ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2008 թվականի N 345-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածների պահանջների կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»3 Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վարչական, քաղաքացիական և քրեական մասնագիտացված դատարաններին իրենց սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական ստորաբաժանումներում բացել դեպոզիտային հաշիվներ:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետին համապատասխան բացված գանձապետական հաշիվներում կուտակվող միջոցները տնօրինվում են առանց նախահաշիվների` դատարանի նախագահի կողմից` դատարանի որոշումներին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի արտաբյուջետային հաշվի 8.773.725 դրամ մնացորդը փոխանցել Երևանի քաղաքացիական դատարանի դեպոզիտային հաշվին, իսկ Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի արտաբյուջետային հաշիվը փակել:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. ապրիլի 15 Երևան |