Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
17 փետրվարի 2011 թվականի N 6
11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2011 թվականի պետական ծրագրի և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկի նախագծին` համաձայն N N 1 և 2 հավելվածների:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. փետրվարի 24 Երևան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թ. փետրվարի 17-ի նիստի N 6 արձանագրային որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2011Թ. ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
N |
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարման ժամկետը |
Ֆինանսավորման աղբյուրը |
Պատասխանատու կատարողը |
1 |
Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2010թ. պետական ծրագրով նախատեսված միջոցառումների մոնիթորինգ |
Պետական ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունքների ամփոփում, գնահատում, վերլուծությունների իրականացում և համապատասխան մարմիններ առաջարկությունների ներկայացում /ըստ անհրաժեշտության/ |
2011թ. հունիսի |
Ֆինանսավորում չի պահանջում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2 |
ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի ժողովրդագրական փորձաքննության իրականացում |
ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող` Ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի գնահատում, ժողովրդագրական ազդեցություններ ունեցող ծրագրերի արդյունավետության բարձրացման վերաբերյալ համապատասխան մարմին առաջարկությունների ներկայացում |
2011թ. հուլիսի |
Ֆինանսավորում չի պահանջում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
3 |
Ժողովրդագրական խնդիրների վերաբերյալ հետազոտությունների կազմակերպում և իրականացում |
Ժողովրդագրական գործընթացների վրա գործոնային ազդեցությունների բացահայտում, ժողովրդագրական իրավիճակի ժամանակագրական զարգացումների գնահատում, և համապատասխան առաջարկությունների ներկայացում |
2011թ.դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր- |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ մարզպետարաններ |
4 |
Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական իրավիճակի և ժողովրդագրության ոլորտում տարվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունների և ծրագրվող միջոցառումների վերաբերյալ հանրային իրազեկում |
ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակի և ժողովրդագրության ոլորտում տարվող պետական քաղաքականության վերաբերյալ տեղեկատվավերլուծական նյութերի տպագրում, հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների պատրաստում |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
5 |
Այլ պետություններում ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված մեթոդների ուսումնասիրություն և լավագույն փորձի տեղայնացում |
Միջազգային լավագույն փորձի տեղայնացում, ժողովրդագրության ոլորտում տարվող պետական քաղաքականության արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկությունների ներկայացում |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
դոնոր կազմակեր- |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
6 |
«Երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներին պետական լրացուցիչ աջակցության տրամադրման մասին» ծրագրի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ Կառավարություն |
Երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներին պետական լրացուցիչ աջակցության տրամադրման մասին ծրագրի նախագիծ |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
7 |
Ժողովրդագրական զարգացման հիմնահարցերով զբաղվող պետական ծառայողների որակավորման բարձրացում |
Շուրջ 15 պետական ծառայողի վերապատրաստում. |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
8 |
«Հայաստանի Հանրապետությունում բնակարանային ռազմավարության հիմնական ուղղություններին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի մշակում |
Ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման սահմանադրական իրավունքի իրականացմանն ուղղված համապատասխան որոշման նախագիծ |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
9 |
«Երիտասարդներին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի իրականացում |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրի մոնիթորինգ |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
10 |
Նախադպրոցական ծառայությունների ցանցի ընդլայնում |
Նախադպրոցական կրթության նոր ծառայությունների ներդրում հանրապետության 4 մարզերի 40 հաստատություններում` ընդգրկելով շուրջ 1750 երեխա |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպություններ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
11 |
Սոցիալապես անապահով ընտանիքների սննդապահովման ծրագրերի և մարդասիրական օգնության կարգով ստացվող պարենամթերքի բաշխման ծառայությունների իրականացում |
Շուրջ 35 հազար ընտանիքներին անվճար սննդի բաշխում |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր- |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
12 |
Տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության մշակում (աշխատանքի և սոցիալական պաշտպանության համակարգի կայուն զարգացման ռազմավարության շրջանակներում) |
Սահմանված կարգով մշակված և ՀՀ կառավարության կողմից հաստատված ռազմավարություն |
2011 նոյեմբերի |
դոնոր կազմակեր- |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
13 |
Մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրում |
Մշակված և ներդրված չափորոշիչներ |
2011թ. ապրիլի |
Ֆինանսավորում չի պահանջում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
14 |
Երիտասարդական կենտրոններում աշխատանք փնտրող երիտասարդներին խորհրդատվության և աջակցության տրամադրում (տեղեկատվական բազայի ստեղծում, երիտասարդության շրջանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման նպատակով դասընթացների, միջոցառումների իրականացում) |
Պետության կողմից տրամադրվող զբաղվածության, մասնագիտական կողմնորոշման, պատրաստման և վերապատրաստման, խորհրդատվական ծառայությունների մատուցման արդյունավետության, երիտասարդների համար փոքր և միջին ձեռներեցությանը վերաբերող տեղեկատվության, ուսուցման և վարկային միջոցների մատչելիության բարձրացում. տեղեկատվական բազայի առկայություն, վերապատրաստման արդյունքում աշխատանքի տեղավորված երիտասարդների թվի աճ |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, |
15 |
Վաղաժամ մահվան առավել տարածված պատճառ հանդիսացող շաքարային դիաբետի, սիրտ-անոթային, չարորակ նորագոյացությունների, օստեոպորոզի վաղ հայտնաբերման և կանխարգելման ծրագրերի իրականացում |
Նշված հիվանդությունների պատճառով մահացության ցուցանիշի նվազեցում 1-2 %-ով |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր- |
ՀՀ առողջապահության նախարարություն |
16 |
Նորածնային և վաղ հասակի երեխաների բժշկական սպասարկման ծառայությունների ուժեղացման ծրագրի իրականացում, վերակենդանացման սարքավորումներով և կադրերով հագեցում` հատկապես գյուղական բնակչության համար |
Մանկական մահացության ցուցանիշի նվազեցում, բնածին արատներով ծնված երեխաների և մանկուց հաշմանդամ երեխաների թվի կրճատում, երեխաների հիվանդացության և հաշմանդամության թվի կրճատում. մանկական մահացության ցուցանիշի նվազեցում 3%-ով |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր- |
ՀՀ առողջապահության նախարարություն |
17 |
Մայրական առողջության բարելավում |
Մայրական մահացության միջին եռամյա ցուցանիշի կրճատում 4%-ով (100.000 կենդանածնի հաշվով), նախածննդյան գոնե մեկ այց կատարած հղիների թիվը հասցնել 95%-ի |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
դոնոր կազմակեր- |
ՀՀ առողջապահության նախարարություն |
18 |
Մտավոր և ֆիզիկական թերզարգացման և հաշմանդամության կանխարգելման միջոցառումների շրջանակներում նորածնային սկրինինգ ծրագրերի իրականացում ՀՀ ողջ տարածքում, այդ թվում` |
Ներարգանդային ախտաբանությունների գործընթացի բարելավում, անտենատալ սկրինինգների ներդրում: Նշված ախտաբանությունների տարեկան 10-15 դեպքերի հայտնաբերում և հետագա բարդությունների կանխարգելում |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
դոնոր կազմակեր- |
ՀՀ առողջապահության նախարարություն |
19 |
Վաղաժամ մահացությունների հիմնական պատճառ հանդիսացող սիրտ-անոթային հիվանդությունների առաջացմանը նպաստող ռիսկի գործոնների նվազեցմանն ուղղված առողջապահական ծրագրերի իրականացում |
Վաղաժամ մահացությունների թվի նվազեցում 1-2 %-ով |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
պետական բյուջե |
ՀՀ առողջապահության նախարարություն |
20 |
Մահացության սոցիալական պատճառների և դրանց կանխմանն ուղղված միջոցառումների (ներառյալ բժշկական) վերաբերյալ վերլուծական նյութերի պատրաստում և տպագրում |
Մշակված և տպագրված նյութեր |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր- |
ՀՀ առողջապահության նախարարություն |
21 |
Համավճարների սկզբունքով դեղերի հատկացման համակարգի շահագործում |
Համապատասխան հիվանդներին` |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ առողջապահության նախարարություն |
22 |
Սպառողների առողջության համար սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի կատարելագործում, այդ բնագավառում միջազգային լավագույն փորձի տեղայնացում |
«ՀՀ սննդամթերքի անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունում և դրանով հաստատված` բնագավառը կանոնակարգող իրավական դաշտի և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցառումների իրականացում` համաձայն ժամանակացույցի: Արտադրության առանձին ոլորտների համար Վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎԱՎԿԿՀ-HACCP) համակարգի ներդրմանն աջակցության նպատակով` մեթոդական ուղեցույցների մշակում, հրապարակում և ուսուցողական դասընթացների կազմակերպում: Անվտանգության չափանիշներին չհամապատասխանող սննդամթերքի իրացման և օգտագործման նվազեցում` պետական վերահսկողության շրջանակներում կատարվող նմուշառումների և լաբորատոր փորձաքննությունների միջոցով |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե, |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, |
23 |
Ժամանակակից պերինատալ տեխնոլոգիաների, ստանդարտների մշակում և ներդրում |
Հղի կանանց և նորածիններին ցուցաբերվող բուժօգնության որակի բարձրացման նպատակով ներդրված համապատասխան ստանդարտների առկայություն |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
դոնոր կազմակերպություններ |
ՀՀ առողջապահության նախարարություն |
24 |
Կանանց և տղամարդկանց անպտղության կանխարգելմանն ու բուժմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում |
Անպտղության բուժման արդյունավետության միջին ցուցանիշի աճ 10% ով |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
դոնոր կազմակեր- |
ՀՀ առողջապահության նախարարություն |
25 |
Հղիների մոտ սեռավարակների թեսթավորում |
Հղիների սիֆիլիսի, գոնոռեայի, տրիխոմոնիազի հետազոտության |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ առողջապահության նախարարություն |
26 |
Հղիության արհեստական ընդհատման անվտանգության մակարդակի բարձրացում |
Մայրական մահացության կառուցվածքում հղիության արհեստական ընդհատմանը վերագրվող մասնաբաժնի նվազեցում մինչև 5% |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ առողջապահության նախարարություն |
27 |
Հանրապետությունում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող ծախսարդյունավետ տեխնոլոգիաների ներդրում |
Հղիության արհեստական ընդհատման և վերարտադրողական առողջության այլ ծառայությունների որակի բարելավում. ներդրված նոր տեխնոլոգիաներ |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
դոնոր կազմակեր- |
ՀՀ առողջապահության նախարարություն |
28 |
Ընտանիքի պլանավորման ծառայությունների ցանցի հզորացում, մատչելիության բարձրացում, ծառայություն մատուցող մասնագետների գիտելիքների բարձրացում |
Ընտանիքի պլանավորման խորհրդատվություն և հակաբեղմնավորիչներ տրամադրող առողջության առաջնային պահպանման մակարդակում գործող ամբուլատորիաների, կանանց կոնսուլտացիաների և շտապ հակաբեղմնավորման միջոցներ տրամադրող ամբուլատոր գինեկոլոգիական ծառայության բարելավում. միջազգային համագործակցության շրջանակներում տարեկան 40 ընտանեկան բժիշկների վերապատրաստում |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր- |
ՀՀ առողջապահության նախարարություն |
29 |
Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող ինֆեկցիոն հիվանդությունների` տուբերկուլյոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդությունների, կառավարելի վարակիչ հիվանդությունների կանխարգելում, անհրաժեշտ պատվաստումների և սկրինինգային հետազոտությունների իրականացում |
Տուբերկուլյոզով հիվանդների հայտնաբերման աճ մինչև 15%-ով, սեռավարակների տարածման նվազեցում 10 %-ով, սիֆիլիսի տարածման նվազեցում |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե, |
ՀՀ առողջապահության նախարարություն |
30 |
Բնակչությանն անվտանգ, արդյունավետ և որակյալ դեղերով ապահովման նպատակով դեղագործական գործունեության կազմակերպման կատարելագործում և դեղերի որակի վերահսկողության կանոնակարգում |
Դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող և վերահսկող կառույցի արդյունավետ գործունեության ապահովում, արդյունքում` Հայաստանի Հանրապետությունում առավել արդյունավետ և որակյալ դեղերի շրջանառության կազմակերպում, դեղատների ուսումնասիրությունների և կեղծ, ժամկետանց դեղերի հայտնաբերման միջոցով |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ առողջապահության նախարարություն |
31 |
«Նորածնային ախտաբանությունների ներարգանդային ախտորոշման գործընթացի բարելավում, վաղ ախտորոշում և անհրաժեշտ բժշկական գործընթացի ապահովում |
Ցածր քաշով նորածինների ցուցանիշի նվազեցում մինչև 8 % (ելակետը` 9.1 %) |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
դոնոր կազմակեր- |
ՀՀ առողջապահության նախարարություն |
32 |
Հղիության ընթացքում պտղի բնածին արատների վաղ ախտորոշման և կանխարգելման ծրագրի իրականացում |
բնածին արատներով ծնված երեխաներ թվի կրճատում 5%-ով |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
դոնոր կազմակեր- |
ՀՀ առողջապահության նախարարություն |
33 |
Երեխաների և դեռահասների առողջության պահպանում և զարգացում |
Ըստ ռազմավարության դրույթների. |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր- |
ՀՀ առողջապահության նախարարություն |
34 |
Առողջության առաջնային պահպանման մակարդակում բնակչությանը ցուցաբերվող բուժօգնության և ծառայությունների մատչելիության և որակի ապահովում |
Առողջության առաջնային պահպանման մակարդակում բուժօգնության որակի և ծառայությունների ծավալների և տեսականու ընդլայնում, բուժօգնության որակի բարելավում` որակի բարելավման գործընթացի և արդյունքների շարունակական ստուգազննում |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր- |
ՀՀ առողջապահության նախարարություն |
35 |
Վերարտադրողական օրգանների չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերում և կանխարգելում` սպասարկման տարածքում բնակվող 30-60 տարեկան կանանց օնկոցիտոլոգիական հետազոտության իրականացում |
Սեռական օրգանների չարորակ նորագոյացությունների կանխարգելման սկրինինգում կանանց ընդգրկվածությունը հասցնել 25% և ավելի |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
դոնոր կազմակեր- |
ՀՀ առողջապահության նախարարություն |
36 |
Ֆիզիկական ակտիվության, առողջության և ակտիվ կենսակերպի ամրապնդմանը, անհատի ներդաշնակ զարգացմանը, աշխատունակության բարձրացմանը և երկարակեցությանը նպատակաուղղված զանգվածային միջոցառումների, մրցույթների կազմակերպում և իրականացում |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված` համապատասխան միջոցառումների պատշաճ կազմակերպում |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, |
37 |
Տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությանը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիության ապահովում |
Տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիության մեծացում. 1) մարզական բազաների քանակի ավելացում (ստադիոններ, լողավազաններ, բակային մարզական համալիրներ), 2) սպորտով զբաղվողների թվի ավելացում |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
38 |
Միջազգային աշխատաշուկային ՀՀ ինտեգրման նպատակով համապատասխան երկրների հետ համաձայնագրերի կնքում |
Աշխատանքային էմիգրացիայի երևույթի իրավական կանոնակարգում. Կնքված համաձայնագրեր |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, |
39 |
ՀՀ կառավարության 2010թ. մարտի 25-ի թիվ 11 արձանագրային որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում բնակվող իրաքահայերի ինտեգրման հայեցակարգ»-ից բխող ծրագրերի մշակում և իրականացում |
Հայաստանի Հանրապետությունում հաստատված շուրջ 750 իրաքահայերի ինտեգրման համար անհրաժեշտ իրավական և տնտեսական պայմանների ստեղծում |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
40 |
«ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության իրականացումն ապահովող գործողությունների ազգային ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարություն |
Բնակչության միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգի իրականացումն ապահովող գործողությունների ծրագրի առկայություն |
2011թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
դոնոր կազմակեր- |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն |
41 |
Բնակչության շրջանում տեղեկատվության տարածում անօրինական միգրացիայի և մարդկանց անօրինական փոխադրումների և վաճառքի (թրաֆիքինգի) վտանգների վերաբերյալ |
Անօրինական միգրացիայի և մարդկանց անօրինական փոխադրումների ու վաճառքի (թրաֆիքինգ) դեպքերի նվազեցում` համապատասխան խորհրդատվության տրամադրման միջոցով |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
դոնոր կազմակեր- |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն, |
42 |
Մարզային հիվանդանոցների վերանորոգման իրականացում, բժշկական կահույքի և ժամանակակից սարքավորումների ձեռքբերում |
Մարզային առողջապահական համակարգի արդիականացում, ՀՀ մարզերի բնակչությանը բարձր որակավորման, արդյունավետ բուժօգնություն ստանալու հնարավորության ընձեռում, վերանորոգված հիվանդանոցներ, ժամանակակից սարքավորումների առկայություն |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
դոնոր կազմակեր- |
ՀՀ առողջապահության նախարարություն |
43 |
«Թանգարան անիվների վրա» և «Շարժական գրադարան» ծրագրերի իրականացում |
Սահմանամերձ և հեռավոր շրջանների բնակավայրերի մշակութային սպասարկում` իրականացված ծրագրերի միջոցով: |
2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ մշակույթի նախարարություն |
