ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2025 թվականի N 680-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ և 22-րդ մասերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 3-րդ հոդվածների աղյուսակներում, N 1 հավելվածի NN 2 և 3, N 3 հավելվածի N 1 աղյուսակներում կատարել լրացումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 8, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10 հավելվածների:
2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21-րդ ենթակետով՝
«21) որ «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին վերապահված՝ «1236․ Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի «32002․ Մանկապարտեզների շենքերի վերակառուցում, հիմնանորոգում» միջոցառման (Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի մանկապարտեզի մասով) բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչի լիազորությունները (ներառյալ գնման գործընթացների պատվիրատուի ղեկավարի լիազորությունը) վերապահվում են Վարդենիսի համայնքապետարանին։»։
3. Սահմանել, որ սույն որոշմամբ հատկացվող ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի փաստացի ձևավորված տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին տրամադրվում են միայն կապիտալ ծախսերի գծով պայմանագրային պարտավորությունների ֆինանսավորմանը և չեն կարող վերաբաշխվել այլ ուղղություններով։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2025 թվական:
