ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 1993 թ. N 329
Քաղ. Երևան
ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԷՄԻՍԻԱՅԻ ՀԱՇՎԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 9-ի «Վարկային էմիսիայի հաշվին միջոցների տրամադրման, օգտագործման, նպատակային ծախսման նկատմամբ վերահսկողության կարգի մասին» N 162 որոշման 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1993 թվականի վարկային էմիսիայի միջոցներից ոչ պետական ձեռնարկություններին օգտագործման համար տրամադրել վարկ` մինչև 5 մլրդ ռուբլու չափով:
2. Ոչ պետական ձեռնարկություններին վարկային էմիսիայի հաշվին տրամադրվող վարկերի բաշխման նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով, համաձայն հավելվածի:
Հանձնաժողովին` ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ երեք ամսից հետո ներկայացնել առաջարկություններ ՀՀ կառավարություն վարկի սահմանաքանակի ավելացման նպատակահարմարության վերաբերյալ:
3. Հաստատել ոչ պետական ձեռնարկություններին վարկային էմիսիայի հաշվին տրամադրվող վարկերի բաշխման կարգը (կցվում է):
Սահմանել, որ ոչ պետական ձեռնարկություններին վարկային էմիսիայի հաշվին տրամադրվող վարկերի բաշխումը կատարվում է վերը նշված մրցութային հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից` սույն կարգին համապատասխան:
4. Մրցութային հանձնաժողովին` սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան անցկացված մրցույթի արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ստեղծված համատեղ հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 9-ի «Վարկային էմիսիայի հաշվին միջոցների տրամադրման, օգտագործման, նպատակային ծախսման նկատմամբ վերահսկողության կարգի մասին» N 162 որոշմամբ նախատեսված ձևով հետագա աշխատանքները կազմակերպելու նպատակով:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում մշակել կարգ` ոչ պետական ձեռնարկություններին և կազմակերպություններին վարկային էմիսիայի հաշվին տրամադրվող վարկի 20 տոկոսը ֆոնդային բորսայում և այլ բորսաների ֆոնդային բաժանմունքների միջոցով վաճառելու մասին:
6. Մրցութային հանձնաժողովին` եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարությանը զեկուցել կատարված աշխատանքների մասին` ներկայացնելով առաջարկություններ:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Հավելված ՀՀ կառավարության 1993 թվականի հունիսի 29-ի N 329 որոշման |
Կ Ա Զ Մ
ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԷՄԻՍԻԱՅԻ ՀԱՇՎԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Ավետիսյան | - ՀՀ կառավարության գործերի կառավարչության տնտեսագիտական վարչության պետ (նախագահ) |
Վ. Ավանեսյան | - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ (նախագահի տեղակալ) |
Հ. Առուստամով | - ՀՀ վարչապետի խորհրդական |
Ա. Ավագյան | - ՀՀ կառավարության գործերի կառավարչության իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ |
Հ. Դանիելյան | - ՀՀ կենտրոնական բանկի մեթոդոլոգիայի և անալիզի վարչության պետ |
Բ. Հարությունյան | - ՀՀ արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ |
Ա. Մարկոսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության բաժնի պետ |
Հ. Մարգարյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Հ. Նաղդալյան | - ՀՀ ձեռնարկատերերի միության նախագահ |
Տ. Սարգսյան | - ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ |
Մ. Սահակյան | - ՀՀ Գերագույն խորհրդի տնտեսական ինքնուրույնության և տնտեսության զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ |
Պ. Սաֆարյան | - ՀՀ պետական հարկային տեսչության պետի տեղակալ |
Ա. Տեր-Մարտիրոսյան | - ՀՀ կառավարության գործերի կառավարչության տնտեսագիտական վարչության բաժնի պետ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀաՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ կառավարության 1993 թ. հունիսի 29-ի N 329 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԷՄԻՍԻԱՅԻ ՀԱՇՎԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ
1. Հաշվի առնելով վարկային էմիսիայի հաշվին տրամադրվող վարկի քանակի սահմանափակությունը և ներկայումս հանրապետությունում առաջնահերթ լուծում պահանջող ուղղությունները (նախապատվելի), վարկը տրամադրվում է տնտեսական գործունեության հետևյալ տեսակներով զբաղվող ոչ պետական ձեռնարկություններին`
ա) արդյունաբերական գործունեություն իրականացնող, այդ թվում` գյուղատնտեսական հումք վերամշակող.
բ) գյուղատնտեսական արտադրանք թողարկող (բացի գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններից և անհատ վարձակալներից).
գ) ծառայությունների ոլորտում զբաղված` առաջին հերթին կոմունալ և գյուղատնտեսական մթերքների արտադրության տեխնոլոգիական սպասարկում իրականացնող.
դ) առևտրամիջնորդային այն ձեռնարկություններին, որոնք սպասարկում են հանրապետությունում թողարկվող գյուղատնտեսական արտադրանքի իրացումը հանրապետության ներսում կամ արտահանում են հանրապետությունում թողարկված արդյունաբերական արտադրանքը, ինչպես նաև հանրապետություն են ներմուծում վառելիքաէներգետիկ ռեսուրսներ:
2. Վարկային միջոցները տրամադրվում են այն ոչ պետական ձեռնարկություններին, որոնք`
ա) 1993 թվականի մայիսի 1-ի դրությամբ կատարել են բոլոր հարկային մուծումները և վճարումները պետական բյուջե.
բ) ժամանակին մարել են վերցրած վարկերը և չունեն ժամկետանց պարտքեր:
3. Սույն կարգի 1-ին կետում նշված տնտեսական գործունեության ոլորտներում զբաղված ոչ պետական ձեռնարկություններից վարկային միջոցների հատկացման նախապատվությունը տրվում է նրանց, ովքեր`
ա) կատարում են պետական պատվեր կամ առաջադրանք.
բ) մասնակցում են քլիրինգային հաշվարկներին ըստ միջհանրապետական պայմանագրերի և համաձայնագրերի.
գ) մասնակցում են Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման 1993 թվականի ծրագրի կոնկրետ միջոցառումների իրականցմանը.
դ) իրենց տնտեսական գործունեությամբ նպաստում են տվյալ տեսակի արտադրանքի (ծառայության) ներմուծման նվազեցմանը և կայուն տարադրամով այդ արտադրանքի (ծառայության) արտահանման ավելացմանը.
ե) իրականացնում են վառելիքաէներգետիկ ռեսուրսների ներմուծումը:
4. Սույն կարգով նախատեսվող վարկային էմիսիայի հաշվին վարկերի տրամադրման համար անցկացվում է մրցույթ:
Մրցույթի կազմակերպումը և անցկացումն իրականացնում է մրցութային հանձնաժողովը, որը մրցույթի անցկացման մասին զանգվածային լրատվության միջոցներով հայտարարություն է տալիս:
Հայտարարության մեջ պետք է նշվեն`
ա) մրցույթին ներկայացվող փաստաթղթերի ցուցակը (ձև N 1, կցվում է).
բ) մրցույթի անցկացման ժամանակը, տեղը և փաստաթղթերի ներկայացման ժամկետը:
5. Պահանջվող փաստաթղթերը պատվիրված նամակով կամ առձեռն հանձնվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` ծրարի վրա նշելով սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության ոլորտները:
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում ստացված փաստաթղթերը գրանցվում են և ծրարի վրա նշված գործունեության ոլորտների համաձայն փոխանցվում նախարարության համապատասխան ստորաբաժանումներին:
Հայտ ներկայացնողի պահանջի դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը պարտավոր է հայտնել փաստաթղթերի գրանցման համարը:
7. Համապատասխան ստորաբաժանումներն իրականացնում են փաստաթղթերի սկզբնական ճշտումը:
Հայտը կարող է մերժվել հետևյալ դեպքերում`
ա) ներկայացված փաստաթղթերը չեն բավարարում վերը նշված պայմաններին.
բ) փաստաթղթերի ոչ լրակազմության դեպքում.
գ) փաստաթղթերի կոպիտ սխալներով լրացման կամ այն դեպքում, երբ ներկայացված փաստաթղթերից հետևում է, որ տվյալ ձեռնարկությունը շրջանառու միջոցների լրացման համար վարկի կարիք չունի:
Մերժման ենթակա հայտերը գրանցվում են հատուկ մշակված ձևում (ձև N 2, կցվում է), որը ստորագրում է տվյալ ստորաբաժանման ղեկավարը: Հատուկ ձև է լրացվում նաև մրցույթին մասնակցելու թույլատրված ոչ պետական ձեռնարկությունների համար (ձև N 2ա, կցվում է):
Ստորաբաժանման կողմից հայտի վերաբերյալ դրական եզրակացության դեպքում լրացվում է հատուկ ձև (ձև N 3, կցվում է), որտեղ նշվում են պահանջվող տվյալները:
Անհամաձայնության դեպքում հարցը քննության է առնվում մրցութային հանձնաժողովում:
8. Ստորաբաժանման կողմից ստացված բոլոր գործերը (համապատասխան լրացված ձևերով) հայտերի ներկայացման ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում ներկայացվում են մրցութային հանձնաժողովին:
9. Մրցութային հանձնաժողովը հաստատում է մերժված հայտերի ցանկը (անհրաժեշտության դեպքում իրականացնում է ընտրանքային ստուգում) և անցկացնում մրցույթ դրական եզրակացություն ստացածների միջև, համաձայն հաստատված չափանիշների (ձև N 4, կցվում է) և դրանց հաշվարկման մեթոդիկայի (կցվում է):
Մրցութային ընտրությունն անցած ոչ պետական ձեռնարկությունների ցուցակը հաստատվում է հանձնաժողովի կողմից (ձև N 5, կցվում է):
10. Մրցութային հանձնաժողովն իրավասու է որոշում կայացնելու, եթե աշխատանքներին մասնակցում են նրա անդամների կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում մրցութային հանձնաժողովի նախագահն ունի վճռորոշ ձայնի իրավունք:
Մրցութային հանձնաժողովի նախագահը ստորագրում է մրցույթն անցած ձեռնարկությունների հայտագրերը, որոնք մրցույթին ներկայացրած մյուս փաստաթղթերի հետ միասին` հայտագրերի ստորագրման օրվանից հաշված երեք օրվա ընթացքում, հանձնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 9-ի N 162 որոշման 5-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության կողմից ստեղծված համատեղ հանձնաժողովին:
11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և էկոնոմիկայի նախարարության կողմից ստեղծված համատեղ հանձնաժողովը 7-օրյա ժամկետում, քննարկելով ներկայացված փաստաթղթերը և հաշվի առնելով մրցութային հանձնաժողովի եզրակացությունները, վերջնական որոշում է կայացնում տրամադրվող վարկի սահմանաքանակի, տոկոսադրույքի և ժամկետի վերաբերյալ:
12. Դրական եզրակացություն կայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից համապատասխան ոչ պետական ձեռնարկությունների հետ 7-օրյա ժամկետում կնքվում է պայմանագիր, որին, երաշխավորական նամակի կամ գրավային պարտավորության բացակայության դեպքում, կցվում է ապահովագրական պայմանագիր` կնքված ապահովագրական ընկերության և ոչ պետական ձեռնարկության կողմից:
13. Ոչ պետական ձեռնարկությունների կողմից վարկային էմիսիայի նպատակային և արդյունավետ օգտագործման ընդհանուր վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 9-ի N 162 որոշման և ապահովագրական ընկերությունների հետ կնքված պայմանագրերի համաձայն:
Ձև N 1
Ց ՈՒ Ց Ա Կ
ՄՐՑՈՒՅԹԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Հայտը (լրացված և հաստատված ներկայացնողին վերաբերող մասով):
2. Հիմնադիր փաստաթղթերը և ձեռնարկության գրանցման մասին համապատասխան տեղական խորհրդի գործկոմի որոշման պատճենները:
3. Մրցույթին նախորդող վերջին եռամսյակի ձեռնարկության հաստատված հաշվեկշիռը և նախորդ տարվա հաշվետվությունը:
4. Վարկի օգտագործման կառուցվածքը (ձևը կցվում է):
5. Գյուղատնտեսական արտադրության սպասարկմամբ զբաղվող առևտրային ձեռնարկությունների համար գյուղատնտեսական ոլորտի ձեռնարկությունների հետ պայմանագրերի պատճենները:
6. Ծրագիր` տեխնիկատնտեսական հիմնավորումով, որի մեջ պետք է նշվի սպասվող շահութաբերությունը (շահույթի հարաբերությունը ինքնարժեքին):
Ձև N 2
______________________ (մրցույթի ոլորտը) |
«Հաստատում եմ» Հանձնաժողովի նախագահ` _________________ Ա. Ավետիսյան « » 199 թ. ______________________________ |
Ց ՈՒ Ց Ա Կ
ՄՐՑՈՒՅԹԻՆ ՉԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN |
Ձեռնարկությունների անվանումը |
Մերժման պատճառը |
Ստուգողի անունը, հայրանունը, ազգանունը և պաշտոնը |
Ստուգողի ստորագրությունը | |||||
|
Ստորաբաժանման ղեկավար` |
(ստորագրությունը) |
Ձև N 2ա
______________________ (մրցույթի ոլորտը) |
«Հաստատում եմ» Հանձնաժողովի նախագահ` _________________ Ա. Ավետիսյան « » 199 թ. ______________________________ |
Ց ՈՒ Ց Ա Կ
ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN |
Ձեռնարկություն-ների անվանումը |
Պահանջվող վարկը |
Ստուգողի անունը, հայրանունը, ազգանունը և պաշտոնը |
Ստուգողի ստորագրությունը |
Նշում մրցույթն անցնելու վերաբերյալ (լրացվում է հանձնաժողովի կողմից) | ||||||||||
գումարը (հազ. ռուբ.) |
ժամկետը (ամիս) |
տոկոսը (ամսական) | |||||||||||||
|
Ստորաբաժանման ղեկավար` |
_____________________________ (ստորագրությունը) |
Ձև N 3
Ց Ա Ն Կ
ԴԻՄՈՐԴ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ
NN |
Դիմորդ ձեռնար-կության անվանումը |
Գրանցման համարը |
Ծրագրի նպատակը |
Վարկի` |
Ծրագրի շահութա-բերությունը |
Պետական պատվերի, առաջա-դրանքի ծավալը |
Քլիրինգի ծավալը |
Սոցտնտ. ծրագրի ծավալը |
Տարադրա-մային եկամուտը (հազ. ռուբ.) |
Ներմուծվող վառելի-քաէներգետիկ ռեսուրսների ինքնարժեքը | |||||||||||||||
գումարը |
ժամկետը |
տոկոսը | |||||||||||||||||||||||
|
Ձև N 4
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
NN |
Չափանիշի անվանումը |
Մեծությունը |
Հիմնական չափանիշներ | ||
1. |
Վարկի արդյունավետությունը (շահութաբերության հարաբերությունը վարկի գումարի նկատմամբ) |
|
2. |
Վարկի ժամկետը (ամիսներով) | |
3. |
Վարկի տոկոսը (ամսական) | |
Լրացուցիչ չափանիշներ | ||
4. |
Պետական պատվերով կամ առաջադրանքով արտադրանքի (ծառայությունների) ծավալի հարաբերությունը վարկի գումարի նկատմամբ |
|
5. |
Միջպետական համաձայնագրերով կամ պայմանագրերով նախատեսված քլիրինգի ծավալի հարաբերությունը վարկի գումարի նկատմամբ |
|
6. |
ՀՀ 1993 թ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի կոնկրետ միջոցառումների մեջ մասնակցության ծավալների հարաբերությունը վարկի գումարի նկատմամբ |
|
7. |
Արտահանման համար նախատեսված արտադրանքից ստացված տարադրամային եկամուտի հարաբերությունը վարկի գումարի նկատմամբ |
|
8. |
Ներմուծվող վառելիքաէներգետիկ ռեսուրսների արժեքը (ներառյալ տեղափոխման ծախսերը) վարկի գումարի նկատմամբ |
Ձև N 5
Ց ՈՒ Ց Ա Կ
ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱԾ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN |
Ձեռնարկությունների անվանումը |
Պահանջվող վարկի` | ||
գումարը (հազ. ռ.) |
ժամկետը (ամիս) |
տոկոսը (ամսական) |
Հանձնաժողովի նախագահ` |
______________________ (ստորագրությունը) |
Քարտուղար` |
______________________ (ստորագրությունը) |
Ձև N 6
ՎԱՐԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
NN |
Վարկի ուղղությունը |
Գումարը (հազ. ռուբ.) | |||
|
1. |
Շրջանառու միջոցների լրացման համար - ընդամենը այդ թվում` ա) հումք, նյութեր, համալրող իրեր, պահեստամասեր բ) էլեկտրաէներգիա գ) փոխադրման ծախսեր դ) վառելիք և վառելանյութեր այդ թվում` սեփական ուժերով ներմուծվող ե) աշխատավարձ, պարգևատրումներ, գործուղման ծախսեր |
|
2. |
Արտադրական և այլ շենքեր, մեքենաներ և սարքավորումներ, վարձակալության համար գյուղատնտեսական հողատարածքներ | |
3. |
Շինանյութերի, մեքենաների և սարքավորումների նորոգում (չհաշված աշխատավարձը, պարգևատրումները և գործուղման ծախսերը) | |
4. |
Պայմանագրեր կողմնակի կազմակերպությունների հետ աշխատանքներ և ծառայություններ կատարելու մասին |
|
5. |
Այլ ծախսեր |
Կ Տ |
Ձեռնարկության ղեկավար` |
______________________ (ստորագրությունը) |
______________________ (մրցույթի անվանումը) |
ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
NN |
Գրանցման համարը |
Վարկի նպատակը |
Մրցութային ընտրության չափանիշները | ||||
|
