«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հունվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2003 թվականի N 25-Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի վեցերորդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. հունվարի 22 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 25-Ն որոշման |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Սույն իրավական ակտով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատության (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) ամբիոնների (կրթաճյուղերի) պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները:
2. Ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմն ընդգրկում է հետևյալ պաշտոնները՝ ուսումնական ասիստենտ, դասախոս, ավագ դասախոս, դոցենտ, պրոֆեսոր:
3. Ուսումնական հաստատության ամբիոնների (կրթաճյուղերի) պրոֆեսորադասախոսական անձնակազմի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, ով համապատասխանում է հետևյալ պահանջներից որևէ մեկին՝
ա) ուսումնական ասիստենտի պաշտոնի համար՝
ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացառությամբ՝ բակալավրի որակավորումից), բավարարում է ոստիկանության ծառայողի՝ ուսումնական ասիստենտի պաշտոնին նշանակվելու «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պայմանները.
բ) դասախոսի պաշտոնի համար՝
ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացառությամբ՝ բակալավրի որակավորումից) և առնվազն 2 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,
համապատասխան մասնագիտության գծով ավարտել է ասպիրանտուրան կամ հայցորդի կարգավիճակով հանձնել է որակավորման քննություններ,
ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացառությամբ՝ բակալավրի որակավորման), բավարարում է ոստիկանության ծառայողի՝ դասախոսի պաշտոնին նշանակվելու «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պայմանները.
գ) ավագ դասախոսի պաշտոնի համար՝
ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան և առնվազն մեկ տարվա ուսումնամեթոդական աշխատանքի ստաժ,
ուսումնական հաստատությունում առնվազն 3 տարի աշխատել է որպես դասախոս և ունի գիտամեթոդական կամ ուսումնամեթոդական աշխատանքներ,
ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացառությամբ՝ բակալավրի որակավորման), բավարարում է ոստիկանության ծառայողի՝ ավագ դասախոսի պաշտոնին նշանակվելու «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պայմանները.
դ) դոցենտի պաշտոնի համար՝
ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան և առնվազն 4 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,
ուսումնական հաստատությունում առնվազն երեք տարի աշխատել է որպես ավագ դասախոս և ունի գիտամեթոդական կամ սումնամեթոդական աշխատանքներ,
ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացառությամբ՝ բակալավրի որակավորման), բավարարում է ոստիկանության ծառայողի՝ դոցենտի պաշտոնին նշանակվելու «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պայմանները.
ե) պրոֆեսորի պաշտոնի համար՝
ունի դոկտորի գիտական աստիճան և առնվազն 4 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,
ունի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և առնվազն 6 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ, որից առնվազն 4 տարին՝ դոցենտի պաշտոնում,
ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացառությամբ՝ բակալավրի որակավորման), բավարարում է ոստիկանության ծառայողի՝ պրոֆեսորի պաշտոնին նշանակվելու «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պայմանները:
4. Ոստիկանության ուսումնական հաստատության գիտխորհուրդը կարող է հիմնել ու վաստակաշատ պրոֆեսորներին սահմանված կարգով շնորհել պատվավոր պրոֆեսորի տիտղոս՝ ներդրած գիտամանկավարժական ավանդի և ոստիկանության ուսումնական հաստատությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար: Պատվավոր պրոֆեսորի տիտղոսը կարող է շնորհվել ուսումնական հաստատությունում գիտական գործունեություն իրականացնող ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա պետությունների գիտնականներին:
5. Ոստիկանությունում վարչական աշխատանքի անցած ուսումնական ասիստենտները, դասախոսները, ավագ դասախոսները, դոցենտները, պրոֆեսորները համատեղության կարգով կարող են մինչև 0.5 դրույքով պահպանել իրենց պաշտոնը և նույն դրույքի սահմաններում մասնակցել պրոֆեսորադասախոսական պաշտոնների նշանակման և առաջխաղացման գործընթացին՝ համաձայն սույն կարգի: Լիազորությունների ավարտից հետո նրանք ուսումնական հաստատությունում ապահովվում են իրենց գիտամանկավարժական համապատասխան պաշտոնով:
(Հավելվածը խմբ. 28.07.05 N 1151-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |