ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1302-Ա |
«05» ապրիլի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի մարտի 13-ի «Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի անհատական կազմը հաստատելու և Երևանի քաղաքապետի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի հ.4687-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» հ.950-Ա որոշման հավելվածի 9-րդ կետում` «Ամալյա Սարգսյան» բառերը փոխարինել «Վահե Եսայան» բառերով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետի վրա։
3. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|