ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2025 թվականի N 424-Ա
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Քաղաքաշինության կոմիտեին 2022 թվականի մարտի 7-ին և 2022 թվականի ապրիլի 1-ին «Տ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված, համապատասխանաբար, NN ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/17 և ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/15 պայմանագրերի շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի N 192-Ն որոշմամբ հատկացված ֆինանսական միջոցների չափով համաձայնագրեր կնքելու համար պայմանագրերի 8.13-րդ կետերում «տասնհինգ» բառը փոխարինել «քսան» բառով։
2. Քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ համաձայնագրեր կնքելու մասին ծանուցումները կապալառուին տրամադրել սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող օրը: Սույն որոշմամբ սահմանված ժամկետում ապահովումներ չներկայացվելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրերը միակողմանիորեն լուծել:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
