ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2024 թվականի N 1323-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՍՈՒՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով, 5-րդ և 7-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 1802-Լ որոշմամբ հաստատված «Ակադեմիական քաղաք» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման նպատակով սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նկարագրված՝ Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ՝ հետևյալ հիմնավորումներով՝
1) ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ՝
ա. ծրագիրը միտված է տնտեսական կայուն և առաջընթաց զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը՝ ժամանակակից կրթական, հետազոտական և նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր ստեղծելու միջոցով։ Ակադեմիական քաղաքը երաշխավորելու է ձեռք բերված գիտելիքի լավագույն կիրառությունը` ծառայելով հանրությանը` սոցիալական, տնտեսական և մշակութային մարտահրավերների հաղթահարման համար, ինչպես նաև հանրային և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ ապահովելու է ստեղծվող գիտելիքի, տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրումն ու ծառայեցումը հանրային բարեկեցությանն ու առաջընթացին,
բ. ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում ընդգրկված uեփականության oբյեկտների oտարման, քանի որ դրանք գտնվում են Ակադեմիական քաղաքի համար նախատեսված կառուցապատման գոտում, և անհնար է ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումն ու համապատասխան ենթակառուցվածքների կառուցումն առանց դրանց օտարման:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների ձեռք բերողն է Հայաստանի Հանրապետությունը.
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում 2025 թվականի սեպտեմբերի 30-ը.
3) Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող օտարվող սեփականության մասով օտարման գործառույթների իրականացումը համակարգող և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինն Արագածոտնի մարզպետն է.
4) Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող օտարվող սեփականության մասով օտարման գործառույթների իրականացումը համակարգող և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմնի գործառույթները պատվիրակվում են Երևանի քաղաքապետին.
5) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և այդ տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթները Երևան քաղաքի վարչական տարածքում իրականացնում է Երևանի քաղաքապետը, իսկ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական տարածքում իրականացնում է Արագածոտնի մարզպետը.
6) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և այդ տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4 ամսվա ընթացքում.
7) սույն որոշումից ծագող օտարվող սեփականության նկատմամբ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով և ժամկետում՝ ձեռք բերողի միջոցների հաշվին:
3. Լիազորել Երևանի քաղաքապետին և Արագածոտնի մարզպետին uույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-oրյա ժամկետում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել oտարվող uեփականության uեփականատերերին և oտարվող uեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի «Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» N 28-Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
22.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1323-Ն որոշման |
ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔԻ ՄՈՏԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾ
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
22.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1323-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՍՈՒՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN ը/կ |
Անշարժ գույքի գտնվելու վայրը, հասցեն |
Կադաստրային ծածկագիրը |
Նպատակային նշանակությունը |
1 |
Երևան, Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 86/1 |
01-001-0525-0003 |
գյուղատնտեսական |
2 |
Երևան, Աջափնյակ Սիլիկյան 12-րդ փողոց 86/2 |
01-001-0525-0004 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
3 |
Երևան, Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 90/20 հողամաս |
01-001-0611-0039, 01-001-0611-0045, 01-001-0611-0046 |
գյուղատնտեսական, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
4 |
Երևան, Աջափնյակ |
01-001-0403-0001 |
գյուղատնտեսական |
5 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0519-0001 |
գյուղատնտեսական |
6 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0520-0001 |
գյուղատնտեսական |
7 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0521-0001 |
գյուղատնտեսական |
8 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0522-0002 |
գյուղատնտեսական |
9 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0525-0001 |
հատուկ պահպանվող տարածքների հողեր |
10 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0525-0005 |
գյուղատնտեսական |
11 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0526-0001 |
հատուկ պահպանվող տարածքների հողեր |
12 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0530-0001 |
գյուղատնտեսական |
13 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0611-0001 |
հատուկ պահպանվող տարածքների հողեր |
14 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0611-0004 |
գյուղատնտեսական |
15 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0611-0010 |
բնակավայրերի |
16 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0611-0017 |
բնակավայրերի |
17 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0611-0041 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
18 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0611-0047 |
բնակավայրերի |
19 |
Երևան,Աջափնյակ |
01-001-1264-0001 |
գյուղատնտեսական |
20 |
Երևան,Աջափնյակ |
01-001-1268-0001 |
գյուղատնտեսական |
21 |
Երևան,Աջափնյակ |
01-001-1269-0001 |
բնակավայրերի |
22 |
Երևան,Աջափնյակ |
01-001-1305-0001 |
գյուղատնտեսական |
23 |
Երևան,Աջափնյակ |
01-001-1306-0001 |
գյուղատնտեսական |
24 |
Երևան,Աջափնյակ |
01-001-1307-0001 |
գյուղատնտեսական |
25 |
Երևան,Աջափնյակ |
01-001-1309-0001 |
գյուղատնտեսական |
26 |
Երևան,Աջափնյակ |
01-001-1311-0001 |
գյուղատնտեսական |
27 |
Երևան,Աջափնյակ |
01-001-1512-0001 |
բնակավայրերի |
28 |
Երևան,Աջափնյակ |
01-001-1272-0001 |
բնակավայրերի |
29 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0611-0005 |
բնակավայրերի |
30 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0611-0011 |
բնակավայրերի |
31 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0611-0040 |
էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր, |
32 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0611-0003 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
33 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0611-0002 |
գյուղատնտեսական, հատուկ պահպանվող տարածքների հողեր |
34 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0611-0020 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
35 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0530-0004 |
բնակավայրերի |
36 |
Երևան,Աջափնյակ |
01-001-1304-0001 |
գյուղատնտեսական |
37 |
Երևան,Աջափնյակ |
01-001-1266-0001 |
գյուղատնտեսական |
38 |
Երևան,Աջափնյակ |
01-001-1265-0001 |
գյուղատնտեսական |
39 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0521-0006 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
40 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0521-0007 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
41 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0521-0008 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
42 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0522-0004 |
բնակավայրերի |
43 |
Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 84 հողամաս |
01-001-0522-0005 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
44 |
Երևան,Աջափնյակ գ.Հաղթանակ 1-ին փողոց 1/20 հողամաս |
01-001-0525-0002 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
45 |
Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 78/7 |
01-001-0530-0005 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
46 |
Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 78/6 |
01-001-0530-0006 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
47 |
Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 78/4 |
01-001-0530-0008 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
48 |
Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 78 |
01-001-0530-0009 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
49 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0611-0013 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
50 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0611-0021 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
51 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0611-0022 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
52 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0611-0025 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
53 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0611-0026 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
54 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0611-0027 |
բնակավայրերի |
55 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0611-0028 |
բնակավայրերի |
56 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0611-0030 |
բնակավայրերի |
57 |
Երևան,Աջափնյակ |
01-001-1271-0001 |
բնակավայրերի |
58 |
Երևան,Աջափնյակ |
01-001-5010-0001 |
բնակավայրերի |
59 |
Մարզ Արագածոտն, համայնք Աշտարակ, գյուղ Սասունիկ |
02-095-0213-0043 |
գյուղատնտեսական |
60 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0611-0016 |
բնակավայրերի |
61 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0402-0001 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
62 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0530-0002 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
63 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0530-0003 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
64 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0530-0007 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
65 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0530-0010 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
66 |
Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց վերջնամաս |
01-001-0403-0038 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
67 |
Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 52/1 շինություն |
01-001-0403-0039 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
68 |
Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 52/2 շինություն |
01-001-0403-0040 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
69 |
Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 52 |
01-001-0403-0041 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
70 |
Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամաս կից արտադրամաս |
01-001-0403-0042 |
բնակավայրերի |
71 |
Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 55/5 |
01-001-0403-0043 |
բնակավայրերի |
72 |
Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 60/1 |
01-001-0403-0045 |
բնակավայրերի |
73 |
Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 55/2 շինություն |
01-001-0403-0047 |
բնակավայրերի |
74 |
Երևան,Աջափնյակ Սիլիկյան 12-րդ փողոց 55/3 բնակելի տուն |
01-001-0403-0048 |
բնակավայրերի |
75 |
Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 55/4 արտադրամաս |
01-001-0403-0050 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
76 |
Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 72/8 տարածք |
01-001-0403-0058 |
բնակավայրերի |
77 |
Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 104 |
01-001-0521-0003 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
78 |
Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 104/1 |
01-001-0521-0010 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
79 |
Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 78 |
01-001-0530-0013 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
80 |
Երևան,Աջափնյակ Սպանդարյան արդյունաբերական հանգույցում արտադրամաս |
01-001-0611-0006 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
81 |
Երևան, Աջափնյակ գ. Հաղթանակ փողոց Սպանդարյան արդյունաբերական հանգույց |
01-001-0611-0008 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
82 |
Երևան,Աջափնյակ Սպանդարյան թաղամաս |
01-001-0611-0009 |
բնակավայրերի |
83 |
Երևան,Աջափնյակ Սպանդարյան թաղամաս 5/7 |
01-001-0611-0012 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
84 |
Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամաս ավտոձեռնարկություն |
01-001-0611-0035 |
բնակավայրերի |
85 |
Երևան,Աջափնյակ Հաղթանակի 1-ին փողոց 1-ին նրբանցք 77 |
01-001-0611-0036 |
բնակավայրերի |
86 |
Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 128/8 |
01-001-0611-0044 |
բնակավայրերի |
87 |
Մարզ Արագածոտն, համայնք Աշտարակ, գյուղ Սասունիկ հողամաս |
02-095-0213-0030 |
գյուղատնտեսական |
88 |
Մարզ Արագածոտն, համայնք Աշտարակ, գյուղ Սասունիկ հողամաս |
02-095-0213-0031 |
գյուղատնտեսական |
89 |
Մարզ Արագածոտն, համայնք Աշտարակ, գյուղ Սասունիկ հողամաս |
02-095-0213-0032 |
գյուղատնտեսական |
90 |
Մարզ Արագածոտն, համայնք Աշտարակ, գյուղ Սասունիկ հողամաս |
02-095-0213-0033 |
գյուղատնտեսական |
91 |
Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 104 |
01-001-0521-0004, 01-001-0521-0011 |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
92 |
Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 90/18 |
01-001-0611-0048, 01- 001-0611-0049 |
գյուղատնտեսական, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության |
93 |
Երևան,Աջափնյակ |
01-001-0526-0002 |
հատուկ պահպանվող տարածքների հողեր |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
22.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1323-Ն որոշման |
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄՈՏԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾ
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
22.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 օգոստոսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|