ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Համայնքի ավագանու նիստը հրավիրում և վարում է համայնքի ղեկավարը, նրա բացակայության դեպքում՝ նրա տեղակալը կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, իսկ սույն օրենքի 27-րդ հոդվածի 2.2-րդ մասով սահմանված դեպքում՝ համայնքի ավագանու՝ տարիքով ավագ անդամը. նրանք ունեն խորհրդակցական ձայնի իրավունք:».
2) 5-րդ մասի «համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը» բառերը փոխարինել «նիստը վարողը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «նրա պաշտոնակատարը» բառերը փոխարինել «նրա բացակայության դեպքում՝ նրա տեղակալը կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, իսկ սույն օրենքի 27-րդ հոդվածի 2.2-րդ մասով սահմանված դեպքում՝ համայնքի ավագանու՝ տարիքով ավագ անդամը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.5-րդ կետով.
«41.5) համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է տեղական հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիրը.»:
Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) զբաղեցնել որևէ պաշտոն աշխատակազմում և ղեկավար պաշտոն՝ համայնքային ենթակայության կազմակերպություններում.»։
Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածի 2.2-րդ մասում «համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի» բառերը փոխարինել «համայնքի ավագանու՝ տարիքով ավագ անդամի» բառերով:
Հոդված 6. Օրենքի 35-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-ին կետով.
«29.1) համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում տեղական հակակոռուպցիոն ծրագրի նախագիծը.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սույն հոդվածի 1-ին մասի 29.1-ին կետով նախատեսված տեղական հակակոռուպցիոն ծրագիրը կազմելու նպատակով սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը մշակում և տեղական ինքնակառավարման մարմիններին է տրամադրում տեղական հակակոռուպցիոն ծրագրերի մշակման մեթոդաբանությունը:»:
Հոդված 7. Օրենքի 58-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասից հանել «համայնքի գլխավոր ճարտարապետի,» բառերը:
Հոդված 9. Օրենքի 64-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Նորընտիր ավագանու առաջին նիստն օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը: Համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում, եթե նախորդ ավագանու լիազորությունների ժամկետն ավարտվում է մինչև դատական ակտի պաշտոնական հրապարակումը, նորընտիր ավագանու առաջին նիստն օրենքի ուժով գումարվում է դատական ակտի պաշտոնական հրապարակումից հետո՝ երրորդ օրը։».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.
«1.1. Համայնքների միավորման պարագայում նորընտիր ավագանու առաջին նիստն օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման կամ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում՝ դատական ակտի պաշտոնական հրապարակումից հետո՝ 10-րդ օրը:
1.2. Մինչև համայնքի ղեկավարի ընտրվելը ավագանու նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:»։
Հոդված 10. Օրենքի 67-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Մինչև յոթ անդամ ունեցող խմբակցությունն ունենում է մեկ գործավար, յոթից ավելի անդամ ունեցող խմբակցությունը՝ մեկ գործավար և մեկ փորձագետ:»:
Հոդված 11. Օրենքի 102-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.3-րդ մասով.
«3.3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի և Տաշիր, Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում 2022 թվականի սեպտեմբերի 25-ին անցկացնել ավագանու ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով: Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման հինգերորդ օրվանից, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում դատական ակտի հրապարակմանը հաջորդող օրվանից Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածավան, Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Շողակաթ, Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա, Մեծավան, Շնող, Սարչապետ, Տաշիր, Օձուն, Սյունիքի մարզի Գորայք, Սիսիան համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների, սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնատար անձանց նշանակած համայնքների ղեկավարների պաշտոնակատարների լիազորությունները համարվում են դադարած. այդ նույն օրը միավորված համայնքների ավագանիների անդամներն ստանձնում են իրենց լիազորությունները:».
2) 4-րդ մասը «3.2-րդ» բառից հետո լրացնել «, 3.3-րդ» բառով:
Հոդված 12. Սույն օրենքի 6-րդուղղ. հոդվածի 2-րդ մասով նախատեսված մեթոդաբանությունը համայնքներին է տրամադրվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հունիսի 29 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|