեմբերի 20-ի N 412-Մ հրամանում փոփոխություն կատարելու և 2001 թ. սեպտեմբերի 20-ի N 412 հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին»N 742-Ա/Ք հրամանում ««Ռոսլին» արվեստի ինստիտուտի» բառերը փոխարինել ««Հայբուսակ» համալսարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության» բառերով:
2. Ուժը կորցրած ճանաչել բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով 2000 թվականի հոկտեմբերի 30-ին « Լորիս Քալաշյանի անվան հայկական բաց համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված գործունեության N 027 և 2007թ. օգոստոսի 13-ին «Ռոսլին» արվեստի ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված գործունեության N 108 լիցենզիաները:
3. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Մ. Մովսիսյանին`
1) ապահովել լիցենզիաների դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) «Լորիս Քալաշյանի անվան հայկական բաց համալսարան» և «Ռոսլին» արվեստի ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների N N 027, 108 լիցենզիաների բնօրինակները կցել ընկերությունների անհատական գործերին.
3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Նախարար` |
Ա. Աշոտյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|