ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 մարտի 2025 թվականի N 4-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 38-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել, որ.
1) Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների՝ մանկապարտեզների, արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների (երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներ, մարզադպրոցներ, մշակույթի տներ և այլ) ծառայություններից օգտվողների համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ.
ա. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար.
բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ 1-ին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների, ազատամարտիկների երեխաների համար.
գ. 1-ին կարգի հաշմանդամ երեխաների համար.
դ. Փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաների և աղետի կամ պատերազմական գոտուց Հայաստան (Վանաձոր) տեղափոխված հայ ընտանիքների երեխաների համար.
ե. Չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների մեկ երեխայի համար.
զ. Ուսումնամարզական խմբերի կարգային մարզիկների համար (մարզադպրոցներ).
է. Սպորտային կատարելության խմբերի մարզիկների համար (մարզադպրոցներ):
2) Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների՝ մանկապարտեզների, արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների (երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներ, մարզադպրոցներ, մշակույթի տներ և այլ) ծառայություններից օգտվողների համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ 50 տոկոսի դրույքաչափի կիրառմամբ.
ա. 1-ին կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար.
բ. Ընտանիքի անապահովության 36 և ավելի բարձր միավոր ունեցող ընտանիքների 1 երեխայի համար։
գ. Խնամատար ընտանիքներում ընդգրկված երեխաների համար:
2. Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 29-ի «ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքում տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու և Վանաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 9-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 38-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ (16)
|
|
ԴԵՄ (0) |
ՁԵՌՆՊԱՀ (1) |
Ա․ Փելեշյան Ա․ Բերնեցյան |
Վ. Օհանյան Լ․ Թադևոսյան |
- |
Գ․ Հարությունյան |
Ա․ Սարգսյան |
Վ․ Մկրտչյան |
|
|
Ա. Խաչատրյան |
Հ․ Մանուկյան |
|
|
Հ․ Խլոպուզյան |
Ա․ Հարությունյան |
|
|
Լ. Հովսեփյան |
Ն․ Հովհաննիսյան |
|
|
Գ․ Քալանթարյան |
Դ․ Խաչատրյան |
|
|
Ս․ Ղամբարյան |
Է․ Մարգարյան |
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ |
Արկադի ՓԵԼԵՇՅԱՆ |
2025 թ. մարտի 05 ք. Վանաձոր |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մարտի 2025 թվական:
