«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 հուլիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11110262
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ
17 հուլիսի 2010 թ. |
N 433-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 Թ. ՄԱՅԻՍԻ 3-Ի N 220-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70 հոդվածի 5-րդ մասը՝
Հրամայում եմ՝
1. ՀՀ մշակույթի նախարարի 2010 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 220-Ն հրամանի հավելվածի`
1) 79-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «79. Նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանների համարակալված ձևաթղթերը պահպանվում են աշխատակազմում գույքի գրանցման և տեղաշարժման համար պատասխանատու ստորաբաժանումում, որոնք տրվում են ստորաբաժանման ղեկավարների պահանջի հիման վրա` անմիջապես` ստորագրությամբ, իսկ սպառվելու դեպքում ստորաբաժանման ղեկավարի կողմից պատասխանատու ստորաբաժանմանը ներկայացվում է տեղեկույթ օգտագործված ձևաթղթերի հերթական համարների վերաբերյալ, խոտանված բլանկների հետ միասին, որից հետո միայն տրվում են նոր ձևաթղթեր»:
2) 95-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «95. Նախարարի, նախարարի տեղակալի և աշխատակազմի ղեկավարի համարակալված ձևաթղթերը պահպանվում են աշխատակազմում գույքի գրանցման և տեղաշարժման համար պատասխանատու ստորաբաժանումում, որոնք տրվում են ստորաբաժանման ղեկավարների պահանջի հիման վրա` անմիջապես` ստորագրությամբ, իսկ սպառվելու դեպքում ստորաբաժանման ղեկավարի կողմից պատասխանատու ստորաբաժանմանը ներկայացվում է տեղեկույթ օգտագործված ձևաթղթերի հերթական համարների և ելից համարների վերաբերյալ, խոտանված բլանկների հետ միասին, որից հետո միայն տրվում են նոր ձևաթղթեր»:
3) 98-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «98. Կատարողը գրության թղթային առաքման ենթակա տարբերակը համեմատում է էլեկտրոնային ստորագրված տարբերակի հետ, որից հետո հանձնում է պատասխանատու ստորաբաժանման աշխատողին` ստորագրման ներկայացնելու և հասցեատիրոջն (տերերին) առաքումն ապահովելու համար»:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարության աշխատակազմի ղեկավար Ս. Ավետիսյանին:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար` |
Հ. Պողոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|