Գլխավոր տեղեկություն
Համար
N 3594-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 23.09.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
19.09.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
19.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3594-Ա

«19» սեպտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Զ.ՔԱՆԱՔԵՌՑՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.61/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿՈՒՂԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մարիետա Պապինյանի դիմումը` Զ.Քանաքեռցու փողոցի հ.61/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Մարիետա Պապինյանին պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.03112017-01-0120 վկայական) բնակելի տան նկուղի /ըստ լիցենզավորված չափագրողի եզրակացության՝ կիսանկուղ/ գործառական նշանակությունը հասարակական դասակարգելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-57957-24 եզրակացությունը.

1. Զ.Քանաքեռցու փողոցի հ.61/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Մարիետա Պապինյանին պատկանող բնակելի տան 25.0քմ մակերեսով նկուղի /ըստ լիցենզավորված չափագրողի կողմից ներկայացված շինության բնութագրի՝ կիսանկուղ/ գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆունդում՝ որպես հասարակական /«ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/:

2. Հանձնարարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տան 25.0քմ մակերեսով տարածքը հաշվառել հասարակական նշանակության:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակելի տան 25.0քմ մակերեսով տարածքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեում:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան