«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 նոյեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11509388
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
21 հոկտեմբերի 2009 թ. |
N 136-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 153-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 1821-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության 12-րդ կետի «ա» ենթակետի պահանջներով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 18-ի «Սոցիալական աջակցության խորհրդի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 153-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) Հրամանի հավելվածի`
ա. 1-ին կետի 2-րդ պարբերությունը «համայնքի» բառից հետո լրացնել «(Երևանի __________ վարչական շրջանի») բառերով, «գործակալությանը» բառը փոխարինել «բաժնի» բառով,
բ. 3-րդ կետում «(Երևանի քաղաքապետը, այսուհետ` մարզպետ)» բառերը փոխարինել «, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետը (այսուհետ` մարզպետ)» բառերով,
գ. 9-րդ կետի «ա)» ենթակետի «համապատասխան որոշումներ կայացնում» բառերը փոխարինել «կողմնորոշում» բառով, իսկ «տրամադրելու վերաբերյալ» բառերը` «ստանալու հարցում» բառերով,
դ. 9-րդ կետի «բ)» ենթակետից հանել «խորհուրդը» բառը, «ուժերով)» բառը փոխարինել «) ուժերով» բառով, իսկ 4)-րդ պարբերության «միջքաղաքային հեռախոսակապի համար» բառերը փոխարինել «հեռախոսակապի» բառով,
ե. 9-րդ կետի «բ)» ենթակետի 5)-րդ պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«5) ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող կամ նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունների հիման վրա ավելի վճարված գումարների` ընտանիքի (քաղաքացու) հետ գրավոր համաձայնությամբ ժամանակացույցով վերադարձնելու կամ ընտանիքի (քաղաքացու) կողմից այդ ընտանիքի պարտքը մարած համարելու մասին` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող կամ նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունների հիման վրա ավելի վճարված գումարների վերադարձման սոցիալական աջակցության խորհրդի առաջարկության մասին որոշում ընդունելու և ընտանիքի (քաղաքացու) հետ գրավոր ժամանակացույց կազմելու կարգը հաստատելու մասին» N 723-Ն որոշման հավելվածի 2-րդ, 3- րդ, 4- րդ, 9- րդ, 10- րդ, 11- րդ, 12- րդ, 13- րդ, 14- րդ և 15- րդ կետերով.»,
է. «բ)» ենթակետը լրացնել նոր «6)»-րդ պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.
«6) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով ընտանիքի երեխաների խնամքը, դաստիարակությունը երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում կազմակերպելու մասին.»,
ը. 10-րդ կետի «(Երևանի քաղաքապետարանի)» բառերը փոխարինել «, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի (իր համաձայնությամբ)» բառերով, «համայնքի» բառից հետո լրացնել «(Երևանի վարչական շրջանի)» բառերը, «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության», իսկ «հիմնադրամի» բառը` «ծառայության» բառով,
թ. 11-րդ կետի «(Երևանի քաղաքապետարանի)» բառերը փոխարինել «, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի» բառերով, իսկ «համայնքի» բառերից հետո լրացնել «(Երևանի վարչական շրջանի)» բառերով,
ժ. 13-րդ կետը «մարզպետարանը» բառից հետո լրացնել «(Երևանի քաղաքապետարանը)» բառերով,
ժա. 15-րդ կետը «անգամ» բառից հետո լրացնել «` մինչև տվյալ տարվա ապրիլի 1‑ը» բառերով,
ժբ. լրացնել նոր 15.1 կետով հետևյալ բովանդակությամբ.
«15.1 Խորհրդի կազմն ավելի վաղ ժամկետում կարող է վերանայվել Խորհրդի նախագահի պատշաճ հիմնավորված պահանջի դեպքում:»,
ժբ. 20-րդ կետը «ընտրվում է» բառերից հետո լրացնել «Խորհրդի կազմը հաստատվելուց հետո հրավիրված» բառերով,
ժգ. լրացնել նոր 20.1 կետ հետևյալ բովանդակությամբ.
«20.1. Խորհրդի անհատական կազմը հաստատվելուց հետո Խորհրդի առաջին նիստը հրավիրում է գործակալության պետը:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գ. Պետրոսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|