Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-182-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2011-01.01.2013)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.27/68(802) Հոդ.1564
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-179 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Այս դեպքում վարձու աշխատողների վճարած սոցիալական վճարները համարվում են նաև իրենց հաշվարկած սոցիալական վճարներ, որոնք կարող են ճշտվել սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված տեղեկությունները գործատուից ստանալուց հետո:»:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

 

1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Մինչև հաշվետու տարին ավարտվելը գործունեությունը (եկամուտի աղբյուրի) դադարեցնելու և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում անհատ ձեռնարկատերը պարտավոր է տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը ներկայացնել և պետական գրանցման վկայականը ժամանակավոր հանձնել լիազոր մարմին ոչ ուշ, քան մեկնելուց մեկ ամիս առաջ: Հայտարարագրով հաշվարկված սոցիալական վճարի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` վճարման վերջնահաշվարկը կատարելուց հետո` 5-օրյա ժամկետում:».

2) 4-րդ մասում`

ա. առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գործատուները հաշվետու եռամսյակի համար լիազորված մարմին են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված ձևով սոցիալական վճարների եռամսյակային հաշվետվություն (ամսական կտրվածքով)` մինչև այդ եռամսյակին հաջորդող առաջին ամսվա 20-ը (ներառյալ).

բ. երկրորդ նախադասությունը ուժը կորցրած ճանաչել.

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Լիազոր մարմին ներկայացրած տեղեկության մեջ հետագայում սխալներ հայտնաբերելու դեպքում գործատուն լիազոր մարմին կարող է ներկայացնել ճշտված տեղեկություն:».

3) 6-րդ մասում`

ա. երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ապահովադիրների` լիազոր մարմին ներկայացվող հաշվետվությունը (հայտարարագիրը) սույն օրենքով սահմանված ժամկետից 2 ամսից ավելի ուշացնելու կամ չներկայացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 oրվա համար ապահովադրից գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` վճարման ենթակա սոցիալական վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի այդ սոցիալական վճարի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարը, իսկ 15-օրյա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ: Նշված տուգանքի հաշվարկումը դադարում է սոցիալական վճարի հաշվետվությունը (հայտարարագիրը) լիազոր մարմին ներկայացնելու պահից կամ սոցիալական վճարների գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտությանն ուղղված ստուգումը ներառող ստուգման ավարտից:»,

բ. հինգերորդ պարբերության երկրորդ նախադասությունը ուժը կորցրած ճանաչել.

4) 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ստուգման ակտով առաջադրված սոցիալական վճարի գումարների նկատմամբ նշված 10-օրյա ժամկետում սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված սոցիալական վճարի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակ նշված 10-օրյա ժամկետը հաշվի չի առնվում:»:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ հոդվածով`

 

«Հոդված 6.1.

Սոցիալական վճարների պարտավորությունների հաշվառումը

 

1. Սոցիալական վճարների պարտավորությունների հաշվառման համար լիազոր մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

2. Սոցիալական վճարների պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաև սոցիալական վճարների պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների): Լիազոր մարմին ներկայացվող հայտարարագրերում, հաշվետվություններում, տեղեկություններում և այլ փաստաթղթերում, ինչպես նաև հարկային մարմնի կողմից տրվող տեղեկանքներում և այլ փաստաթղթերում սոցիալական վճարների պարտավորությունների և հաշվանցվող գումարների հաշվառման համար որպես չափման միավոր ընդունվում է դրամը (առանց լումաների): Ապահովադրի լուծարման դեպքում սոցիալական վճարների մինչև հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները և գերավճարներն անտեսվում են:

3. Սոցիալական վճարների պարտավորությունները (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի նվազագույն ամսական գումարները) հաշվառվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով (այսինքն` տվյալ սոցիալական վճարի պարտավորության վճարման համար օրենքով սահմանված ամսաթվով)` անկախ հայտարարագրերի (հաշվետվությունների) ներկայացման ամսաթվից:

4. Որևէ հաշվետու ժամանակաշրջան (ամիս, եռամսյակ, տարի) սկսվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի առաջին ամսվա 1-ից (նոր ստեղծված ապահովադրի համար` պետական գրանցման պահից) և ավարտվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսվա վերջին օրով: Լիազոր մարմին հայտարարագրերը (հաշվետվությունները) ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո (բացառությամբ ապահովադրի լուծարման կամ ֆիզիկական անձի` Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքերի): Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանի հայտարարագրերի (հաշվետվությունների) ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը ներկայացված մեկից ավելի հայտարարագրերից (հաշվետվություններից) առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հայտարարագիր (հաշվետվություն), իսկ մյուսները` ճշտված հայտարարագիր (հաշվետվություն):

5. Ապահովադրի լուծարման դեպքում մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը լիազոր մարմին ներկայացված միջանկյալ և լուծարային հայտարարագրերը (հաշվետվությունները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հայտարարագրեր (հաշվետվություններ), եթե այդ հայտարարագրերը (հաշվետվությունները) ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը ապահովադիրը որևէ գործարք կամ գործառնություն չի կատարել: Ապահովադրի` միջանկյալ և (կամ) լուծարային հայտարարագրերը (հաշվետվությունները) ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը որևէ գործարք կամ գործառնություն իրականացնելու դեպքում տվյալ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվում են հայտարարագրեր (հաշվետվություններ), որոնք չեն համարվում ճշտված հայտարարագրեր (հաշվետվություններ):

6. Ֆիզիկական անձի` Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը լիազոր մարմին ներկայացվող հայտարարագրերը (հաշվետվությունները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հայտարարագրեր (հաշվետվություններ), և հաշվետու ժամանակաշրջանների ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող հայտարարագրերը (հաշվետվությունները) համարվում են ճշտված հայտարարագրեր (հաշվետվություններ):»:

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի վերջին նախադասությունում «սոցիալական վճարների պարտավորության գումարները նվազեցնող կամ հաշվանցվող գումարներն ավելացնող» բառերը փոխարինել «սոցիալական վճարների պարտավորության գումարները կամ հաշվանցվող գումարները փոփոխող» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի հավելված 1-ում`

 

1) 3-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.3-րդ կետով.

«3.3. Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ, ապահովադրի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարված փաստացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե ապահովադիրը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի և որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), ապա առաջնահերթ մարվում են առկա սոցիալական վճարների պարտավորությունները հետևյալ հերթականությամբ` սոցիալական վճարի գումարները, տույժերը, տուգանքները:».

2) 4-րդ բաժնի`

ա. 4.1-րդ կետը «տույժ» բառից հետո լրացնել «և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի երրորդ պարբերությունով սահմանված դեպքերում տուգանք» բառերով.

բ. 4.2-րդ կետը «տույժերը» բառից հետո լրացնել «(տուգանքները)» բառով.

գ. 4.3-րդ կետը «տույժեր» բառից հետո լրացնել «(տուգանքներ)» բառով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 23
Երևան
ՀՕ-182-Ն 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան