«Գրանցված է»
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
29 դեկտեմբերի 2008 թ. 
Պետական գրանցման թիվ 05008407
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
| 
 16 դեկտեմբերի 2008 թ.  | 
թիվ 357-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ` ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 5/04-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 182-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերը և 207-րդ հոդվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կենտրոնական դեպոզիտարիայի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/04-ը՝ համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը հաստատելու մասին» թիվ 713-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 111-րդ գլխի 111.3-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| 
 ՀՀ կենտրոնական  | 
Ա. Ջավադյան | 
|   2008 թ. դեկտեմբերի 23  | 
| 
 Հավելված  | 
«ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ` ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 5/04
Բ Ա Ժ Ի Ն I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի (այսուհետ՝ Կենտրոնական դեպոզիտարիա) կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգն ու ժամկետները, Կենտրոնական դեպոզիտարիայից Կենտրոնական դեպոզիտարիայի, հաշվարկային համակարգի անդամների և (կամ) նրանց գործունեության վերաբերյալ լրացուցիչ տեղեկանք, բացատրություն և (կամ) այլ փաստաթղթեր պահանջելու կարգը:
2. Սույն կանոնակարգով սահմանված հաշվետվություններում գումարները արտահայտվում են Հայաստանի Հանրապետության դրամով՝ մեկ դրամի ճշտությամբ, եթե սույն կանոնակարգով այլ կարգ սահմանված չէ:
(2-րդ կետը լրաց. 06.11.12 թիվ 300-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
1) «Ամսաթիվ»՝ ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը (01/01/2008 թ.):
2) «Հաշվետու տարի»՝ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը: Կենտրոնական դեպոզիտարիայի համար առաջին հաշվետու տարի է համարվում Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության լիցենզիա ստանալու օրվանից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը:
3) «Հաշվետու եռամսյակ»՝ օրացուցային տարվա սկզբից երեք ամիս պարբերականությամբ հաշվարկվող ժամանակաշրջան: Կենտրոնական դեպոզիտարիայի համար առաջին հաշվետու եռամսյակ է համարվում Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության լիցենզիա ստանալու օրվանից մինչև տվյալ եռամսյակի վերջն ընկած ժամանակաշրջանը:
4) «Հաշվետու ամիս»՝ օրացուցային տարվա սկզբից մեկ ամիս պարբերականությամբ հաշվարկվող ժամանակաշրջան: Կենտրոնական դեպոզիտարիայի համար առաջին հաշվետու ամիս է համարվում Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության լիցենզիա ստանալու օրվանից մինչև տվյալ ամսվա վերջն ընկած ժամանակաշրջանը:
5) «Հաշվետու օր»՝ յուրաքանչյուր օր, որի ընթացքում Կենտրոնական դեպոզիտարիան իրականացրել է գործունեություն:
6) «Հաշվետու ժամանակաշրջան»՝ հաշվետու օր, հաշվետու ամիս, հաշվետու եռամսյակ կամ հաշվետու տարի:
7) «Պետական արժեթղթեր» Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր:
4. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, ինչպես նաև Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններում կիրառվող նշանակությունը:
Բ Ա Ժ Ի Ն II
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ: ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Կենտրոնական դեպոզիտարիան Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ հաշետվությունները՝ նշված պարբերականությամբ.
| 
 Հաշվե-  | 
 Հաշվետվության անվանումը  | 
 Ներկայացման հաճախականությունը  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
| 
 1.  | 
 Հաշվապահական հաշվեկշիռ  | 
 եռամսյակային տարեկան  | 
| 
 2.  | 
 Հաշվետվություն ֆինանսական արդյունքների մասին  | 
 եռամսյակային տարեկան  | 
| 
 3.  | 
 Հաշվետվություն սեփական կապիտալում փոփոխությունների մասին  | 
 եռամսյակային տարեկան  | 
| 
 4.  | 
 Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին  | 
 եռամսյակային տարեկան  | 
| 
 5.  | 
 Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ  | 
 եռամսյակային տարեկան  | 
| 
 6.  | 
 Հաշվետվություն կարգավորվող շուկայում արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում փոխադարձ պահանջների և պարտավորությունների վերաբերյալ  | 
 օրական  | 
| 
 7.  | 
 Հաշվետվություն կարգավորվող շուկայից դուրս կնքված գործարքների արդյունքում ռեեստրում գրառումներ կատարելու վերաբերյալ  | 
 օրական  | 
| 
 8.  | 
 Հաշվետվություն հաշվարկային համակարգին անդամակցության տրամադրման և (կամ) անդամակցությունից զրկման վերաբերյալ  | 
 յուրաքանչյուր փոփոխության դեպքում  | 
| 
 9.  | 
 Հաշվետվություն հաշվարկային համակարգին անդամակցության կասեցման և (կամ) անդամակցության կասեցման դադարեցման վերաբերյալ  | 
 յուրաքանչյուր փոփոխության դեպքում  | 
| 
 10.  | 
 Հաշվետվություն Կենտրոնական դեպոզիտարիայում ռեեստր վարող թողարկողների արժեթղթերի փոխարկման վերաբերյալ  | 
 ամսական  | 
| 
 11.  | 
 Նվիրատվության և ժառանգության արդյունքում արժեթղթերի փոխանցման վերաբերյալ  | 
 եռամսյակային  | 
| 
 12.  | 
 Հաշվետվություն թողարկողների արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման վերաբերյալ  | 
 եռամսյակային  | 
| 
 13.  | 
 Հաշվետվություն արժեթղթերի հաշիվների վերաբերյալ  | 
 տարեկան  | 
| 
 14.  | 
(կետն ուժը կորցրել է 06.11.12 թիվ 300-Ն) | 
 
  | 
(5-րդ կետը լրաց. 08.09.09 թիվ 269-Ն, փոփ. 06.11.12 թիվ 300-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
6. Սույն կանոնակարգի 5-րդ կետով սահմանված հաշվետվությունները և այլ փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով` Կենտրոնական բանկի կողմից ուղարկված պաշտպանված օրինակելի նմուշին (ֆայլին) համապատասխան, որոնց ձևերը սահմանված են սույն կանոնակարգի ՀԱՎԵԼՎԱԾ 1 - ՀԱՎԵԼՎԱԾ 9-ով: Սի-Բի-Էյ-նեթ համակարգին միացված չլինելու դեպքում հաշվետվության էլեկտրոնային տարբերակը Կենտրոնական բանկ է ներկայացվում ինտերնետով` հաշվետվությունների ընդունման համակարգով: Այդ համակարգերի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կամ էլեկտրոնային այլ կրիչներով՝ կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն:
7. Հաշվետվությունների անվանումները պետք է կոդավորվեն:
8. Հաշվետվության անվանման կոդն ունի հետևյալ կառուցվածքը.
| Կենտրոնական դեպոզիտարիայի կոդը  | 
գծիկ | հաշվետվության համարը  | 
կետ | հապավումը | 
| 
 è  | 
 è  | 
 è  | 
 è  | 
 è  | 
| XXXXX | - | XX | . | Xls | 
ընդ որում, «Հաշվետվության համարը» սյունակում լրացվում է տվյալ հաշվետվության 4-րդ կետով սահմանված «Հաշվետվության թիվը» (Թիվ 1. հաշվետվության լրացման դեպքում սույն սյունակում լրացվում է 01, Թիվ 2-ի դեպքում` 02 և այլն): Կոդավորման նշված կարգի պահպանումը պարտադիր է:
9. Հաշվետվությունների ֆայլերը պետք է պարունակեն թվային հավաստագիր (բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվետվությունները ներկայացվում են Սի-Բի-Էյ-նեթ համակարգով):
10. Օրական հաշվետվությունները ներկայացվում են մինչև հաշվետու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ժամը 12:00-ը, որում ներառվում են հաշվետվության ներկայացման օրվան նախորդող հաշվետու օրվա ավարտի դրությամբ առկա տվյալները: Ընդ որում, եթե օրական հաշվետվություններում ներառվող տեղեկություններում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ապա հաշվետվությունները ներկայացվում են դատարկ` միայն նշելով Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը և հաշվետվության ներկայացման ամսաթիվը:
11. Ամսական և եռամսյակային հաշվետվությունները ներկայացվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 7-րդ աշխատանքային օրը (ներառյալ):
12. Աուդիտի եզրակացությամբ հաստատված տարեկան հաշվետվությունները ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո 4-ամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հրապարակումից 5 օր հետո:(նախադասությունն հանվել է 06.11.12 թիվ 300-Ն)
(12-րդ կետը լրաց. 08.09.09 թիվ 269-Ն, փոփ. 06.11.12 թիվ 300-Ն)
13. Թիվ 8 և 9 հաշվետվությունները ներկայացվում են մինչև յուրաքանչյուր փոփոխությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը:
14. Եթե հաշվետվության ներկայացման ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա հաշվետվության ներկայացման ժամկետի ավարտի օր է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:
15. Սույն կանոնակարգով սահմանված ժամկետներից հետո ներկայացվող, սույն կանոնակարգով սահմանված ճշգրտված հաշվետվությունները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով՝ սույն կանոնակարգի 6-րդ կետի համաձայն, ընդ որում, մի քանի ճշգրտված տարբերակների ներկայացման դեպքում հավաստի է համարվում ներկայացված վերջին տարբերակը:
16. Հաշվետվության էլեկտրոնային տարբերակը պետք է հնարավոր լինի ընթերցել էլեկտրոնային ֆորմատով, չպետք է լրացվի «յունիկոդ»-ով, երկու լրացված ամբողջական տողերի (ոչ յուրաքանչյուր սյունակի երկու լրացված տողերի) միջև դատարկ տողեր չպետք է լինեն, և այն պետք է զերծ լինի ծրագրային կամ այլ տեխնիկական թերությունից: Սույն կետի պահանջը չի գործում Կենտրոնական դեպոզիտարիայի վրա, եթե հաշվետվության էլեկտրոնային տարբերակի ծրագրային կամ այլ տեխնիկական թերությունն առկա է Կենտրոնական բանկի կողմից տրամադրված ֆայլերում:
17. Հաշվետվությունները լրացվում են միայն հայերեն տառերով (տառատեսակ՝ Թայմզ Արմենիան): Բացառություն են կազմում բանկերի Սվիֆտ կոդերը, Տելեքս համարները, արժեթղթերի տարբերակիչ ծածկագրերը և կոդերը:
18. Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում պարունակվող տեղեկությունները պետք է լինեն արժանահավատ և ամբողջական:
Գ Լ ՈՒ Խ 3
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻՑ ՏԵՂԵԿԱՆՔ, ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԿԱՐԳԸ
19. Կենտրոնական բանկն իրավունք ունի Կենտրոնական դեպոզիտարիայից, նրա պաշտոնատար անձանցից ծանուցմամբ պահանջել Կենտրոնական դեպոզիտարիայի, հաշվարկային համակարգի անդամների և (կամ) նրանց գործունեության վերաբերյալ լրացուցիչ տեղեկանք, բացատրություն և (կամ) այլ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավասություններն իրականացնելու համար:
20. Կենտրոնական դեպոզիտարիային ծանուցում կարող է տրվել թղթային եղանակով, հեռախոսագրի, Կենտրոնական բանկի պաշտոնական էլեկտրոնային փոստի, Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով կամ կապի՝ սահմանված այլ պահուստային միջոցներով, ընդ որում, ծանուցման փաստաթուղթը ստորագրվում է Կենտրոնական բանկի` Կենտրոնական դեպոզիտարիայի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի կողմից:
21. Կենտրոնական դեպոզիտարիան կամ նրա պաշտոնատար անձը պարտավոր է պահանջվող լրացուցիչ տեղեկանքը, բացատրությունը և (կամ) փաստաթուղթը Կենտրոնական բանկ ներկայացնել սույն կանոնակարգի 20-րդ կետում նշված ծանուցումը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում:
22. Կենտրոնական դեպոզիտարիան պահանջվող լրացուցիչ տեղեկանքը, բացատրությունը և (կամ) փաստաթուղթը ներկայացնում է թղթային եղանակով կամ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Սի-Բի-Էյ-նեթ համակարգին միացված չլինելու դեպքում դրանք ներկայացվում են ինտերնետով` հաշվետվությունների ընդունման համակարգով: Այդ համակարգերի խափանման դեպքում պահանջվող լրացուցիչ տեղեկանքը, բացատրությունը և (կամ) փաստաթուղթը ներկայացվում է մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով՝ կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն:
23. Կենտրոնական դեպոզիտարիայի լիազոր ներկայացուցիչը կարող է հրավիրվել Կենտրոնական բանկի` Կենտրոնական դեպոզիտարիայի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանում՝ հաշվետվությունների և սույն գլխով պահանջվող լրացուցիչ տեղեկանքի, բացատրության և (կամ) փաստաթղթի վերաբերյալ պարզաբանումներ ու մեկնաբանումներ տալու համար:
Բ Ա Ժ Ի Ն III
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Գ Լ ՈՒ Խ 4
ԹԻՎ 1-ԹԻՎ 5 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
24. Թիվ 1 - ԹԻՎ 5 հաշվետվությունները լրացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 12-ի «Կազմակերպությունների տարեկան (ամբողջական փաթեթով միջանկյալ) ֆինանսական հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 465 հրամանով սահմանված կարգով՝ հազար դրամներով, առանց տասնորդական միավորների: Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունների Թիվ 5 հաշվետվության ձևի 5.3.4 կետի («Ֆինանսական արդյունքների հաշվետվությանը կից ծանոթագրություններ») «Ֆինանսական արդյունքների հաշվետվությանը կից ծանոթագրությունների այլ բացահայտումներ» բաժնում պետք է ներառվեն սույն կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Աղյուսակ 23-ով պահանջվող տեղեկությունները:
Գ Լ ՈՒ Խ 5
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 6 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
25. Թիվ 6 հաշվետվությունում լրացվում են կարգավորվող շուկայում բաժնային և (կամ) ոչ բաժնային արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում շուկայի մասնակիցների (անդամների)` արժեթղթերի և դրամական միջոցների փոխադարձ պահանջների և պարտավորությունների վերաբերյալ տեղեկությունները` ամբողջ հաշվետու ժամանակաշրջանի համար (հաշվետու օրվա): Ընդ որում, սույն հաշվետվությունում դրամական միջոցների փոխադարձ պահանջների և պարտավորությունների մեծությունները լրացվում են այն արժույթով (Հայաստանի Հանրապետության դրամով, դոլարով և այլն), որով կնքվել են գործարքները:
(25-րդ կետը լրաց. 06.11.12 թիվ 300-Ն)
26. Սույն հաշվետվությունում հաշվարկային համակարգի անդամի հաճախորդներին պատկանող արժեթղթերի և դրամական միջոցների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են ամփոփ, այլ ոչ թե յուրաքանչյուր հաճախորդի համար առանձին:
27. Թիվ 6 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.
1) «Հաշվետու օր» մասում լրացվում է փոխադարձ պահանջների և պարտավորությունների որոշման ամսաթիվը:
2) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթի կոդը, մասնավորապես, ՀՀ-ում թողարկված ոչ պետական արժեթղթերի դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շնորհված արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը: Օտարերկրյա արժեթղթերի դեպքում նշվում է օտարերկրյա իրավասու մարմնի կողմից արժեթղթին շնորհված տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում):
3) «Առևտրային նստաշրջանի սկզբում արժեթղթերի քանակը» սյունակում լրացվում է մինչև առևտրային նստաշրջանը դեպոնացված արժեթղթերի քանակը` հատերով:
4) «Առևտրային նստաշրջանի վերջում արժեթղթերի քանակը» սյունակում լրացվում է առևտրային նստաշրջանից հետո մնացած արժեթղթերի քանակը` հատերով:
5) «Առաքման կամ ստացման ենթակա արժեթղթերի քանակը» սյունակում լրացվում է առևտրային նստաշրջանի վերջում և սկզբում առկա արժեթղթերի քանակների տարբերությունը` հատերով:
6) «Դրամական միջոցները առևտրային նստաշրջանի սկզբում» սյունակում լրացվում է մինչև առևտրային նստաշրջանը դեպոնացված դրամական միջոցների գումարը:
7) «Դրամական միջոցների մնացորդը առևտրային նստաշրջանի վերջում» սյունակում լրացվում է առևտրային նստաշրջանից հետո մնացած դրամական միջոցների գումարը:
8) «Վճարման կամ ստացման ենթակա դրամական միջոցները» սյունակում լրացվում է առևտրային նստաշրջանի վերջում և սկզբում առկա դրամական միջոցների գումարների տարբերությունը:
9) «Արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISՕ կոդը, որով արտահայտված են մինչև առևտրային նստաշրջանը դեպոնացված, առևտրային նստաշրջանից հետո մնացած դրամական միջոցները և (կամ) վճարման կամ ստացման ենթակա դրամական միջոցները:
(27-րդ կետը լրաց. 06.11.12 թիվ 300-Ն)
Գ Լ ՈՒ Խ 6
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 7 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
28. Թիվ 7 հաշվետվությունում լրացվում են կարգավորվող շուկայից դուրս կնքված գործարքների արդյունքում ռեեստրում գրառումներ կատարելու վերաբերյալ տեղեկությունները` ամբողջ հաշվետու ժամանակաշրջանի (հաշվետու օրվա) համար: Ընդ որում, սույն հաշվետվությունը լրացվում է այն արժույթով (Հայաստանի Հանրապետության դրամով, դոլարով և այլն), որով կնքվել են գործարքները:
(28-րդ կետը լրաց. 06.11.12 թիվ 300-Ն)
29. Թիվ 7 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.
1) «Հաշվետու օր» մասում լրացվում է ռեեստրում գրառումներ կատարելու ամսաթիվը:
2) «Փոխանցման հանձնարարագրի տարբերակիչ համարը» սյունակում լրացվում է փոխանցման հանձնարարագրի հերթական տարբերակիչ համարը:
3) «Արժեթղթերի փոխանցման հիմքը» սյունակում լրացվում է «առուվաճառք», «ռեպո գործարքի կնքում» կամ «ռեպո գործարքի մարում»:
4) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթի կոդը, մասնավորապես, ՀՀ-ում թողարկված ոչ պետական արժեթղթերի դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շնորհված արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը: Օտարերկրյա արժեթղթերի դեպքում նշվում է օտարերկրյա իրավասու մարմնի կողմից արժեթղթին շնորհված տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում):
5) «Միավոր արժեթղթի գինը» սյունակում լրացվում է մեկ արժեթղթի առքի (վաճառքի) գինը:
6) «Արժեթղթերի քանակը» սյունակում լրացվում է տվյալ գործարքի արդյունքում փոխանցվող արժեթղթերի քանակը` հատերով:
7) «Ընդհանուր գումարը» հաշվարկվում է որպես միավոր արժեթղթի գնի և արժեթղթերի քանակի արտադրյալ:
8) «Արժեթղթի դասը» սյունակում նշվում է «բաժնային» կամ «ոչ բաժնային»:
9) «Կարգավիճակը» ենթասյունակում լրացվում է «սեփականատեր», «անվանատեր» կամ «համասեփականատեր»:
10) «Ռեզիդենտությունը» սյունակում նշվում է «ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ»:
11) «Արժույթի ISՕ կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISՕ կոդը, որով կնքվել է գործարքը:
(29-րդ կետը լրաց. 06.11.12 թիվ 300-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 8 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
30. Թիվ 8 հաշվետվությունում լրացվում են հաշվարկային համակարգին անդամակցության տրամադրման և (կամ) անդամակցությունից զրկման վերաբերյալ տեղեկությունները հաշվարկային համակարգին անդամակցության տրամադրման և (կամ) անդամակցությունից զրկման դեպքում: Սույն հաշվետվության իմաստով հաշվարկային համակարգին անդամակցության տրամադրման և (կամ) անդամակցությունից զրկման պահ է համարվում անդամին հաշվարկային համակարգին անդամակցության տրամադրման և (կամ) անդամակցությունից զրկման ուժի մեջ մտնելու պահը: Սույն հաշվետվական ձևի համաձայն հաշվարկային համակարգի անդամի` հաշվարկային համակարգին անդամակցությունից զրկումը ընդգրկում է հաշվարկային համակարգին անդամակցության կամավոր, հարկադիր և ինքնաբերաբար դադարեցումները:
31. Թիվ 8 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.
1) «Անդամին շնորհված առևտրային ծածկագիրը» սյունակում նշվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններին համապատասխան անդամին շնորհված առևտրային ծածկագիրը:
2) «Հաշվարկային համակարգին անդամակցության տրամադրման ամսաթիվը» սյունակում լրացվում է տվյալ անդամին հաշվարկային համակարգին անդամակցության տրամադրման փաստացի ուժի մեջ մտնելու ամսաթիվը:
3) «Հաշվարկային համակարգին անդամակցությունից զրկման ամսաթիվը» սյունակում լրացվում է տվյալ անդամին հաշվարկային համակարգին անդամակցությունից զրկման ուժի մեջ մտնելու ամսաթիվը:
4) «Հաշվարկային համակարգի անդամին անդամակցությունից զրկման իրավական հիմքերը» սյունակում լրացվում են արժեթղթերի շուկան կարգավորող օրենքների և (կամ) այլ իրավական ակտի համապատասխան դրույթները, որոնց հիման վրա հաշվարկային համակարգի անդամը զրկվել է անդամակցությունից (համապատասխան օրենքի կամ այլ իրավական ակտի անվանումը, ինչպես նաև համապատասխան հոդվածը (գլուխը), մասը (կետը), կետը (ենթակետը), պարբերությունը)՝ կախված իրավական ակտի համարակալման կառուցվածքից:
Գ Լ ՈՒ Խ 8
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 9 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
32. Թիվ 9 հաշվետվությունում լրացվում են հաշվարկային համակարգին անդամակցության կասեցման և (կամ) անդամակցության կասեցման դադարեցման վերաբերյալ տեղեկությունները անդամակցության կասեցման և (կամ) անդամակցության կասեցման դադարեցման դեպքում: Սույն հաշվետվության իմաստով հաշվարկային համակարգին անդամակցության կասեցման և (կամ) անդամակցության կասեցման դադարեցման պահ է համարվում անդամի` հաշվարկային համակարգին անդամակցության կասեցման և (կամ) անդամակցության կասեցման դադարեցման ուժի մեջ մտնելու պահը:
33. Թիվ 9 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.
1) «Անդամակցության կասեցման ժամկետը» սյունակում նշվում են հաշվարկային համակարգի անդամի հաշվարկային համակարգին անդամակցության կասեցման սկիզբը և ավարտը, մասնավորապես, սկիզբը ենթասյունակում նշվում է, օրինակ, 01/01/2008 թ., իսկ ավարտը սյունակում` 01/02/2008 թ.: Եթե կասեցման վերջնաժամկետը (ավարտը) հայտնի չէ, ապա ավարտը ենթասյունակը չի լրացվում:
2) «Հաշվարկային համակարգի անդամի անդամակցության կասեցման իրավական հիմքերը» սյունակում լրացվում են արժեթղթերի շուկան կարգավորող օրենքների (կամ) այլ իրավական ակտի համապատասխան դրույթները, որոնց հիման վրա հաշվարկային համակարգի անդամի անդամակցությունը կասեցվել է (համապատասխան օրենքի (այլ իրավական ակտի) անվանումը, ինչպես նաև համապատասխան հոդվածը (գլուխը), մասը (կետը), կետը (ենթակետը), պարբերությունը):
3) «Հաշվարկային համակարգի անդամի անդամակցության կասեցման դադարեցման իրավական հիմքերը» սյունակում լրացվում են արժեթղթերի շուկան կարգավորող օրենքների և (կամ) այլ իրավական ակտի համապատասխան դրույթները, որոնց հիման վրա հաշվարկային համակարգի անդամի անդամակցության կասեցումը դադարեցվել է (համապատասխան օրենքի կամ այլ իրավական ակտի անվանումը, ինչպես նաև համապատասխան հոդվածը (գլուխը), մասը (կետը), կետը (ենթակետը), պարբերությունը)` կախված իրավական ակտի համարակալման կառուցվածքից:
Գ Լ ՈՒ Խ 9
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅՈՒՄ ՌԵԵՍՏՐ ՎԱՐՈՂ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՓՈԽԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 10 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
34. Թիվ 10 հաշվետվությունում լրացվում են այն թողարկողների արժեթղթերի փոխարկման վերաբերյալ տեղեկությունները, որոնց ռեեստրը վարում է Կենտրոնական դեպոզիտարիան: Սույն հաշվետվության համաձայն տեղեկությունները լրացվում են ամբողջ հաշվետու ժամանակաշրջանի (հաշվետու ամսվա) համար:
35. Թիվ 10 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.
1) «Թողարկողի ֆիրմային անվանումը գտնվելու վայրը» սյունակում նշվում են թողարկողի ֆիրմային անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը): Սույն սյունակը լրացվում է արժեթղթի տարբերակիչ ծածկագրի բացակայության դեպքում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:
2) «Փոխարկում իրականացնելու համար որոշմամբ նախատեսված ժամկետը» սյունակում նշվում են փոխարկման որոշմամբ նախատեսված փոխարկման իրականացման սկիզբը և ավարտը, մասնավորապես, սկիզբը ենթասյունակում նշվում է, օրինակ, 01/01/2008 թ., իսկ ավարտը սյունակում` 01/02/2008 թ.:
3) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթի կոդը, մասնավորապես` ՀՀ-ում թողարկված ոչ պետական արժեթղթերի դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շնորհված արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը: Օտարերկրյա արժեթղթերի դեպքում նշվում է օտարերկրյա իրավասու մարմնի կողմից արժեթղթին շնորհված տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում):
4) «Արժեթղթի դասը» սյունակում նշվում է «բաժնային» կամ «ոչ բաժնային»: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի առկայության դեպքում սույն սյունակը չի լրացվում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:
5) «Արժեթղթի փոխարկման ձևը» սյունակում նշվում է «բաժանում», «կոնսոլիդացիա» կամ «փոխանակում»:
6) «Եթե արժեթղթերի փոխարկումը վերակազմակերպման արդյունք է, ապա վերակազմակերպման ձևը» սյունակում նշվում է «միաձուլում», «միացում», «բաժանում», «առանձնացում» կամ «վերակազմավորում»:
7) «Այն արժեթղթերի դասը (դասերը), որին (որոնց) փոխարկվում են տվյալ արժեթղթերը» սույն սյունակում նշվում է «բաժնային» կամ «ոչ բաժնային»:
8) «Արժեթղթերի փոխարկման սկզբունքը» սյունակում նշվում է տվյալ դասի արժեթղթերի փոխարկման բանաձևը կամ գործակիցը:
9) «Արժեթղթերի ընդհանուր քանակը» սյունակում նշվում է մինչև փոխարկումը և փոխարկումից հետո առկա արժեթղթերի քանակը (ըստ յուրաքանչյուր դասի)` հատերով:
Գ Լ ՈՒ Խ 10
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 11 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
36. Թիվ 11 հաշվետվությունում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում նվիրատվության և ժառանգության արդյունքում փոխանցված արժեթղթերի վերաբերյալ տեղեկությունները: Սույն հաշվետվության համաձայն տեղեկությունները լրացվում են ամբողջ հաշվետու ժամանակաշրջանի (հաշվետու եռամսյակի) համար: Ընդ որում, սույն հաշվետվությունում տվյալները լրացվում են այն արժույթով (Հայաստանի Հանրապետության դրամով, դոլարով և այլն), որով արտահայտված է փոխանցված արժեթղթի (արժեթղթերի) անվանական արժեքը:
(36-րդ կետը լրաց. 06.11.12 թիվ 300-Ն)
37. Թիվ 11 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.
1) «Փոխանցված արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթի կոդը, մասնավորապես` ՀՀ-ում թողարկված ոչ պետական արժեթղթերի դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շնորհված արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը: Օտարերկրյա արժեթղթերի դեպքում նշվում է օտարերկրյա իրավասու մարմնի կողմից արժեթղթին շնորհված տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում):
2) «Արժեթղթի դասը» սյունակում նշվում է «բաժնային» կամ «ոչ բաժնային»: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի առկայության դեպքում սույն սյունակը չի լրացվում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:
3) «Թողարկողի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը» սյունակում նշվում է թողարկողի ֆիրմային անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը): Սույն սյունակը լրացվում է արժեթղթի տարբերակիչ ծածկագրի բացակայության դեպքում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:
4) «Փոխանցված արժեթղթերի քանակը» սյունակում նշվում է նվիրատվության և (կամ) ժառանգության արդյունքում փոխանցված տվյալ արժեթղթերի ընդհանուր քանակը` հատերով:
5) «Փոխանցված արժեթղթերի ընդհանուր ծավալն անվանական արժեքով» սյունակում նշվում է նվիրատվության և (կամ) ժառանգության արդյունքում փոխանցված տվյալ արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը:
6) «Արժույթի ISՕ կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISO կոդը, որով արտահայտված է փոխանցված արժեթղթի (արժեթղթերի) անվանական արժեքը:
(37-րդ կետը լրաց. 06.11.12 թիվ 300-Ն)
Գ Լ ՈՒ Խ 11
ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ (ԱՆՎԱՆԱՏԵՐԵՐԻ) ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 12 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
38. Թիվ 12 հաշվետվությունում լրացվում են այն թողարկողների սեփականատերերի (անվանատերերի) վերաբերյալ տեղեկությունները, որոնց ռեեստրը վարում է Կենտրոնական դեպոզիտարիան: Սույն հաշվետվության համաձայն տեղեկությունները լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի (հաշվետու եռամսյակի) վերջի դրությամբ: Թիվ 12 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.
1) «Թողարկողի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը» սյունակում նշվում են թողարկողի ֆիրմային անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը): Սույն սյունակը լրացվում է արժեթղթի տարբերակիչ ծածկագրի բացակայության դեպքում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:
2) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթի կոդը, մասնավորապես, ՀՀ-ում թողարկված ոչ պետական արժեթղթերի դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շնորհված արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը: Օտարերկրյա արժեթղթերի դեպքում նշվում է օտարերկրյա իրավասու մարմնի կողմից արժեթղթին շնորհված տարբերակիչ ծածկագիրը (հայտնի լինելու դեպքում):
3) «Արժեթղթի դասը» սյունակում նշվում է «բաժնային» կամ «ոչ բաժնային»: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի առկայության դեպքում սույն սյունակը չի լրացվում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:
4) «Թողարկողի տվյալ դասի տեղաբաշխված արժեթղթերի քանակը» սյունակում նշվում է թողարկողի կողմից տվյալ դասի տեղաբաշխված արժեթղթերի քանակը` հատերով:
Գ Լ ՈՒ Խ 12
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 13 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
39. Թիվ 13 հաշվետվությունում լրացվում են ենթապահառուների անձնական և անվանատիրոջ հաշիվների և (կամ) արժեթղթերի ուղղակի սեփականատերերի անձնական հաշիվների վերաբերյալ ամփոփ տվյալները: Սույն հաշվետվության համաձայն տեղեկությունները լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի (հաշվետու ամսվա) վերջի դրությամբ: Ընդ որում, ենթապահառուների անձնական հաշիվների և արժեթղթերի ուղղակի սեփականատերերի անձնական հաշիվների վերաբերյալ տեղեկությունները լրացվում են Թիվ 13 հաշվետվության աղյուսակ 1-ում, իսկ ենթապահառուների անվանատիրոջ հաշիվների վերաբերյալ տեղեկությունները` Թիվ 13 հաշվետվության 2-րդ աղյուսակում:
40. Թիվ 13 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.
1) «Քանակը» սյունակում լրացվում է տվյալ ենթապահառուի անձնական և (կամ) իր հաճախորդներին սեփականության իրավունքով պատկանող և (կամ) արժեթղթերի ուղղակի սեփականատերերի արժեթղթերի քանակը (ըստ յուրաքանչյուր արժեթղթի դասի)` հատերով:
2) «Գրավադրման հիմքով արգելադրված արժեթղթերի քանակը» ենթասյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ գրավադրման հիմքով արգելադրված արժեթղթերի քանակը` հատերով (ըստ յուրաքանչյուր արժեթղթի դասի):
3) «Կալանված և (կամ) արգելանք դրված արժեթղթերի քանակը» ենթասյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ այն արժեթղթերի քանակը` հատերով (ըստ յուրաքանչյուր արժեթղթի դասի), որոնց վրա ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավասու մարմինների և (կամ) պաշտոնատար անձանց (քրեական հետապնդում իրականացնող մարմինների, դատարանի, հարկադիր կատարողի և այլնի) կողմից դրվել է կալանք և (կամ) արգելանք:
Գ Լ ՈՒ Խ 13
ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 14 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
(գլուխն ուժը կորցրել է 06.11.12 թիվ 300-Ն)
| 
 Հավելված 1 «Կենտրոնական դեպոզիտարիայի`  | 
Աղյուսակ 23
Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից մատուցվող ծառայություններից եկամուտ
| 
 (հազար դրամ)  | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
  | 
| 
 Հավելված 2 «Կենտրոնական դեպոզիտարիայի`  | 
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Թ Ի Վ 6
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(օրական)
Աղյուսակ 1
Հաճախորդների արժեթղթերով կամ դրամական միջոցներով կնքված գործարքներ
Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը __________________________
Հաշվետու օր ___________
| 
 N  | 
 Հաշվարկային համակարգի անդամի անվանումը  | 
 
  | 
 ԱՐԺԵԹՂԹԵՐ  | 
 ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ  | ||||||
| 
 Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը  | 
 Առևտրային նստաշրջանի սկզբում արժեթղթերի քանակը  | 
 Առևտրային նստաշրջանի վերջում արժեթղթերի քանակը  | 
 Առաքման կամ ստացման ենթակա արժեթղթերի քանակը  | 
 Դրամական միջոցները առևտրային նստաշրջանի սկզբում  | 
 Դրամական միջոցների մնացորդը առևտրային նստաշրջանի վերջում  | 
 Վճարման կամ ստացման ենթակա դրամական միջոցները  | 
 Արժույթի ISO կոդը  | |||
| 
 1  | 
 
  | 
 1  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 
  | 
 
  | 
 2  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 
  | 
 
  | 
 …  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 2  | 
 
  | 
 1  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 
  | 
 
  | 
 2  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 
  | 
 
  | 
 …  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր տնօրեն`  | 
 ________________________  | 
| 
 Գլխավոր հաշվապահ՝ 
 Կ.Տ.  | 
 ________________________  | 
Աղյուսակ 2
Սեփական արժեթղթերով կամ դրամական միջոցներով կնքված գործարքներ
Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը __________________________
Հաշվետու օր ___________
| 
 N  | 
 Հաշվարկային համակարգի անդամի անվանումը  | 
 
  | 
 ԱՐԺԵԹՂԹԵՐ  | 
 ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ  | ||||||
| 
 Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը  | 
 Առևտրային նստաշրջանի սկզբում արժեթղթերի քանակը  | 
 Առևտրային նստաշրջանի վերջում արժեթղթերի քանակը  | 
 Առաքման կամ ստացման ենթակա արժեթղթերի քանակը  | 
 Դրամական միջոցները առևտրային նստաշրջանի սկզբում  | 
 Դրամական միջոցների մնացորդը առևտրային նստաշրջանի վերջում  | 
 Վճարման կամ ստացման ենթակա դրամական միջոցները  | 
 Արժույթի ISO կոդը  | |||
| 
 1  | 
 
  | 
 1  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 2  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |||
| 
 …  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | ||||
| 
 2  | 
 
  | 
 1  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 2  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |||
| 
 …  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | ||||
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր տնօրեն`  | 
 ________________________  | 
| 
 Գլխավոր հաշվապահ՝ 
 Կ.Տ.  | 
 ________________________  | 
(հավելվածը լրաց. 06.11.12 թիվ 300-Ն)
| 
 Հավելված 3 «Կենտրոնական դեպոզիտարիայի`  | 
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Թ Ի Վ 7
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Աղյուսակ 1
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՐԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ
Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը __________________________
Հաշվետու օր ___________
| 
 N  | 
 Փոխանցման հանձնա-  | 
 Արժեթղթերի փոխանցման հանձնարա-  | 
 Արժե-  | 
 Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը  | 
 Միավոր արժեթղթի գինը  | 
Արժույթի ISO կոդը | 
 Արժե-  | 
 Ընդհա-  | 
 Արժեթղթերը ստացող անձը  | 
 Արժեթղթերը փոխանցող անձը  | ||||
| 
 Անունը, ազգանունը (անվանումը)  | 
 Կարգա-  | 
 Ռեզի-  | 
 Անունը, ազգանունը (անվանումը)  | 
 Կար-  | 
 Ռեզի-  | |||||||||
| 
 1  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 2  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 …  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր տնօրեն`  | 
 ________________________  | 
| 
 Գլխավոր հաշվապահ՝ 
 Կ.Տ.  | 
 ________________________  | 
Աղյուսակ 2
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՐԻՆ ՉԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ
Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը
Հաշվետու օր ___________
| 
 N  | 
 Փոխանցման հանձնարա-  | 
 Արժեթղթերի փոխանցման հանձնարա-  | 
 Արժե-  | 
 Արժե-  | 
 Թողարկողի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը  | 
 Միավոր արժեթղթի գինը  | 
 Արժույթի ISO կոդը  | 
 Արժե-  | 
 Ընդհա-  | 
 Արժեթղթերը ստացող անձը  | 
 Արժեթղթերը փոխանցող անձը  | ||||
| 
 Անունը, ազգանունը (անվանումը)  | 
 Կարգա-  | 
 Ռեզի-  | 
 Անունը, ազգանունը (անվանումը)  | 
 Կար-  | 
 Ռեզի-  | ||||||||||
| 
 1  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 2  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 …  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | |
| 
 Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր տնօրեն`  | 
 ________________________  | 
| 
 Գլխավոր հաշվապահ՝ 
 Կ.Տ.  | 
 ________________________  | 
(հավելվածը փոփ., լրաց. 06.11.12 թիվ 300-Ն)
| 
 Հավելված 4 «Կենտրոնական դեպոզիտարիայի`  | 
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Թ Ի Վ 8
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(յուրաքանչյուր փոփոխության դեպքում)
Աղյուսակ 1
Հաշվարկային համակարգին անդամակցության տրամադրում
Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը __________________________
Հաշվետվության ներկայացման ամսաթիվը ___________
| 
 N  | 
 Հաշվարկային համակարգի անդամի անվանումը  | 
 Անդամին շնորհված առևտրային ծածկագիրը  | 
 Անդամակցության տրամադրման համար անդամի կողմից համապատասխան դիմումի (հայտի) ներկայացման ամսաթիվը  | 
 Հաշվարկային համակարգին անդամակցության տրամադրման ամսաթիվը  | 
| 
 1  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 2  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 …  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր տնօրեն`  | 
 ________________________  | 
| 
 Գլխավոր հաշվապահ՝  | 
 ________________________  | 
Աղյուսակ 2
Հաշվարկային համակարգին անդամակցությունից զրկում
Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը __________________________
Հաշվետվության ներկայացման ամսաթիվը ___________
| 
 N  | 
 Հաշվարկային համակարգի անդամի անվանումը  | 
 Անդամին շնորհված առևտրային ծածկագիրը  | 
 Հաշվարկային համակարգին անդամակցությունից զրկման   | 
 Հաշվարկային համակարգի անդամին անդամակցությունից զրկման իրավական հիմքերը  | 
| 
 1  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 2  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 …  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր տնօրեն`  | 
 ________________________  | 
| 
 Գլխավոր հաշվապահ՝  | 
 ________________________ Կ.Տ.  | 
| 
 Հավելված 5 «Կենտրոնական դեպոզիտարիայի`  | 
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Թ Ի Վ 9
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(յուրաքանչյուր փոփոխության դեպքում)
Աղյուսակ 1
Հաշվարկային համակարգին անդամակցության կասեցում
Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը __________________________
Հաշվետվության ներկայացման ամսաթիվը ___________
| 
 N  | 
 Հաշվարկային համակարգի անդամի անվանումը  | 
 Անդամին շնորհված առևտրային ծածկագիրը  | 
 Անդամակցության կասեցման ժամկետը  | 
 Հաշվարկային համակարգի անդամի   | |
| 
 սկիզբ  | 
 ավարտ  | ||||
| 
 1  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 2  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 …  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր տնօրեն`  | 
 ________________________  | 
| 
 Գլխավոր հաշվապահ՝  | 
 ________________________ Կ.Տ.  | 
Աղյուսակ 2
Հաշվարկային համակարգին անդամակցության կասեցման դադարեցում
Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը __________________________
Հաշվետվության ներկայացման ամսաթիվը ___________
| 
 N  | 
 Հաշվարկային համակարգի անդամի անվանումը  | 
 Անդամին շնորհված առևտրային ծածկագիրը  | 
 Անդամակցության կասեցման ժամկետը  | 
 Հաշվարկային համակարգի անդամի անդամակցության կասեցման դադարեցման իրավական հիմքերը  | |
| 
 սկիզբ  | 
 ավարտ  | ||||
| 
 1  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 2  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր տնօրեն`  | 
 ________________________  | 
| 
 Գլխավոր հաշվապահ՝  | 
 ________________________ Կ.Տ.  | 
| 
 Հավելված 6 «Կենտրոնական դեպոզիտարիայի`  | 
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Թ Ի Վ 10
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅՈՒՄ ՌԵԵՍՏՐ ՎԱՐՈՂ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՓՈԽԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ամսական)
Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը __________________________
Ամսաթիվը _______ թ-ից
մինչև ________ թ.
| 
 N  | 
 Թողարկողի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը  | 
 Փոխարկ-  | 
 Փոխարկում իրականացնելու համար որոշմամբ նախատեսված ժամկետը  | 
 Արժեթղթի տարբերա-  | 
 Արժե-  | 
 Արժե-  | 
 Եթե արժեթղթերի փոխարկումը վերակազմա-  | 
 Այն արժե-  | 
 Արժե-  | 
 Արժեթղթերի ընդհանուր քանակը  | 
 Կոտորակային արժեթղթերի գրանցված սեփականա-  | ||
| 
 սկիզբ  | 
 ավարտ  | 
 մինչև փոխար-  | 
 փոխար-  | ||||||||||
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր տնօրեն`  | 
 ________________________  | 
| 
 Գլխավոր հաշվապահ՝  | 
 ________________________ Կ.Տ.  | 
| 
 Հավելված 7 «Կենտրոնական դեպոզիտարիայի`  | 
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Թ Ի Վ 11
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(եռամսյակային)
Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը __________________________
Ամսաթիվը _______ թ-ից
մինչև ________ թ.
| 
 N  | 
 Փոխանցված արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը  | 
 Արժե-  | 
 Թողարկողի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը  | 
 Նվիրատվության արդյունքում փոխանցված արժեթղթերի վերաբերյալ  | 
 Ժառանգության արդյունքում փոխանցված արժեթղթերի վերաբերյալ  | ||||||
| 
 Կենտրոնական դեպոզիտարիա ներկայացված արժեթղթի փոխանցման հանձնարա-  | 
 Փոխանցված արժեթղթերի քանակը  | 
 Փոխանցված արժեթղթերի ընդհանուր ծավալն անվանական արժեքով  | 
Արժույթի ISO կոդը | 
 Կենտրոնական դեպոզիտարիա ներկայացված արժեթղթի փոխանցման հանձնարարագրերի ընդհանուր քանակը  | 
 Փոխանցված արժեթղթերի քանակը  | 
 Փոխանցված արժեթղթերի ընդհանուր ծավալն անվանական արժեքով  | 
 Արժույթի ISO կոդը  | ||||
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | ||
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | ||
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | ||
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | ||
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | ||
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | ||
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | ||
| 
 Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր տնօրեն`  | 
 ________________________  | 
| 
 Գլխավոր հաշվապահ՝  | 
 ________________________ Կ.Տ.  | 
(հավելվածը փոփ., լրաց. 06.11.12 թիվ 300-Ն)
| 
 Հավելված 8 «Կենտրոնական դեպոզիտարիայի`  | 
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Թ Ի Վ 12
ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ (ԱՆՎԱՆԱՏԵՐԵՐԻ) ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(եռամսյակային)
Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը __________________________
Ամսաթիվը _______ թ-ից
մինչև ________ թ.
| 
 N  | 
 Թողարկողի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը  | 
 Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը  | 
 Արժե-  | 
 Տվյալ դասի տեղաբաշխված արժեթղթերի քանակը  | 
 Ռեեստրի վարման վերաբերյալ պայմանագրի կնքման ամսաթիվը  | 
 Հաշվետու ժամանակաշրջանի սկզբում թողարկողի տվյալ դասի արժեթղթերի սեփականատերերը (անվանատերերը)  | 
 Հաշվետու ժամանակաշրջանի վերջում թողարկողի տվյալ դասի արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) թիվը  | ||||
| 
 ընդ-  | 
 այդ թվում`  | 
 ընդ-  | 
 այդ թվում`  | ||||||||
| 
 ոչ ռեզիդենտ սեփականա-  | 
 թողարկման ծավալի  | 
 ոչ ռեզիդենտ սեփականա-  | 
 թողարկման ծավալի  | ||||||||
| 
 1) ԱՐԺԵԹՂԹԵՐ, ՈՐՈՆՑ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑՎԱԾ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ  | |||||||||||
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 2) ԱՐԺԵԹՂԹԵՐ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՉԻ ՏԱՐԱԾՎՈՒՄ ԱԶԴԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ  | |||||||||||
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր մարմնի ղեկավար`  | 
 ________________________  | 
| 
 Գլխավոր հաշվապահ՝  | 
 ________________________  | 
| 
 Հավելված 9 «Կենտրոնական դեպոզիտարիայի`  | 
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Թ Ի Վ 13
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ամսական)
Աղյուսակ 1
ԵՆԹԱՊԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՈՒՂՂԱԿԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ
Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը __________________________
Ամսաթիվը _______ թ-ից
մինչև ________ թ.
Արժեթղթերի անձնական հաշիվների թիվը __________
| 
 (ՀՀ դրամ)  | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
  | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղյուսակ 2
ԵՆԹԱՊԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՏԻՐՈՋ ՀԱՇԻՎՆԵՐ
Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը __________________________
Ամսաթիվը _______ թ-ից
մինչև ________ թ.
Արժեթղթերի անձնական հաշիվների թիվը __________
| 
 (ՀՀ դրամ)  | ||||||||||||||||||||||||||||
 
  | ||||||||||||||||||||||||||||
| 
 Հավելված 10 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 357-Ն որոշման  | 
(հավելվածն հանվել է 06.11.12 թիվ 300-Ն)