ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1997 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների սահմանման վերաբերյալ օրենքի ուժ ունեցող որոշում ընդունելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորելու մասին» որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի ու մաքսատուրքի միասնական հաստատագրված վճարներ և հաստատել դրանց հաշվարկման ու վճարման կարգը (կցվում է):
2. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաստատագրված վճարներ և հաստատել դրանց հաշվարկման ու վճարման կարգը (կցվում է):
3. Սույն որոշման կիրառման վերաբերյալ համապատասխան գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:
4. Սույն որոշման առաջին կետն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունիսի 27-ից, իսկ երկրորդ կետը` 1997 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ, ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՈՒ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի ու մաքսատուրքի միասնական հաստատագրված վճարների (այսուհետև` հաստատագրված վճար) չափը, դրանց հաշվարկման և վճարման կարգը:
2. Հաստատագրված վճար վճարող են հանդիսանում Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծող` իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, անհատ ձեռներեցներն ու ֆիզիկական անձինք:
3. Ֆիզիկական անձանց կողմից ծխախոտի արտադրանքի ներմուծման դեպքում հաստատագրված վճարը գանձվում է 50 տուփը գերազանցող մասի համար:
4. Հաստատագրված վճարի չափը կախված չէ ծխախոտի արտադրանքի մաքսային արժեքից և վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
5. Հաստատագրված վճարի չափը ծխախոտի արտադրանքի յուրաքանչյուր 1000 հատի համար սահմանվում է`
Ապրանքի ծածկագիրն |
Ապրանքի անվանումը |
Հաստատագրված վճարի |
2402 10 001 |
սիգարներ սիգարելաներ սիգարետներ ֆիլտրով սիգարետներ առանց ֆիլտրի |
700 3,5 2,5 1,5 |
6. Հաստատագրված վճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, ներմուծման օրվանից 10-օրյա ժամկետում:
7. Հաստատագրված վճարը վճարվում է հայկական դրամով և (կամ) արտարժույթով: Արտարժույթով վճարվող գումարները վերահաշվարկվում են հայկական դրամով` ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արժութային փոխարժեքից:
8. Հաստատագրված վճարի ընդհանուր գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 15 տոկոս, իսկ մաքսատուրքի հաշվարկային մեծությունը` 8,5 տոկոս:
9. Հաստատագրված վճար վճարողները ծխախոտի արտադրանքի ներմուծման մասով վարում են առանձնացված հաշվապահական հաշվառում: Հաստատագրված վճար վճարողները գործունեության այդ մասով հաշվարկում և վճարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ հարկեր, ինչպես նաև գործունեության այլ տեսակների համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը, տուրքերը, այլ պարտադիր վճարներ:
10. Հաստատագրված վճար վճարողների համար ծխախոտի արտադրանքի ներմուծման մասով կասեցվում են ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և մաքսատուրքի գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունները:
11. Սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մարմինները:
12. Սույն կարգի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաստատագրված վճարների (այսուհետև` հաստատագրված վճար) չափը, դրանց հաշվարկման ու վճարման կարգը:
2. Սույն կարգի գործողությունը չի տարածվում ծխախոտի արտադրանք արտադրող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող ծխախոտի արտադրանքի վրա:
3. Հաստատագրված վճար վճարող են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող-իրացնող իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, անհատ ձեռներեցները և ֆիզիկական անձինք:
4. Հաստատագրված վճարի չափը կախված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
5. Հաստատագրված վճարների չափը ծխախոտի արտադրանքի յուրաքանչյուր 1000 հատի համար սահմանվում է`
ա) ֆիլտրով սիգարետների համար` 1200 դրամ,
բ) առանց ֆիլտրի սիգարետների համար` 700 դրամ:
6. Հաստատագրված վճարը վճարվում է ամսվա արդյունքներով, մինչև հաջորդ ամսվա 25-ը:
7. Հաստատագրված վճարի ընդհանուր գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 20 տոկոս:
8. Հաստատագրված վճար վճարողները ծխախոտի արտադրանքի իրացման մասով վարում են առանձնացված հաշվապահական հաշվառում: Հաստատագրված վճար վճարողները գործունեության այդ մասով հաշվարկում և վճարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ հարկեր, ինչպես նաև գործունեության այլ տեսակների համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը, տուրքերը, այլ պարտադիր վճարներ:
9. Սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինները:
10. Սույն կարգի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: